21 Սեպտեմբեր, Բշ, պահք
- Հա՛յր, հոգևոր օրենքները մի՞շտ են անմիջապես գործում:
- Նայած՝ երբ: Հաճախ մնում է միայն զարմանալ: Ինչ-որ մեկը հենց մի փոքր հպարտանում է, միանգամից անհաջողության է մատնվում, այսինքն՝ հոգևոր օրենքը կայծակնային արագությամբ է գործում: Օրինակ՝ միանձնուհին ապակիներն է լվանում և հպարտությամբ մտածում է, որ ինքն ավելի լավ է լվանում, քան մյուս քույրը: Հենց նույն պահին նրա ուշադրությունը շեղվում է (մի անհաջող շարժում) և ապակին փշրվում է: Իսկ ուրիշ .....
- Հա՛յր, ո՞ր օրենքներն են կոչվում հոգևոր:
- Հիմա բացատրեմ: Ինչպես գոյություն ունեն բնության օրենքներ, այնպես էլ հոգևոր կյանքում կան հոգևոր օրենքներ: Ենթադրենք՝ մարդ մի ծանր առարկա է նետում վեր: Որքան ուժեղ և որքան վերև այն նետի, այնքան մեծ ուժով այդ առարկան ցած կընկնի ու կկոտրվի: Դա բնության օրենք է: Իսկ հոգևոր կյանքում մարդ իր հպարտությունից որքան վեր բարձրանա, այնքան ուժգին կլինի նրա հոգևոր անկումը և (հոգևոր առումով) կկոտրվի իր .....
Կան մայրեր, որ հղիության շրջանում իմանալով, որ երեխան հաշմությամբ կամ մտավոր հետամնացությամբ է ծնվելու՝ աբորտ են անում և սպանում իրենց երեխային: Նրանք չեն մտածում, որ այդ երեխան էլ հոգի ունի: Շատ հայրեր ինձ մոտ են գալիս ու ասում. «Երեխաս թերի՞ պիտի լինի: Աստված ինչո՞ւ է այդպես վարվում: Դա իմ ուժերից վեր է»: Այդպիսի վերաբերմունքն ինչպիսի՜ անամոթություն է կրում իր մեջ Աստծու նկատմամբ, ինչպիսի՜ համառություն, ինչպիսի՜ եսասիրություն: .....
Մարդու ձեռնարկած յուրաքանչյուր գործողություն, եթե նպատակաուղղված և իմաստալից չէ, ապա զուր են գործադրված ջանքերը: Օրինակ՝ հողագործը, եթե ճիշտ ժամանակին սերմեր չսերմանի և մոռանա ժամանակին ջրելու ու մշակելու մասին, ապա անպտուղ են լինելու նրա ջանքերը:
Հոգևոր կյանքում էլ է այդպես. յուրաքանչյուր քրիստոնյայի մտածում, խոսք և գործ, եթե իմաստալից և Աստծու կամքի համաձայն չէ, ապա զուր են նրա ջանքերը հանուն փրկության: Եվ մարդը մեկ քայլով Աստծուն .....
- Հայր, մարդը ինչպե՞ս պետք է իրեն պահի մեկի հետ, որը բարկացած ու բորբոքված է:
- Համբերությամբ:
- Իսկ եթե ես համբերություն չունե՞մ:
- Ուրեմն պետք է գնալ ու գնել: Խանութներում վաճառվում է… Տե՛ս` երբ մարդը եռում է զայրույթից, նրան ինչ էլ ասես` ոչ մի օգուտ չի լինի: Այդպիսի պահերին ավելի լավ է լռել ու մտքում աղոթել: Աղոթքից նա կհանդարտվի, կհանգստանա և դրանից հետո արդեն կարելի է նրա հետ փոխհամաձայնության գալ: Նույնիսկ ձկնորսները ծով դուրս չեն .....
- Հա՛յր, այն հիվանդ երեխան, որին այսօր ծնողները բերեցին, շատ է տանջվում:
- Ոչինչ, նրա հիվանդությունը կամաց-կամաց կանցնի: Բայց հետո ողջ կյանքում զգայունությունը կմնա, և նա կհիշի իր հիվանդությունը: Այդ զգայունությունն օգնելու է նրան հոգևոր առումով:
- Հա՛յր, սպիտակարյունությամբ հիվանդ երեխաները նույնպես շատ են տառապում:
- Այդպիսի երեխաներին Սուրբ Հաղորդությունն է շատ օգնում: Բազմաթիվ երեխաներ են Սուրբ Հաղորդության միջոցով բուժվել իրենց .....
- Ինչպե՞ս է մայրդ:
- Վատ է, հա՛յր: Ժամանակ առ ժամանակ ջերմությունը շատ է բարձրանում և նրան անտանելի ցավ է պատճառում: Նրա մաշկը ճաքում է, պատվում վերքերով, և գիշերները չի կարողանում քնել:
- Գիտե՞ս՝ այդպիսի մարդիկ մարտիրոսներ են: Եթե ոչ ամբողջովին, ապա կիսով չափ՝ հաստատ:
- Հա՛յր, նրա ողջ կյանքը տառապանք է:
- Նշանակում է այն վարձքը, որ կստանա, կրկնապատիկ կլինի: Գիտե՞ս, թե որքան է ստանալու: Դրախտը երաշխավորված է: Տեսնելով, որ մարդ կարող .....
