Փետրվարի 22-ին, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց «Մկրտության ծեսը ԺԹ դարավերջի և Ի դարասկզբի բանահյուսական և ազգագրական նյութերում» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի բնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Քրիստինա Այվազյանը: Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու .....
Փետրվարի 20-ին նախագահական նստավայրում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանը ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար նախագահի կողմից պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի .....
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության ու գնահատանքի խոսքն ուղղեց Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին։ Վեհափառ Հայրապետը հայցեց Երկնավոր Տիրոջն արդյունավորել ժողովականների ջանքերը, որպեսզի .....
ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, .....
Փետրվարի 6-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանաների շնորհաբաշխման արարողություն:
Արարողությանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները և Մայր Աթոռի կառույցներում և թեմերում սպասավորող 236 եկեղեցականներ:
Միասնական Տերունական աղոթքից հետո .....
Փետրվարի 6-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս.Պատարագ:
Տոնի առիթով Մայր Աթոռում էին համախմբվել թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 236 քահանաներ:
Պատարագիչն էր ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդության սպասավոր, գնդերեց Արժանապատիվ Տ. Սիմեոն քահանա Մովսիսյանը:
Ս. .....
Փետրվարի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ միջեկեղեցական աղոթք Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի` Սուրբ Էջմիածնում գումարված նիստի առիթով:
Միջեկեղեցական աղոթքին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած Ղպտի Ուղղափառ Եկեղեցու, Ասորի Ուղղափառ Եկեղեցու, Սիրիայի Մալանկարա .....
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Մեծ պահքի առաջին կիրակին՝ Բուն Բարեկենդանը, կնշի փետրվարի 11-ին: Մինչ այդ, Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, սկիզբ է դրվել բարեկենդանյան երկշաբաթյա միջոցառումների շարքին, որ անցկացվելու է Երևանի բոլոր վարչական շրջաններում: Փետրվարի 1-ին բարեկենդանյան հերթական տոնախմբությունն անցկացվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում: Այն կազմակերպել էր Երևանի .....
Սիրո բերկրանք էր մաղթում երիտասարդներին Ս. Սարգսին խորհրդանշող ձիավորը, ով առաջնորդում էր քայլերթը դեպի Սիրահարների այգի:
Հունվարի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ թեմի երիտասարդական կառույցների կազմակերպած քայլերթը։
Թափորի աջ կողմում, ձեռք ձեռքի ամուր բռնած, քայլում էին երիտասարդները, իբրև սիրո ամրության նշան, ձախ կողմում՝ զինվորներն էին, իբրև ուժի, հաղթանակի .....
Հունվարի 27-ին` հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Այն երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ .....
Հունվարի 27-ին Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Ս. Պատարագ մատուցվեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում:
Ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան զինվորականներ ու սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորներ: Պատարագիչը Տ. Շահե .....
Հունվարի 22-ին հայ բանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ Լևոն Միրիջանյանի ծննդյան 86-րդ հոբելյանի առթիվ նրա անունը կրող Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում տեղի ունեցավ առաջին դասարանցիների երդման հանդիսավոր արարողություն: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ արարողությունը սկսվեց «Տերունական» աղոթքով: Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի դպրոցը բանաստեղծի ծննդյան օրը նշում է մեծ տոնակատությամբ .....
Հունվարի 21-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում բեմադրվեց «Տոնը քեզ հետ է» Ս. Ծննդյան երաժշտական պիեսը, որ կազմակերպել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը:
Ներկայացումը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Առաջին իսկ պահից երեխաների .....
Հունվարի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի երիտասարդ անդամները՝ «Զորավոր» երիտասարդաց միությունը, եկեղեցու կից սրահում, Կաղանդչեքի երեկո էին կազմակերպել՝ ուրախ տրամադրություն փոխանցելով ընտանիքի մյուս անդամներին:
Կաղանդչեքի տոնական երեկոյին ներկա էին եկեղեցու հոգևոր դասը, համայնքի անդամներ և հյուրեր: Միջոցառումը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան .....
«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»:
Սիրելի՛ հավատավոր զավակներ,
Ամանորի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության կենսանորոգ տոների առթիվ մեր սրտաբուխ շնորհավորանքներն ենք բերում ձեզ` մաղթելով քաջառողջություն և կենաց արևշատություն:
Տերունապարգև այս օրերին աղոթում ենք առ Աստված, որպեսզի 2018 թվականը ձեզ համար դառնա աստվածահաճո նոր իրագործումների տարի: Թող Աստվածհայտնությունն իր Լույսով և անարատությամբ .....