Թեմատիկ Քարոզներ
Հիսուս Գեթսեմանիում
«Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացեք և Ինձ հետ հսկեցե՛ք»: Եվ մի փոքր առաջ գնալով՝ ընկավ Իր երեսի վրա, աղոթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթե կարելի է, այս բաժակը թող Ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպես Ես եմ կամենում, այլ ինչպես Դու» (Մատթ. 26.38-39)։ Ավետարաններում մեր Տիրոջ չարչարանքների պատմությունն ամենաընդարձակ տեղն է զբաղեցնում: Ավետարանիչները որոշակի նպատակով ընդարձակ են գրել չարչարանքների մասը: Դա արվել է նախ այն պատճառով, որ .....
Հիսուսի խոսքերը
«Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այն մարդը» (Հովհ․ 7․46)։ Հիսուսի աստված-մարդկային բնության վարդապետական հարցը բազմաթիվ երկպառակտությունների և հերձվածների առաջացման առիթ է տվել Եկեղեցու ծոցում, և այդ տարաձայնությունները, դժբախտաբար, տակավին շարունակվում են։ Անշուշտ պիտի գա մի այնպիսի ժամանակ, երբ կդադարեն դավանաբանական ու վարդապետական վիճաբանությունները, և բավական կլինի Հիսուսի աստված-մարդկային բնությունը բացատրել .....
Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված առաջին նամակը
«Քանի որ խաչի քարոզությունը կորսվածների համար հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար, Աստծու զորություն» (Ա Կորնթ. 1.18)։ Կորնթոս քաղաքը, որ Պողոս առաքյալն այցելեց իր առաքելական երկրորդ ճամփորդության ընթացքում և որտեղ Եկեղեցի հիմնեց, հին աշխարհի ամենահարուստ ու հռչակավոր քաղաքներից մեկն էր: Այն ուներ շուրջ յոթ հարյուր հազար բնակիչ, որի երկու երրորդը գերի էր: Քաղաքը առևտրական տեսանկյունից Եվրոպայի ու Ասիայի միջև մի այնպիսի .....
Արդարությունը
«Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ․ 5․6): Հիսուս Իր անմահ խոսքերով ցնցել ու փոխակերպել է աշխարհը։ Նրա խոսքերի աստվածային զորության և անզուգական դրոշմի առջև ստիպված է խոնարհվել ամենաթերահավատ մարդն անգամ։ Նրա սքանչելի խոսքերից մեկն էլ իմ ընտրած այս բնաբանն է, որը կուզեի բացատրել ձեզ և դրանից լույսի ու իմաստության գանձեր բխեցնել։ Առաջին հերթին, աստվածային Փրկչի այս հավաստիացման .....
Պողոս առաքյալի հովվական նամակները
«Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը» (Բ Տիմ․ 4․7)։ Հաճախ լսում եմ, որ ասում են, թե իբր բարեպաշտությունը ոչ միայն չի կարողանում ապահովել մարդու ազատ զարգացումը, այլև խոչընդոտում է նրա զարգացմանը, և իբր բարեպաշտ նկարագիր ունեցող անձինք մշտապես որևէ բան են կորցնում իրենց բարոյական գեղեցկությունից։ Սրանից ավելի սխալ կարծիք չի կարելի անգամ երևակայել։ Բավական եմ համարում Իսրայելի պատմությունից մի քանի բարեպաշտ .....
Ներումը
«Ներեցե՛ք, և ներում պիտի գտնեք» (Ղուկ․ 6.37)։ Իսկապես, բոլորս էլ կարիք ունենք լսելու Տիրոջ այս խոսքը․ «Ներեցե՛ք, և ներում պիտի գտնեք»։ Բոլորս էլ կարիք ունենք Աստծու ներման, ինչպես նաև՝ ներելու միմյանց։ Արդյոք Ձեր մեջ կա՞ն այնպիսիք, որոնք իրենց սիրելիներից, ծանոթներից, իրենց մտերիմ համարողներից վիրավորված ու սառած լինեն։ Ձեզ ամենքիդ, առանց բացառության և առանց զանազանության, մեկ անգամ ևս պիտի հիշեցնեմ Հիսուսի այս վսեմ ու բացարձակ .....
Ազգերի բարեկամությունը
«Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին»( Գործք 2․1): 1920 թվականի տարեվերջն էր, երբ աշխարհի բոլոր քաղաքակիրթ ազգերի ներկայացուցիչներից կազմվեց Ազգերի միությունը (լիգան)։ 50 ազգերի այս ներկայացուցիչները, որ կազմում էին մարդկության ավելի քան երկու երրորդը, որքան մտքի, նույնքան էլ սրտի ու խղճի մարդիկ էին։ Նրանք շա՜տ աննպաստ պայմաններում արիաբար գործի լծվեցին՝ կազմակերպելու մի մնայուն միություն, որը տարբեր ժողովուրդների .....
Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական նամակը
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող հաստատահիմն դարձնի ձեզ (հմմտ. Ա Պետ. 5. 10)։ Աստվածային շնորհի հայտնությունների մեջ այնպիսի հուզիչ ու գրավիչ դեպք չգիտեմ, քան այն, որ Աստված դժբախտ մեղավորների «վերականգնումով» ոտքի կանգնելու առիթ է տալիս բոլոր նրանց, ովքեր միևնույն դժբախտ ու մեղավոր կացության մեջ են հայտնվել: Այդպիսով Աստված ոչ .....