- Հա՛յր, փորձությունները միշտ լինում են հօգո՞ւտ մարդկանց:
- Կախված է այն բանից, թե մարդն ինչպես է փորձություններին վերաբերվում: Նրանք, ովքեր բարի տրամադրվածություն չունեն, սկսում են հայհոյել Աստծուն փորձությունների ժամանակ: «Ինչո՞ւ դա պատահեց ինձ,- տրտնջում են այդպիսիք։- Տե՛ս, ախր ուրիշների մոտ ամեն ինչ այնքա՜ն լավ է: Ի՞նչ Աստված է, որ թույլ է տալիս այս ամենը»: Այդպիսի մարդիկ «մեղա՜ Քեզ, Տեր» չեն ասում, բայց տանջվում են: Իսկ .....
Ի՜նչ տառապանքներ են կրում մարդիկ: Որքա՜ն խնդիրներ ունեն: Որոշ մարդիկ այստեղ են գալիս, որպեսզի արագ՝ երկու րոպեում, ինձ պատմեն իրենց ցավի մասին և մի փոքր մխիթարություն ստանան: Մի տառապյալ մայր ասում էր. «Հա՛յր, պահեր են լինում, երբ այլևս ուժ չեմ ունենում համբերելու: Այդ ժամանակ խնդրում եմ. «Ի՛մ Քրիստոս, մի փոքր ընդմիջում տուր, իսկ հետո տանջանքները թող նորից գան»: Մարդիկ որքա՜ն կարիք ունեն աղոթքի: Բայց, դրանից բացի, յուրաքանչյուր .....
Փորձությունների տեսակները
Փորձություն բառը, ըստ Մալխասյանցի բացատրական բառարանի, նշանակում է փորձ, քննություն, աղետ, փորձանք, գայթակղություն, վտանգավոր տեղ:
Փորձությունները գալիս են Աստծու կողմից. «Այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։ Եվ նրան ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ բարձրադիր վայրը [եբր․ Մորիա] և այնտեղ՝ լեռներից .....
․․․․Դե, իսկ հիմա ես էլ ձեզ «կանիծեմ»: Ահա. «Թող Աստված ձեր սիրտն Իր բարեգթությամբ և Իր մեծ սիրով լցնի, այնքան, որ խենթանաք, որ ձեր միտքը կտրվի երկրից ու այսուհետ Նրա մոտ՝ Երկնքում մնա: Արդ, խենթացե՛ք Աստծու սիրո աստվածային խենթությունից: Թող Աստված ձեր սրտերն այրի Իր սիրով»: Ահա, թե ինչպիսի «անեծք» եմ տալիս ձեզ և մի ստիպեք, որ կրկնեմ այն, քանի որ իմ բարի «անեծքը» սրտիցս է բխում, ուստի և զորավոր է: Կարեկցում էի ձեզ, երբ .....
Ամռան առաջին օրը երեխաների համար դարձել է զվարճանքի և ուրախ տոնախմբության օր: Բացի այն, որ հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, փորձում է երեխաների օրը դարձնել ավելի գունեղ ու պայծառ, այն նաև մտորելու առիթ է տալիս մեծահասակներին՝ ինչպե՞ս առավելագույնս պաշտպանել երեխաների իրավունքները:
Երեխայի ծննդյան իսկ օրից նրա պաշտպանության մասին հոգում են ծնողները, որոնք կարևոր է, որ մոռացության չմատնեն իրենց երեխայի .....
«Օրհնեցե՛ք և մի՛ անիծեք…» (Հռոմ. 12:14)
Մի մարդ հարցրեց ինձ. «Քառասնօրյա պահքի շրջանում ինչո՞ւ ենք երգում. «Դու նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տեր, չարիք ավելացրիր երկրի փառավորվածների վրա» (Ես. 26:15): Չէ՞ որ դա անեծք է»: Պատասխանեցի. «Երբ բարբարոսները պատերազմի են գնում որևէ ժողովրդի վրա՝ կամենալով ոչնչացնել այն, և ժողովուրդն աղոթում է, որ չարիք պատահի նրանց, այսինքն, որպեսզի ջարդուխուրդ լինեն նրանց մարտակառքերը, հիվանդանան .....
Փարիսեցիներն ու դպիրները շարունակ որոգայթ էին լարում Հիսուսի շուրջը, խարդախորեն ցանկանում էին Նրան հանցանքի մեջ բռնել: Իրենք իրենց խստակրոն օրինապահ ու արդար ձևացնելով, եկան Հիսուսի մոտ և ցանկանում էին իմանալ Նրա կարծիքը կայսրին տրվող հարկերի մասին: Բացահայտ որոգայթ էր պատրաստվում: Եթե Հիսուս ասեր, որ հարկ է տուրք տալ, նշանակում է Նա թշնամի է Իսրայելին, եթե ոչ՝ Նրան կարելի է տանել Պիղատոսի առջև՝ որպես Հռոմի դեմ հրահրիչներից .....
«Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև: Դրանք են՝ եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը, և երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ» (Սիրաք 25:1-2)։
Աստվածահաճո և առաքինասեր ընտանիքների բազում օրինակների կարող ենք հանդիպել Սուրբ Գրքում. Ադամ և Եվա, Նոյի ընտանիքը, Աբրահամ և Սառա, Իսահակ և Ռեբեկա, Հակոբ և Ռաքել, Տուբի և Սառա, Զաքարիա և Եղիսաբեթ, Հովսեփ և Մարիամ, Կոռնելիոսի ընտանիքը, Պրիսկիղա և Ակյուղաս .....