
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եղբայրներից ոմանք նեղություն ունեցան իրենց տեղում և կամենալով թողնել տեղը՝ գնացին հայր Ամոնի մոտ, իսկ ծերն այդ ժամանակ նավակի մեջ էր: Տեսնելով նրանց գետի եզերքով ընթանալիս՝ նավորդներին ասաց. «Հանե՛ք ինձ ցամաք»: Եվ կանչելով նրանց իր մոտ՝ ասաց. «Ես եմ Ամոնը, որի մոտ դուք կամենում եք գնալ»: Եվ մխիթարելով նրանց՝ դարձրեց նորից իրենց տեղը, որովհետև նրանց հոգուն վնասող ոչինչ չկար, այլ զուտ մարդկային նեղություն էր:
«Սուրբ հայրերի .....
Թագավորի խորհրդատուն հանդիպում է մի գյուղացու, ով անջրդի վայրում ջրհոր էր գտել և արքայի նվիրած արծաթափայլ դույլերով ոգևորությամբ ջուր էր կրում և ծովի մեջ լցնում: Խորհրդատուն հանդիմանում է. «Բարի գործ անելու համար անտեղի ոգևորությունդ քեզ անխոհեմության և անմտության է հասցրել և փոխանակ ցամաքած վայրերում չորացող ծառերի ու ծաղիկների ծարավը հագեցնես, դույլերով ծովի մեջ ես ջուր լցնում` պարծենալով, թե արքայի համար ծովի ջուրն ես ավելացնում...»:
Լինում .....
Ծերը կշտամբում էր երիտասարդ վանականին.
- Քո տարիքում ես օրը տասը ժամ աշխատում էի և տասը ժամ էլ՝ աղոթում:
Երիտասարդ վանականը պատասխանեց.
- Ես հիանում եմ պատանեկան տարիքում ունեցած քո ավյունով, հա՛յր, բայց ինձ ավելի շատ քո հասունությունն է հիացնում, որի շնորհիվ թողել ես այդ ծայրահեղությունները:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մեր սուրբ հայր Պափնոտիոսն ասաց. «Բոլոր առաքինություններից մեծագույնը սերն է: Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր սիրելիների համար (Հովհ. ԺԵ 13): Եթե մեկն իր մերձավորից տրտմեցուցիչ խոսք լսի, բայց չարությամբ չբռնկվի, թեև կարող է պատասխան տալ և ատելության արժանանալ, այդպիսին իր անձը դնում է իր սիրելիի համար»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի մարդ սիրում էր մշտապես օղի խմել: Եվ երբ հարբում էր, հիշում էր, որ մեղավոր մարդ է ու պետք է անպայման եկեղեցի գնա և իր մեղքերը խոստովանի: Մի կիրակի աղաղակելով վազում է դեպի եկեղեցի և հոգևորականին գանգատվում.
- Ինչքան գալիս եմ եկեղեցի, որպեսզի մեղքերս խոստովանեմ, սարսափելի պատկերներ եմ տեսնում. թվում է՝ դևերը հետապնդում են ինձ և ուր գնում եմ, ինձ հետևում են և ասում, որ իմ ընկերներն են և իմ օղու շիշն են ուզում, որպեսզի մինչև վերջ այն խմեն` մի .....
Կոնեվեցում մի ուխտավոր աբեղա Դորոֆեին հարցրեց.
- Ինչպե՞ս հոգևոր խաղաղության հասնել:
- Պետք է հանդարտվել,- ժպտալով պատասխանեց նա:
- Ի՞նչ է նշանակում «հանդարտվել»:
- Ահա, թե ինչ: Երբ ես աշխարհիկ միաբան էի Վալաամում, իմ ծերն ինձ ասաց. «Դմիտրի, չափազանց ուրախ ու կայտառ բնավորություն ունես: Եթե չհանդարտվես՝ մաքուր աղոթական վիճակին չես հասնի, և վանականությունն էլ քեզ պետք չի լինի»: Ահա ես էլ, ինչպես դուք եք այժմ ինձ հարցնում, նրան .....
Պատմեց մեկը, թե մի անգամ փիլիսոփաներից ոմանք կամենում էին փորձել մենակյացներին: Մինչ մենակյացներից մեկն անցնում էր՝ ազնվակերպ հագնված, նրան ասացին. «Ե՛կ այստեղ, մենակյա՛ց, իսկ նա բարկացած և թշնամացած նրանց հանդեպ, անցավ-գնաց: Անցավ դարձյալ ոմն ծեր լիբիացի, որը հին զգեստներ էր հագած, և նրան ասացին. «Դո՛ւ, չար մենակյա՛ց, ե՛կ այստեղ»: Երբ ծերը փութով մոտ գնաց, նրան ապտակեցին, իսկ սա մյուս այտը դեմ տվեց: Փիլիսոփաները, վեր կենալով, երկրպագեցին .....
Եպիսկոպոսի այցի կապակցությամբ աբբա Մակարիոսը հարևան գյուղի շուկան գնաց: Վաճառասեղանին դրված վտիտ ճտերին էր նայում դժգոհությամբ, երբ վաճառականը մոտեցավ նրան ու ականջին շշնջաց.
