«Երանեալ է այր որ համբերիցէ փորձանաց. զի եթէ ընտիր ևս գտանիցի, առցէ զպսակն կենաց՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց տէր»:
«Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին» (Հակոբոս 1:12):
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ.
Ավետարանական այս խոսքերը լիովին վերաբերում են 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ նահատակված հայորդիներին, որոնց Հայ Առաքելական .....
Ի Քրիստոս եղբայրնե՛ր և քույրե՛ր,
Անասելի ուրախությամբ, աննկարագրելի երանությամբ և անպատմելի խնդությամբ ցնծում են այսօր Երկինքն ու Երկիրը, Հաղթանակած և Զինվորյալ Եկեղեցիները, հոգեղեններն ու մարմնավորները՝ օրհնաբանելով և փառաբանելով Ամենակալ Աստծուն, քանզի տոներից ամենամեծը, լուսավորն ու հաղթականն է այսօր, և ես մեծագույն սիրով և ուրախությամբ շնորհավորում եմ ամենքիդ՝ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ՝ ավետելով՝ .....
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրասո՛ւն զավակներ,
Մայր եկեղեցին այսօր մեծ հանդիսությամբ տոնում է Ծաղկազարդը՝ Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ տոնը, որի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: Տոնի ուրախությունը կրկնապատկվում է, իսկ պայծառությունն՝ ավելի ջինջ դառնում այսօր եկեղեցիներում ներկա մանուկների բազմությամբ, որոնց համար այս տոնը օրհնության օր է հայտարարվել Վեհափառ Հոր բարձր կարգադրությամբ:
«Պատվի՛ր քո հորն .....
Շնորհաշա՛տ մայրեր, առաքինի՛ քույրեր և դուստրեր,
Մոտ երեք հազար տարի առաջ Սողոմոն Իմաստուն արքան աստվածապարգև մարգարեությամբ այս սքանչելի տողերով գովերգեց Անաղարտ Կույսին. «Ո՞վ է սա, որ ելնում է ինչպես առավոտ, և գեղեցիկ է, ինչպես լուսին, ընտիր, ինչպես արեգակ՝ զարմանալի հորինված» (Երգ երգոց 6:9): Եվ այսօր, երբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիների զանգերն առանձնահատուկ հանդիսավորությամբ և խնդությամբ են ղողանջում՝ ազդարարելով Սուրբ Աստվածածնի .....
«Խնդա՛ և ուրա՛խ լեր դուստր Սիոնի. զի ահա ես եկից և բնակեցայց ի միջի քում՝ ասէ տեր»:
«Խնդա՛ և ուրախացի՛ր, դուստր Սիոնի, քանի որ ահա Ես կգամ և կբնակվեմ քո մեջ, – ասում է Տերը» (Զաքարիա 2:10):
Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ.
Այսօր Մեծ պահքի վեցերորդ կիրակին է, որ կոչվում է Գալստյան կիրակի: Հետաքրքիր զուգադիպությամբ այս տարի՝ այսօրը, նաև Ավետման տոնն է, երբ Գաբրիել հրեշտակը Տիրամորն ավետեց, որ նրա միջոցով ծնվելու է մարդկության Փրկիչը: .....
«Եթէ ոք կամիցի զկնի իմ գալ՝ ուրասցի զանձն, և առցէ զխաչ իւր եւ եկեսցէ զկնի իմ»:
«Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից» (Մատթեոս 16:24):
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հայոց առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի «մուտն ի վիրապի» տոնը: Հայոց Տրդատ թագավորը Սուրբ Գրիգորին նետում է վիրապը, քանի որ տեղեկացել էր, .....
«Որդի Մարդոյ եկեալ՝ գտանիցէ՞ արդեօք հաւատս յերկրի»:
«Արդյոք երբ մարդու Որդին գա, երկրի վրա հավատք կգտնի՞» (Ղուկ. ԺԸ 8):
Ահա, սիրելի՛ հավատացյալներ, այս հարցն է հնչում այսօրվա Ս. Պատարագի Սուրբգրային ընթերցվածի վերջում, քանի որ Ս. Պատարագի ընթացքում այսօր ընթերցվում է Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը: Մեր հայրերն այս կիրակին Մեծի Պահոց կիրակիների շարքում անվանել են Դատավորի կիրակի: Քրիստոս այստեղ խոսում է մի այրի կնոջ մասին: .....
