Իրադարձություններ
Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի խաղաղության և անսասանության համար
Ապրիլի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի ապահովության և անսասանության համար: Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ բարձրացավ Ավագ խորան, որտեղից իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին` անդրադառնալով ապրիլի 1-ից 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ
Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի ու խաղաղ բնակչության .....
«Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք»
Այս խորագիրն էր կրում մարտի 23-25-ը Մոսկվայում մեկնարկած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ միջազգային համաժողովը, որ կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնությունը և ՄԱԿ-ը՝ միացյալ ծրագրի շրջանակում: Այն դարձել է տարածաշրջանի խոշորագույն համաժողովը ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման հետ կապված: Համաժողովին մասնակցում էին աշխարհի առաջատար գիտնականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, բուժաշխատողներ, .....
«Անտարբեր չլինենք մարդկության փրկագործության երկնային ծրագրին»
Սբ. Զատկի տոնին հաջորդող 50 օրերի ընթացքը՝ Հինանց շրջանը, Հայ Առաքելական Սբ. եկեղեցին անվանում է հարության օրեր: Հարության այս օրերից մեկին՝ մարտի 29-ին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը հանդես եկավ Սբ. Հարությանը նվիրված ներկայացմամբ, որը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Ներկայացմամբ երիտասարդները ցավալի մի խնդիր վեր հանեցին, այն է, որ այսօր մարդկանց մի մասն անտարբեր է իր հոգու և հոգևորի հանդեպ: .....
Զատկական ուրախությամբ տիեզերքն ապրեց նոր կյանք և իրական գարուն
Մարտի 27-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում զատկական Սբ. Պատարագին կրկին անգամ ազդարարվեց Հարության լույս ավետիսը՝ Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Տոնի հոգևոր ուրախությունը շատերին էր համախմբել Աստծո տանը: Իսկ զատկական ուրախությունը հատուկ փնտրելու անհրաժեշտություն չկա, այն ուղղակի պետք է նկատել, սիրել և նրանով ապրել: Եվ Սբ. Պատարագի մասնակիցներից շատերը հրաշափառ Հարության ուրախությանը նախապատրաստվել էին դեռևս 48 օր առաջ՝ Մեծ պահքի շրջանը .....
Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը
«Քրիստոս  յարեաւ  ի  մեռելոց.  մահւամբ  զմահ  կոխեաց, եւ յարութեամբն  իւրով  մեզ  զկեանս  պարգեւեաց. Նմա  փառք  յաւիտեանս.  ամէն»:  Սիրելի´ հայորդիք, Առաքելահաստատ մեր Սուրբ եկեղեցին տոնախմբում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարությունը: «Յարեա՜ւ Տէրն ի գերեզմանէն»: Փրկչի թափուր գերեզմանից ճառագող անստվեր լույսով մեր երկրավոր կյանքը վերստին նոր իմաստ  ստացավ: «Ես իսկ եմ .....
Ոտնլվա. կատարյալ խոնարհության օրինակի առջև
«Որդյա՛կ, քո գործը հեզությամբ կատարիր և կսիրվես ընտիր մարդկանցից: Ինչքան մեծ լինես, այնքան խոնարհեցրու քո անձը, և շնորհ կգտնես Տիրոջ առջև, քանզի մեծ է Տիրոջ զորությունը, և Նա փառավորում է Իր կամքը կատարող խոնարհներին» (Սիրաքի իմաստություն 3:19-20): Խոնարհ կյանքով ապրելու բազմաթիվ պատգամների կարող ենք հանդիպել Սբ. Գիրքը ընթեցելիս: Իսկ խոնարհության մեծագույն օրինակը հանդիսացավ մեզ համար մեր Տերը. Նա կարող էր ծնվել իշխանական կամ թագավորական .....
Ծաղկազարդյան տոնախմբությունը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում
Արդեն մի քանի տարի է, ինչ հայ մանուկի համար Ծաղկազարդը օրհնություն ստանալու և ուրախ տոնախմբության մի օր է դարձել: Եվ յուրաքանչյուր մանկան այդ անկեղծ ուրախությունն ապրում է նաև նրա ընտանիքը: Երբ ծնողը, Քրիստոսի հետևյալ պատգամի համաձայն, թե՝ թո՛ւյլ տվեք այդ մանուկներին, որ Ինձ մոտ գան, և մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Երկնքի Արքայությունը (Մատթեոս 19:14), իր երեխային մոտեցնում է Քրիստոսին, ապա երեխայի մարմինը խնամելուց բացի, խնամում .....
