Գրքեր

Իրադարձություններ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների գործակցային հարաբերությունների զարգացման և արդյունավորման համար: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանի .....
Շնորհավորում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի տարեդարձը
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ: Աստվածային նախախնամությամբ Հայաստանի առաջ ծառացած պատմական մարտահրավերները հաղթահարելու բարդ ժամանակաշրջանում հենց Ձեզ հանձնվեց առաքելահիմն մեր Եկեղեցու հայրապետը լինելու ծանր, բայց և միևնույն ժամանակ՝ քաղցր լուծը: Ձեզ վստահվեց այն «հուժկու ցուպը», որով Դուք պիտի շարունակեիք մեր նախորդ .....
Հոգևոր կրթարանը երեք տարեկան է
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցն արդեն երեք տարեկան է: Երեք տարի է, ինչ գործում է մի կրթարան, ուր երեխաները, Աստծո խոսքով կրթվելով և դաստիարակվելով, սովորում են հավատքի իրենց առաջին քայլերը կատարել, ուր երեխաները Սուրբ Գրքից և սրբերի վարքից ծանոթանում են, թե հազարամյակների ինչ ուղի է անցել հավատքը, ուր երեխաները ոչ միայն տեղեկանում են Հայ եկեղեցու տոնացույցին, այլև իրենց մասնակցություն են ունենում եկեղեցական արարողություններին .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Հուլիսի 10-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ վերջին շաբաթներին իրականացվող հակականոնական գործողություններին, այդ թվում և Դիվանատան շենք ներխուժելու և Մայր Աթոռի աշխատանքը խոչընդոտելու փաստերին։ Քննարկելով ստեղծված կացությունը՝ ԳՀԽ անդամներն անընդունելի .....
«Դամբարանները՝ հայ ժողովրդի հավատալիքային պատկերացումների արտահայտչաձևեր»
Հունիսի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Դամբարանները՝ հայ ժողովրդի հավատալիքային պատկերացումների արտահայտչաձևեր» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջնադարյան Հայաստանի հնագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Ավետիս Գրիգորյանը: Բանախոսությունը, երիտասարդաց միության պատասխանատու .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբանական ժողովի հայտարարությունը
Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցավ Միաբանական արտահերթ ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանա հայրերը: Ժողովը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Խոր ցավով և վրդովմունքով անդրադարձանք հունիսի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպած եկեղեցական ու աշխարհական անձանց անթույլատրելի գործողություններին: Հայտնի գործող անձանց կողմից ոտնձգություն .....
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը պաշտոնապես հայտարարում է
Բացարձակ սուտ է մամուլում շրջանառվող անհասցե ու ստահոդ այն «տեղեկությունը», թե իբր Նավասարդ Սրբազանը կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի թիկունքում: Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ինչպես միշտ, այս օրերին ևս կանգնած է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի կողքին՝ հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու միասնականության:    Մասնակիցը լինելով .....
Եպիսկոպոսաց ժողովը հանդես եկավ հայտարարությամբ
Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցում էին Հայաստանում պաշտոնավարող եպիսկոպոսները, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամները: Ժողովը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Վերջին օրերին որոշ անձեր հանդես եկան նախաձեռնությամբ՝ կազմակերպելով բողոքի ցույցեր, հրապարակումներ համացանցում և ելույթներ լրատվամիջոցներում, որոնցում մտահոգություն էին հայտնում Հայաստանյայց .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական ժողովը հանդես եկավ հայտարարությամբ
Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միաբանական ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանաները: Ժողովի մասնակիցները հանդես եկան հետևյալ հայտարարությամբ. «Սիրելի հոգևոր եղբայրներ, սիրելի հավատավոր ժողովուրդ, Վերջին օրերին համացանցում հայտնվել են նախաձեռնություններ և բողոքի կոչեր, որոնք հասցեագրված են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությանը: Ցավում ենք, որ դրանց .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Մայիսի 29-ից հունիսի 1-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետեց Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Օրակարգի հաստատումից հետո ընթերցվեց և հաստատվեց նախորդ` 2018 թ. փետրվարի 20-23-ին գումարված ԳՀԽ ժողովի արձանագրությունը: Ժողովի .....
Հայաստանի Հանրապետության վարչապետն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հունիսի 1-ին, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հանդիպեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ: Նորին Սրբությունը, ողջունելով ՀՀ վարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, շնորհավորեց .....
Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հուշահամալիրում, ծաղկեպսակի զետեղումից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: ԳՀԽ անդամները նաև հայց բարձրացրեցին առ Աստված՝ Հայոց աշխարհի անսասանության և խաղաղության, աշխարհասփյուռ մեր ժողովրդի .....
Գերագույն հոգևոր խորհուրդը և եպիսկոպոսաց դասը հանդիպում ունեցան Հայաստանի Հանրապետության նախագահի հետ
Մայիսի 30-ին, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ հանդիպում Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ: Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով։ Ողջունելով և շնորհակալություն .....
Նշվեց Ս. Գայանյանց կույսերի տոնը
Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, առավոտյան, Միածնաէջ Մայր Տաճարից եկեղեցականների հանդիսավոր թափորն ուխտավորների ուղեկցությամբ և «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո շարժվեց դեպի Սուրբ Գայանե վանք` տանելով Մայր Աթոռում պահվող սրբուհու մասունքակիր Աջը: Ս. .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Մայիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Քառօրյա ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Ողջունելով Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ տարբեր թեմերից Մայր Աթոռ ժամանած ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամներին՝ Նորին Սրբությունը նվիրյալ ծառայության համար իր գնահատանքը փոխանցեց նրանց։ Վեհափառ Հայրապետը .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․