Ապրիլի 6-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու բակում տեղադրված խաչքարը: Այն նվիրված է ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակին:
Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի գլխավորությամբ հավատացյալների թափորը Սրբազան հորը դիմավորեց եկեղեցու մուտքի մոտ։ Սրբազան հորն ուղեկցում էին Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Տ. Պարթև քահանա .....
Մարտի 29-ին Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի տասներորդ դասարանի աշակերտները, անգլերենի մանկավարժ Արփինե Ավետիսյանի ուղեկցությամբ, ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի:
«Մինչև Ս. Հարության տոնը նախատեսել ենք ուխտագնացությունների շարք, որի մեկնարկը սկսեցինք Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց: Դպրոցականների ցանկությունն էր նաև հանդիպում ունենալ հոգևորականների հետ և զրուցել իրենց հուզող հարցերի շուրջ»,- ասաց տիկին Ավետիսյանը, ով նաև .....
Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակազմի համար մարտի 28-ի աշխատանքային օրն սկսվեց մյուս օրերից տարբեր. աշխատակիցներն աշխատանքի էին ներկայացել աշխատանքային ժամից մեկ ժամ առաջ: Պատճառը պահքի վերաբերյալ այն հանդիպում-զրույցն էր, որ կազմակերպվել էր՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի նախաձեռնությամբ: Թանգարանի աշխատակիցների հետ հանդիպեցին և պահքի վերաբերյալ .....
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու արարողակարգի՝ տարվա ընթացքում որոշ տոների և սրբերի հիշատակությունների օրերին կատարվում են ջրի, ձեթի, կարագի և խաղողի օրհնության կարգեր: Նշյալ կարգերից ձեթի օրհնության կարգն ամեն տարի տեղի է ունենում Սեբաստիայի Ս. քառասուն մանուկների հիշատակության օրը, որ Հայ եկեղեցին տոնախմբում է Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրը:
Այս տարի սրբերի հիշատակության օրը մարտի 25-ին է: Սուրբ քառասուն .....
Մարտի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի 2016 թվականի գիտական և գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ժողովի սկզբում Նավասարդ Սրբազանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հայրական օրհնությունը։
Սրբազան .....
Մարտի 7-9-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը նիստերի ընթացքում անդրադարձ կատարեց ազգային կյանքին վերաբերող տարբեր հարցերի, այդ թվում նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Վերջինիս առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
«Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տոնակարգով Մեծ .....
Մարտի 7-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության ու գնահատանքի խոսքով Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին:
Ժողովի նիստերն ատենապետեցին Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու գնահատանքն ենք բերում մեր սիրելի մայրերին, քույրերին և դուստրերին՝ շնորհավորելով մարտի 8-ի տոնական առիթով:
Դարեր շարունակ Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք ազգային մեր կյանքից ներս առանձնակի նվիրական առաքելություն են իրականացրել՝ կրթելով հավատավոր, հայրենիքի նվիրյալ արիասիրտ որդիներ և առաքինազարդ դուստրեր։ Նրանք իրենց անձերը ոսկուց և արծաթից առավել զարդարել են պարկեշտությամբ .....
Փետրվարի 27-ից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ազդարարվեց Մեծ պահքի սկիզբը: Ամեն տարի քառասնորդական պահքի երրորդ օրը Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է Մայր Մաշտոցից վերցված «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ը:
«Ժամանակը հասել է, և մոտեցել է Աստծո արքայությունը. ապաշխարեցեք և հավատացեք Ավետարանին»,- քարոզում էր մեր Փրկիչ Տերը (Մրկ. 1:15): Եվ Քրիստոսահիմն եկեղեցին էլ անդադար .....
Փետրվարի 26-ին Արարատյան Հայրապետական թեմը մեծ շուքով նշեց բուն բարեկենդանը: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց թեմի երիտասարդների մասնակցությամբ մեկնարկեց տոնական շքերթը: Երթը գլխավորում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Ազգագրական երգերի .....
Այս տարի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի համաձայն, փետրվարի 26-ին է նշվում Բուն բարեկենդանը: Հայոց հնագույն տոնն իր ողջ ուրախությամբ թափանցել էր նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոց՝ հերթական դասը վերածելով ուրախ տոնախմբության: Երգն ու պարը, խաղերն ու հյուրասիրությունը հաջորդում էին միմյանց: Թե՛ մանկավարժ Սիրանուշ Գումրույանը և թե՛ երեխաները մեծ ջանասիրությամբ պատրաստվել էին տոնին: Փոքրիկները՝ տոնին բնորոշ .....
Փետրվարի 24-ին, իրենց դասղեկի՝ Նարինե Մնոյանի, հայոց լեզվի և գրականության մանկավարժի՝ Սվետլանա Տիգրանյանի և ծնողների ուղեկցությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի էին այցելել Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոցի 7-րդ «Բ» դասարանի աշակերտները: Խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ դպրոցականները Տերունական աղոթքն ասացին: Ապա հոգեշահ զրույց ծավալվեց, որի ընթացքում դպրոցականներն իրենց հուզող հարցերն ուղղեցին .....
Փետրվարի 21-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Սուրբ Պատարագին մասնակցեցին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, տոնի առիթով Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերից ու կառույցներից Ս. Էջմիածնում համախմբված 230 եկեղեցականներ:
Պատարագիչն էր Արթիկի թեմի Պեմզաշեն համայնքի .....
Փետրվարի 21-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին ժամանել Հայոց Եկեղեցու թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ:
Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ պարգևաբաշխման արարողություն:
Տերունական .....
Փետրվարի 18-ին «Զորավոր» երիտասարդաց միության «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում «Հոգևոր պայքար» խորագրի ներքո մեկնարկեց հանդիպումների շարքը: Երիտասարդների հետ հանդիպումները վարելու է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աշխատակից Հովհաննես սարկավագ Մանուկյանը: Առաջիկա շաբաթ օրերին Հովհաննես սարկավագը երիտասարդաց միության հետ հինգ հանդիպումների ընթացքում կանդրադառնա հոգևոր կյանքին առնչվող հետևյալ թեմաներին՝ .....