Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Գլխավոր առաքինությունը
Սատանան ո՛չ մեր ուղեղից է վախենում, ո՛չ՝ մեր գիտելիքներից: Նա ավելի շատ ունի դրանցից: Նա նույնիսկ մեր առաքինություններից չի վախենում: Դրանցից էլ ավելի շատ ունի քան՝ մենք: Միայն մի առաքինություն չունի և դա նրան սպանում է, իսկ մեզ՝ փրկում: Ո՞ր առաքինությունն է: Մի անգամ, ինչ-որ բանի հասնելով, հպարտ-հպարտ իմ ծերի մոտ գնացի: Նա, ինձ տեսնելով, միանգամից հասկացավ, որ սայթաքել եմ և չսպասելով, որ խոսքս սկսեմ, ասաց. - Ինչո՞ւ ենք այդպես հպարտանում, որդյա՛կ: .....
Արիության և համբերության մասին
Ծերն ասաց. «Ձկները չեն կարող այնպես անել, որ ձկնորսն իրենց ցանցը չգցի, բայց եթե իմանան, կարող են խույս տալ և ապրել: Այդպես էլ մենակյացը՝ չի կարող սատանային արգելել փորձելու իրեն, սակայն իմանալով՝ խույս կտա ցանկությունից և բարկությունից»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Մեղքի «բույրը»
Մի անգամ շան կեղտի մեջ ընկա: Թվում է՝ մեծ բան չէ, միայն կոշիկս կեղտոտեցի: Բայց ո՛չ ավտոբուս կարող ես նստել, ո՛չ խանութ մտնել, ո՛չ հյուր գնալ, մինչև կոշիկդ չլվանաս՝ գարշահոտություն է արձակում: Պարտադիր չէ մինչև կոկորդդ աղտոտության մեջ խրվես, որպեսզի քեզնից էլ գարշահոտ գա: Այդպես էլ մեր մեղքերն են: Պարտադիր չէ «ամենածանր» մեղքերը գործել: Փոքր մեղքերն էլ բավական են, որպեսզի դրանցով «բուրես»:   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....
Վիճակախաղ
 Գումար վաստակելու փափագով լցված երիտասարդը մտնում է մի խաղատուն և մասնակցում վիճակախաղի և ամեն անգամ պարտվում է ու իր գումարները տանուլ տալիս: Այնուհետև մի պահ դադար է առնում, դուրս է գալիս խաղատնից և իր կողքին կանգնած անծանոթ մարդուն ասում է. -Ուզում եմ, որ իսկապես Աստծո կամքով լինի, եթե վիճակախաղի տոմս շահեմ, ապա այդ գումարով շատ բարի գործեր կանեմ մարդկանց համար: Անծանոթը պատասխանում է. -Իսկապես ուզո՞ւմ ես իմանալ, թե որն է Աստծո .....
Անընչության մասին
Հայր Կասիանոսը պատմեց, թե մի իշխան կրոնավոր դարձավ, բաժանեց իր ողջ ունեցվածքն աղքատներին և մի փոքր պահեց իր կարիքների համար, սակայն հանձն չառավ կատարյալ հնազանդություն, խոնարհություն, անընչություն և  համաձայնություն` չունենալու անգամ անձնական մեկ ասեղ: Սրան մեծն Բալիսիոսն այսպես պատասխանեց. «Քո իշխանությունը կորցրիր, սակայն միանձնություն չգտար»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Պարզ մեկնությունը
Մի մարդ Պատարագի ժամանակ կողքին կանգնածների խոսակցությունը լսեց՝ տնային գործերի, եղանակի, առօրյայի մասին… Արդար զայրույթով բռնկվեց: Խիստ հայացքով այրեց Աստծո տան կարգը խախտողներին և ուրիշներին չխանգարելու համար շշուկով նկատողություն արեց նրանց: Գործն ավարտելով, կրկին Պատարագին դարձավ, սակայն շուտով նկատեց, որ մտածում է ոչ թե այն մասին, թե ինչ է երգվում կամ ազդարարվում, այլ բոլորովին կողմնակի բաների՝ նույն տնային գործերի, եղանակի… Եվ .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Հայր Հովհաննեսը պատմեց և ասաց. «Մեծատուն և հույժ գեղեցիկ մի պոռնիկ կար Եգիպտոսում, որի մոտ իշխաններն էին մտնում: Մի օր նա անցնում էր եկեղեցու կողքով և կամեցավ ներս մտնել, իսկ կիսասարկավագները, որ դրսում էին, թույլ չտվեցին ներս մտնել` ասելով. «Արժանի չես մտնելու Տիրոջ տունը, որովհետև  պիղծ ես»: Եվ մինչ նրանք վիճում էին իրար հետ, եպիսկոպոսը լսեց աղմուկը, և եկավ նրանց մոտ: Կինը նրան ասաց. «Թույլ չեն տալիս ինձ եկեղեցի մտնել»: Եպիսկոպոսը .....
Այ նրան Տերը կասի. «Նե՛րս մտիր»
Մի անգամ հայր Պավել Գրուզդևը հետևյալ առակը պատմեց. «Պատկերացրե՛ք. 1947 թվական: Գիշեր: Հացի հերթ: Լուսադեմին բացվում է փոքրիկ լուսամուտն ու հայտարարում են, որ հացը բոլորին չի բավականացնի: «Զուր մի՛ կանգնեք»: Իսկ հերթում մի կին կա երկու երեխաների հետ, որոնք այնքա՜ն վտիտ են, և պարզ է, որ նրանց հաց չի հասնելու: Հերթում վեցերորդը կամ յոթերորդը կանգնած պատշաճ հագնված մի տղամարդ է դուրս գալիս, բռնում է կնոջ ձեռքն ու երեխաների հետ տանում, իր .....