Հայ Եկեղեցու փոթորկահույզ գիշերը
Հիսուս տեսավ, որ աշակերտները թիավարելիս հողմակոծ էին լինում, որովհետև հողմը նրանց դիմացից էր փչում… Լճի վրայով քայլելով՝ եկավ նրանց մոտ… Եվ ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ. 6.48, 50)։ Անհատների, ինչպես նաև ժողովուրդների կյանքում փոթորկալից պահերը շատ հաճախ ամենաօրհնյալ պահերն են դառնում, անշուշտ, եթե մարդ կարողանում է իրեն սերտ հաղորդակցության մեջ դնել Աստծու հետ: Այդպիսի փորձություն ունեցան աշակերտները Գեննեսարեթի .....
Կարգապահությունը
«Եվ ամեն ինչը կարգ ու կանոնով թող լինի» (հմմտ. Ա Կորնթ. 14.40)։ Կորնթոսի Եկեղեցում ոչ միայն լեզվախոսության հարցը, այլև կանանց խոսելու իրավունքի խնդիրը բավականին շփոթություն ու անկարգություն էր առաջացրել, ուստի Պողոս առաքյալը կարիք է զգացել այս երկու հարցերի վերաբերյալ զգուշացնող ու կարգապահական հանձնարարականներ տալու: Նա, բացատրելուց հետո, որ լեզվախոսության շնորհը չպիտի չարին ծառայեցվի, և որ կանայք չպիտի խոսեն Եկեղեցում, անկարգությունների .....
Ազգի մեծությունը
«Արդարությունը բարձրացնում է ազգը» (Առակ. 14.34)։ Հայրենիքից մեզ հասած թերթերը նկարագրում են մեր հայրենակիցների անդուլ ջանքերն ու աշխատանքը, որոնց շնորհիվ մեծապես առաջ է գնում վերաշինության գործը: Այդ մխիթարական լուրերը սփյուռքում ապրող հայերիս համակրանքն են առաջացնում Հայկական Խորհրդային Հանրապետության գործելակերպի հանդեպ: Իսկապես, հայի համար հայրենասիրությունը ընտանեկան ավանդույթ և միաժամանակ նվիրական պարտականություն է: .....
«Աննշան» սկիզբը
«Ո՞վ կարող է արհամարհել «փոքր» ջանքերը» (հմմտ. Զաք. 4.10)։ Մակերևութային մարդն է միայն, որ նայում է արտաքին երևույթներին, հպարտ մարդն է սնոտի փառք տենչում, տգետն է «գնահատում» շողացող ու փայլփլուն իրերը: Միայն նա, ով հավատում է, որ տիեզերքը Արարիչ ունի, և իր կյանքի փորձառությամբ էլ կարողանում է ըմբռնել Նրա դերը, կարող է ներկայի մեջ ապագան տեսնել և չարհամարհել «փոքր» արժեքները: Գերության ավարտն էր: Կյուրոսն արտոնել էր, .....
Եկեղեցին և երգեցողությունը
«Խոսե՛ք միմյանց հետ սաղմոսներով, օրհներգություններով և հոգևոր երգերով, որպեսզի երգեք և ձեր սրտերում սաղմոս ասեք Տիրոջը» (Եփես. 5:19): Արդեն երկար ժամանակ է, ինչ խոսվում է Եկեղեցու ծիսական պաշտամունքի կրճատման մասին: Թերթերն ու հանդեսները ավելի կամ նվազ հաճախականությամբ անդրադառնում են այդ թեմային, և հարցն օրակարգի խնդիր է դարձել: Ոմանք առաջարկում, փորձում և նույնիսկ համարձակվում են փոփոխություններ անել: Այդ պահանջը մեզ բնական և օրինավոր .....
Հեզերը
«Երանի՜ հեզերին, որովհետև Նրանք երկիրը կժառանգեն» (Մատթ. 5:5)։ Մեր այս դարում ո՞վ է հավատում այսպիսի մի խոսքի. «Երկիրը հեզերի ժառանգությունն է…»: Արդյո՞ք տեսնված բան է, որ հեզերը ժառանգեն երկիրը: Ամեն օր և մանավանդ այս օրերին երկրում ի՞նչ ենք տեսնում: Մի՞թե չենք տեսնում, որ հեզերն անդադար չարչարվում են բռնակալներից, իրենց դիրքից զրկվում և վտարվում են ավելի զորավորների ու ճարպիկների պատճառով: Այս իրականությունը տեսնելուց .....
Քրիստոսի երկրորդ գալուստը (հուսախաբություններ)
      «Ո՞ւր է Նրա գալստյան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց հետո ամեն ինչ այն նույն ձևով է մնում, ինչպես արարչագործության սկզբից էր» (Բ Պետ. 3։4)։ Ինչպես առաքելական շրջանում, այդպես էլ ներկայումս ծաղրախոսների մի խումբ քրիստոնեությունը վարկաբեկելու նպատակով սույն բնաբանի օրինակով միևնույն խոսքերն են ուղղում հավատացյալներին. «Ո՞ւր մնաց Քրիստոսի մինչև աշխարհի վախճանն Իր հավատացյալների հետ մնալու խոստումը, կամ .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․