Բանակի նվիրական օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներինու զինվորներին և համայն մեր ժողովրդին։
Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան երեք տասնամյակ, Արցախյան պատերազմների և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում մարտնչեց անօրինակ սխրանքներով։ Բազում քաջորդիներ .....
«Հիմա լույս էք ի Տեր. ընթացեք ինչպես լուսո որդիներ. քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը» (Եփ. 5.8-9):
Սիրելի հավատավոր ժողովուրդ,
Այսօր՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, ազգս հայոց, թեև վշտակիր և հոգեխռով, սակայն հավատքով աներեր, կամքով անկոտրում և հույսով առլեցուն, խոնարհվում է մանկացյալ Փրկչի առջև, որ բեթղեհեմյան այրից որպես լույս ու փրկություն ճառագեց ողջ աշխարհին։ Գեղեցիկ օրհներգությամբ .....
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,
Տարեմուտի այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքերն ենք բերում ամենքիդ։ Ամանորը սահմանագիծն է պատմություն դարձած օրերի և հուսառատ գալիքի։
Փրկչական 2024 թվականը դիմավորում ենք խոր մտահոգություններով, դիմավորում ենք ահռելի կորուստների անամոքելի ցավը մեր սրտում։ Ծանր տարի ապրեցինք, սակայն Տիրոջն ապավինած՝ հույսով ու լավատեսությամբ ենք նայում մեր ազգի .....
Դեկտեմբերի 24-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները, մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանի գլխավորությամբ, տարեվերջյան դասն անցկացրին Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղում: Այցի ընթացքում երեխաները ծանոթացան 20-րդ դարի երկու խոշորագույն արվեստագետների անցած ուղուն, ստեղծագործական գործունեությանը և արվեստի բացառիկ գործերին: Այցի ավարտին այցելուներին .....
Վեհափա՛ռ Տեր,
Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ գահակալության 24-ամյակի առթիվ:
Տարիներ առաջ Աստծո նախախնամությամբ բազմեցիք առաքելահաստատ Հայրապետական գահին՝ Հայաստանյայց Եկեղեցու պայծառությանը կոչված ծրագրեր իրականացնելու և մեր ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելությունը զորեղ ներկայություն դարձնելու տեսլականով:
Ձեր գահակալության տարիներին Հայ Եկեղեցին .....
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ, այցելեց Կոտայքի թեմի Ծաղկաձորի թեմապատկան ճամբար, որտեղ ապաստան են գտել Արցախից բռնի տեղահանված 38 ընտանիքներ։
Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու հայրական սերը փոխանցելով արցախցիներին, ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի տեղահանված .....
Հոկտեմբերիի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր ՀՀ վաստակավոր արտիստներ Արթուր Կարապետյանին և նրա տիկնոջը՝ Սաթենիկ Հախնազարյանին:
Հանդիպումը, երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Հայրը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց, .....
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հոկտեմբերի 17-ին տոնախմբեց Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակությունը: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո և հոկտեմբերի 16-ի երեկոյան՝ ժամը 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, երեկոյան Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի .....
Հոկտեմբերի 1-ին՝ Արցախի համար համազգային աղոթքի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում, Պատարագի սրբազան արարողությունից հետո, կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության։
Համազգային աղոթքի առիթով հավատացյալների երկրպագության և օրհնության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։
Արարողության .....
Գերաշնորհ Սրբազան Հայր,
Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատացելոց անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Աղոթք ենք առաքում առ Աստված և հայցում Երկնավոր Տիրոջը, որ Բարձրյալն Աստծո կամոք առավել առատանան Ձեր հոգեբուխ մղումներն ու շնորհները:
Ի սրտե մաղթում ենք Ձեզ կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ՝ թեմական կյանքը շարունակ պայծառացնելու բազում նորանոր աստվածաշնորհ .....
Խաչի վեր բարձրացման տոնը՝ Խաչվերացը, ուրախալի տոն է ամեն մի քրիստոնյայի համար: Դարեր առաջ հաղթանակի և զորության նշանը՝ Քրիստոսի խաչը, մեծ ուրախությամբ ետ վերադարձվեց գերությունից: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, Սուրբ Խաչը, ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու, քրիստոնյաներիս պարծանքն է և Քրիստոսի փառքը:
Տաղավար այս տոնը յուրաքանչյուր քրիստոնյայի ևս մեկ անգամ հիշեցնում է Աստվածային սերը. «Աստված մեր հանդեպ ունեցած իր սերը հայտնեց դրանով, .....
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Ավելի քան երեք տասնամյակներ առաջ Արցախի մեր զավակները համառ պայքարով և հավաքական կամքով իրենց անկախությունը հռչակեցին: Պատմական իրենց հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կյանք կերտելու տեսիլքով քաջարի արցախցիները համայն հայության զորակցությամբ և իրենց տքնաջան աշխատանքով շենացրին հայրենիքը և նշանակալի ձեռքբերումներով ամրացրին հիմերը Արցախի նորանկախ Հանրապետության։
Այսօր ծանրացած սրտով և խոր մտահոգություններով .....
Գերագույն Հոգևոր Խորհուրդը, անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին և դրանց հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված կացությանը, արձանագրում է, որ հայրենական կյանքում առկա իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է:
Ադրբեջանական իշխանությունների օգտագործած հռետորաբանությունը, ինչպես նաև նախաձեռնած քայլերը, ակներև են դարձնում, որ վերջինս պաշտոնապես որդեգրել է ոչ միայն Արցախի Հանրապետությունը, .....
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում կրթական գործի բոլոր նվիրյալներին, դպրոցական ու համալսարանական մեր զավակներին:
Դարեր շարունակ կրթությունը, գիտության ու մշակույթի զարգացումը առաջնահերթություն են եղել հայոց ազգային-եկեղեցական անդաստանում։ Մեր ժողովրդի պատմության դժվարին ժամանակներում անգամ հայոց դպրոցներն ու դրանց անխոնջ մշակները կրթել ու .....
Օգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին:
Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում և Արցախում ստեղծված կացության, .....