Հանդարտության մասին
Ծերերից մեկը, երբ հիշում էր Աստծո դատաստանը, մոլեգնածի նման փախչում էր անապատով: Նրա կողքին մի եղբայր կար, որ նրա հետևից գնալով` գտնում, ետ էր բերում նրան այնտեղից՝ ասելով. «Միայն դո՞ւ ես բովանդակ աշխարհի մեղքերը գործել»: Նա պատասխանելով ասում էր. «Ես ևս հավատում եմ, որ Աստված իմ մեղքերը կթողնի, սակայն ո՞վ կարող է դիմանալ ահավոր ատյանին և մեծ դատաստանին»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Երկարատև ճանապարհ
Աստծո հրեշտակը լեռներում մոլորված երկու հոգու դուրս է հանում և առաջնորդում դեպի բնակավայր: Մարդկանցից մեկը մյուսին ասում է. - Ինչո՞ւ է հրեշտակը ճանապարհն այսքան երկարացնում, երբ կարող էինք լեռան վրայով անցնել և մինչ մայրամուտ արագ տեղ հասնել, սակայն երկար-բարակ շրջանցնում ենք լեռը և մի քանի օրից ենք տեղ հասնելու: Հրեշտակը լսում է և պատասխանում. - Շուտով ձնահոսք է լինելու, և եթե լեռան վրա բարձանաք ու կարճ ուղին ընտրեք, փորձանքի կենթարկվեք: .....
Կատարյալ առաքինության մասին
Աբբա Պիմենը հարցրեց աբբա Նեսթերոնին, թե` «Որտեղի՞ց ուսանեցիր այդպիսի վարք, որ երբ միաբանությունում վշտացնում են քեզ, ոչինչ չես խոսում և լռությամբ տանում ես»: Եվ աբբա Նեսթերոնն ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ, հա՛յր, երբ եկա այս միաբանություն, մտքիս մեջ ասացի ինքս ինձ. «Դու և ավանակը մեկ եք. ինչպես ավանակը ծեծվելիս չի խոսում, անարգվելիս չի պատասխանում՝ նույնպես և դու, ինչպես սաղմոսում է ասվում «Որպես մի անասուն եղա քո առաջ, և ես ամենայն .....
Պահեստապետի խնդրանքը
Տրտմությամբ լեցուն մի գեր պահեստապետ գալիս է ծեր վանականի մոտ և ասում. - Ես բարի նպատակներ ունեմ և խնդրում եմ, որ իմ պահեստն Աստծո կամքով ընդլայնվի, սակայն չի իրականանում և խռովքի ու տրտմության մեջ եմ մնում, որովհետև մտածում եմ, որ կրկին իմ կամքով եմ գործում, այլ ոչ թե Աստծո... Ծեր վանականը ժպտում է և պատասխանում. - Ուրա՛խ եղիր, եթե ինչ-որ բան քո կամքով չի իրականանում, նշանակում է` Աստծո կամքով է իրականանում, ուրա՛խ եղիր և քեզ տրված չափով .....
Հայրերի կենցաղավարության մասին
Աբբա Պամբոնի հորդորով մի անգամ աբբա Մակարիոսը եկավ Նիտրա լեռը: Եվ ծերերը նրան ասացին. «Եղբայրներին խո՛սք ասա, հա՛յր»: Նա ասաց. «Ես երբեք մենակյաց չեմ եղել, սակայն տեսել եմ մենակյացների, երբ նստում էի անապատում՝ Սկյութիայի իմ խցում: Բռնադատում էին ինձ իմ մտածմունքներն և ասում էին, թե` գնա՛ այսինչ անապատը և տե՛ս, թե ինչ կտեսնես այնտեղ: Եվ այս մտածումներից բռնադատված` հինգ տարի համբերեցի, կարծելով, թե դևերից է: Եվ երբ այս մտածումները դադարեցին, .....
Ի՞նչն է քեզ առաջ մղում
Մի պատգամավոր հայտնվում է հանդերձյալ աշխարհում, հեռվում տեսնում է դրախտի դարպասները, որոնց առջև մարդկանց հսկայական բազմություն է լինում, ուր բոլորը ջանք են գործադրում մտնել դրախտ, բայց քչերն են կարողանում դարպասներից ներս անցնել: Արագ մտնում է այդ բազմության մեջ և ամեն ջանք գործադրում այն ճեղքելու և առաջինը դրախտի դարպասների մոտ հասնել համար, սակայն մխրճված մնում է հսկայական բազմության կենտրոնում ու հուսակտուր գոչում. - Սիրելի՛ քաղաքացիներ, .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Ես և Սոփրոնիոս եղբայրը գնացինք ներքինիների վանքերը` սուրբ Հորդանան, և այդ վանքերի քահանա աբբա Նիկողայոսը մեզ պատմեց, թե իր երկրում մի կուսանոց կա, ուր քառասուն հոգի կա: Այդ վանքում հինգ կույսեր խորհուրդ արեցին գիշերով փախչել վանքից և իրենց համար մարդ առնել: Եվ մինչ նստած էին, այսահարվեցին բոլորը և վանքից դուրս չեկան, այլ գոհացան Աստծուց` խոստովանելով իրենց մեղքերը՝ ասելով. «Գոհանում ենք Աստծուց, որ այս մեծ խրատը բերեց մեզ վրա, որպեսզի .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․