«Զորավոր մանկունք»-ի անդամներից մեկը վերստին ծնվեց
Մարտի 6-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը ուրախ առիթ ուներ նշելու: Բոլորը շնորհավորում էին երգչախմբի անդամ Սոնա Առաքելյանին և նրա քրոջը՝ Նարե Առաքելյանին, նրանց ծննդյան օրվա առթիվ: Սոնան և նրա քույրը երկվորյակներ չեն և ոչ էլ նույն օրն են ծնվել, բայց այդ օրը՝ մարտի 6-ին, նրանք Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում վերստին ծնվեցին՝ մկրտվեցին: Այսուհետև, Սոնան և Նարեն ամեն տարի մարտի 6-ը կհիշեն և կնշեն՝ որպես .....
Սբ. քառասուն մանկանց հիշատակության օրը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում
Մարտի 5-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում Առավոտյան ժամերգության ավարտին, Սեբաստիայի Սբ. քառասուն մանուկների հիշատակությանը նվիրված կատարվեց ձեթի օրհնության կարգ: Հայ Առաքելական Սբ. եկեղեցին ամեն տարի Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրը, ի հիշատակ տոնելի սրբերի, կատարում է ձեթի օրհնության կարգ: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, խորհրդակատարներ՝ Տեր Վահան քահանա Առաքելյանի .....
Արևագալի ժամերգությունը սիրիահայ համայնքի երգեցողությամբ
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, պահպանում և մասնակից է լինում այն բոլոր ավանդույթներին, որոնց կրողն է եղել Սիրիայում եկեղեցական համայնքային կյանքում: Մեծ պահքի շրջանում՝ ամեն ուրբաթ, հոգևոր մեծ ուրախություն է սիրիահայերի համար Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում մասնակից լինել Արևագալի .....
Միջինքի գաթայի նշանն ընկավ դանակի տակ
Մարտի 2-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ առաջնորդարանում երիտասարդական միությունները նշեցին Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստների հյուրասիրությամբ, երգուպարով: Միջոցառումը Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով:  Երիտասարդաց միության անդամները ներկաներին հյուրասիրեցին միջինքի ուտեստներով՝ Կուտապ, Թթվեպաս, Օձի թթու, Թոփիկ, Մախոխապուր, .....
«Ամենախելացին»-երից մեկն ուխտի կգնա Երուսաղեմ
Մարտի 2-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց Արմենիա ՀԸ «Ամենախելացին» նախագծի մասնակից Էդվարդ Քեշիշյանին: Էդվարդը «Ամենախելացին» հեռուստախաղի երկրորդ եթերաշրջանի այն մասնակիցն է, ով եզրափակիչ խաղում արժանացավ Արարատյան Հայրապետական թեմի կողմից սահմանված մրցանակին` «Կրոն» թեմայում լավագույն մասնակցության համար: Սահմանված մրցանակը տասնօրյա ուխտագնացությունն .....
Հոգևորականի բանախոսությունը «LOFT»-ում՝ «69.120» նախագծի շրջանակներում
Փետրվարի 25-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար և «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը «LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում երիտասարդներին բանախոսեց «Արդ կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» թեմայի շուրջ: Կենտրոնը բանախոսությունը կազմակերպել էր «69.120 բարության րոպե» (Մեծ պահքի 48 օրվա րոպեներն են) նախագծի շրջանակներում: «LOFT» ինքնազարգացման .....
«Զորավոր մանկունք» և ,,Karteszci zwonki’’ երգչախմբերը հոգևոր և ազգային երգի շուրջ համախմբված
Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղի դահլիճում, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը, փետրվարի 19-ին հանդես եկավ Լեհաստանի հյուսիսային Կաշուբե տարածաշրջանից Հայաստան ժամանած ,,Karteszci zwonki’’ («Քարտեշչի զվոնչի») երգչախմբի հետ միասին: Երգչախումբը Հայաստանում է «Լեհ ընտանիք» կազմակերպության հրավերով: Գրական-երաժշտական երեկոյին ներկա .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․