- Գնի՛ր, հա՛յր, գնի՛ր: Հավատա, այս ճտերն ամեն օր գալիս են Ալեքսանդրիայից:
- Հավատում եմ, եղբա՛յր: Միայն թե իզուր ես դրանց ստիպում այդ ողջ ճանապարհը ոտքով անցնել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Աբբա Անտոնիոսը նայեց Աստծո դատաստանի խորքերը, խնդրեց և ասաց. «Տե՛ր, ինչպե՞ս է, որ ոմանք կարճատև կյանք են ունենում, իսկ ոմանք՝ ծերանում, ինչո՞ւ են ոմանք տառապյալներ, իսկ ոմանք մեծատուններ, ինչո՞ւ արդարները տառապում են, իսկ անիրավները հանգստության մեջ են»: Ձայն եկավ նրան և ասաց. «Անտոնիո՛ս, զգուշացի՛ր անձիդ համար. քանզի Աստծո դատաստաններն անքննելի են, և քեզ անկարելի է ուսանել Աստծո խորությունները»:
«Սուրբ հայրերի վարքն .....
Ծեր վանականը գետափին նստած ձուկ էր որսում: Մի մարդ, որ բավականին երկար ժամանակ հետևում էր նրան, վերջապես մոտեցավ ու հարցրեց.
- Դե ի՞նչ, շա՞տ ձուկ ես բռնել, հա՛յր:
- Եթե այս մեկին, որ կարծես կարթն է ընկել, բռնեմ և հետո՝ երկուսին ևս, ապա միասին կլինի երեք,- քթի տակ ծիծաղեց ծերը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի անգամ չորս սկյութիացիներ գնացին երանելի հայր Պամբոյի մոտ: Նրանք կաշվե զգեստներ էին հագել, և նրանցից յուրաքանչյուրը պատմեց իր հետ այնտեղ եղող ընկերոջ առաքինությունները: Նրանցից մեկն անսասան էր պահքի մեջ, երկրորդն անինչ էր, երրորդը հույժ ողորմած էր, իսկ չորրորդի մասին ասացին, թե քսաներկու տարի է, ինչ հնազանդությամբ մնում է ծերի մոտ: Հայր Պամբոն նրան ասաց. «Ահա ասում եմ ձեզ, որ սրա առաքինությունն ամենքինիցդ բարձր է, որովհետև ձեզնից յուրաքանչյուրը, .....
Մարդը եկեղեցի մտավ: Մոմ վառեց ծնողների հոգիների հանգստության համար և իր պարտքը կատարած համարելով՝ հեռացավ: Իսկ մոմը մնաց վառվելու: Ո՜հ որքան ջանք թափեց: Ե՛վ մոմե արցունքներ թափեց, և՛ կորացավ, խոնարհվեց Խաչի առջև: Մի խոսքով, փորձեց մարդու փոխարեն ամեն ինչ անել: Բայց արե՞ց արդյոք: Միայն Աստծուն է հայտնի…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ոմն ծեր մի եղբոր հետ բնակվում էր խցում, և նա խիստ ողորմած էր: Սով եղավ, և շատերն սկսեցին քաղցել և գալիս էին նրա դուռը, որպեսզի ողորմություն անի իրենց, իսկ նա բոլորին հաց էր տալիս: Եղբայրը տեսնելով, որ շատ է դուրս տալիս, ասաց ծերին. «Տո՛ւր իմ բաժին հացը»: Եվ նա ասաց. «Վերցրո՛ւ՝ ինչպես կամենում ես»: Եվ բաժանեցին հացը. վերցրեց եղբայրն իր բաժինն առանձին, իսկ ծերն իր բաժին հացից ողորմություն էր անում: Եվ շատերն էին լսում ու գալիս ծերի մոտ, .....
Աֆրիկյան թունավոր օձերի տեսակներից մեկը, որը կոչվում է մամբա, ձվից դուրս է գալիս լույս աշխարհ և սողում որս անելու: Մի քանի օր անց մոտենում է մոտակա լճակին և պատրաստվում հարձակվել սարսափից քարացած գորտի վրա, սակայն մի ակնթարթ նայում է ջրի մեջ և իր արտացոլանքը տեսնելով զարմացած ու ինքն իրենով հիացած ասում.
- Ես այսքան բարի, այսքան գեղեցիկ, փոքր և նուրբ, ինչո՞ւ են բոլորն ինձանից փախչում...
Լճակի մյուս ափին գտնվող ձկնորսը լսում է և պատասխանում.
- .....
- Հա՛յր, ինչո՞ւ ես թույլ տալիս, որ բոլոր աշխարհիկ լուրերը վանքի պատերից ներս թափանցեն,- երիտասարդ վանականը հարցրեց Արսեն Մեծին:
- Դա լավագույն միջոցն է, որպեսզի եղբայրների մոտ աշխարհ վերադառնալու ցանկություն չառաջանա,- պատասխանեց ծերը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....