«Եւ ես ձեզ ասեմ. արարէք ձեզ բարեկամս ի մամոնայէ անիրաւութեան. զի յորժամ պակասիցէ այն, ընկալցին զձեզ ի յարկսն յաւիտենականս»:
«Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16:9):
Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր Մեծ պահքի չորրորդ կիրակին է, որ մեր եկեղեցու հայրերի կողմից անվանվել է Տնտեսի կիրակի: Նրա .....
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,
Եկեղեցու սրբազան հայրերն այսօր գեղեցկագույն մի գոհար են դուրս բերել ավետարանական անհատնում գանձատուփից, որն իր սյուժեի բացառիկ գեղեցկության, զգացմունքների գունապնակի հարստության և ծավալվող իրադարձությունների խտության պատճառով, իրավամբ, «առակների թագուհի» անվանումն է ստացել: Մեծ պահքի հոգենորոգ շրջանի Անառակի կիրակին է այսօր, սիրելինե՛ր, և օրվա անվանումից պարզ է դառնում, որ վերհիշում ենք .....
«Մի՛ կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա՛ ջնջելու, այլ՝ լրացնելու» (Մատթ. Ե 17)
Մեծի Պահոց մեր ապաշխարության և ինքնաքննության ընթացքին մեջ այսօր երկրորդ կիրակին է, որ մեր Եկեղեցին կոչել է Արտաքսման կիրակի: Մեր նախահայրերու դրախտեն վտարման պատմության մեջ մենք կոչված ենք մեր ապաշխարանքի ճիշտ ուղին գտնելու, հասկանալու, թե ինչո՞ւ ենք ապաշխարում, մանավանդ ի՞նչ պետք է անել, որպեսզի ապաշխարանքը իր լիարժեք իմաստն ստանա:
Իրոք, .....
«Գիշերաց կանխէ հոգի իմ առ քեզ Աստուած, զի լոյս են հրամանք քո ի վերայ երկրի»:
«Գիշերով իմ հոգին դեպի Քեզ է շտապում, Աստվա՛ծ, քանզի Քո հրամանները լույս են երկրի վրա» (Եսայի 26:9):
Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր մեր մայր եկեղեցին տոնախմբում է Մեծի Պահոց առաջին կիրակին՝ Բուն Բարեկենդանը, որը դրախտային կյանքի հիշատակն է: Ուրախությամբ սկսվում է Մեծ պահքը և առավել ևս ավարտվում բազմապատիկ ցնծությամբ՝ մեր Տեր .....
«Ես աղաչեցի վասն քո՝ զի մի պակասեսցեն հաւատք քո»:
«Ես աղոթեցի քեզ համար, որ քո հավատը չպակասի» (Ղուկաս 22:31):
Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը, իսկ երեքշաբթի նշում էր սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը: Մարդիկ, որոնք հինգերորդ դարում մարտնչեցին իրենց հավատքի և հայրենիքի համար և չսարսափեցին Հիսուս Քրիստոսին այլակրոն .....
«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով ինձ հավատում է, - ինչպես Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» (Հովհ. 7:37, 38):
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Քարոզիս և օրվա խորհրդածության թեման այսօր Հովհաննեսի ավետարանի յոթերորդ գլխում գրի առնված խոսքերն են, որ Տեր Հիսուս Քրիստոս արտասանեց Երուսաղեմի տաճարի բակում հրեական մեծագույն տոներից մեկի՝ Տաղավարաց տոնի վերջին օրը: Ավելի ճիշտ լինելու համար ասեմ, որ Տեր .....
«Զի հաց յՍստուծոյ է, որ իջանէ յերկևից եւ կեանս տայ աշխարհի»: (Հովհ. Զ 33)
Սիրելի և հավատակից եղբայրներ և քույրեր, Հայոց մեր Մայր Եկեղեցու սրբազան հայրերը հատկապես Ծննդյան այս Դ կիրակիի ընթերցանության համար ընտրել են հետևյալ Ավետարանական հատվածը՝ վերստին հրավիրելով մասնակից դաոնալու սիրո այս սեղանին, «որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»:
Ահավասիկ, թե ինչպես է խոսում Տերը մեկ անգամ ևս անդրադարձ .....
«Տեսին աչք իմ զփրկութիւն Քո. զոր պատրաստեցեր առաջի ամենայն ժողովրդոց: Լոյս ի յայտնութիւն հեթանոսաց եւ փառս ժողովրդեան Քում Իսրայէլի»:
«Աչքերս տեսան փրկությունը Քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք՝ Իսրայելի Քո ժողովրդի համար» (Ղուկաս 2:30-32):
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր միասնաբար տոնում ենք քառասնօրյա մանուկ Հիսուսի տաճարին .....