29 Մարտ, Դշ, Մեծ պահքի ԼԸ օր

Գրքեր

Երիտասարդներին
Սատանան հիմար է
- Հա՛յր, իսկ սատանան գիտի՞, թե ինչ կա մեր սրտերում: - Ա՛յդ էր պակաս: Մնում էր միայն մարդկանց սրտերն էլ տեսներ: Սրտերը միայն Աստված է տեսնում: Եվ միայն Աստծո մարդկանց է երբեմն բացահայտվում, թե ինչ կա մեր սրտերում՝ մեր իսկ օգտի համար: Սատանան միայն այն խորամանկությունն ու չարությունը գիտի, որն ինքն է դնում նրանց մեջ, ովքեր ծառայում են իրեն: Մեր բարի մտադրությունները նա չգիտի: Միայն, երբեմն, փորձից ելնելով է կռահում դրանց մասին, այն էլ հիմնականում .....
Սերը...
Խոզուկ. «Ինչպե՞ս գրել «սեր»»: Թուխ. «Սերը պետք չէ գրել, այն պետք է զգալ»: «Անհնար է խոսքերով թարգմանել սերը, բացատրել, թե ինչու ենք մենք Աստծուն կամ մեզ համար կողակից փնտրում. դա աննկարագրելի ձգտում է, որ կա մեր մեջ և գուցե պայմանավորված է հոգու վերհիշման հետ, երբ մեր հոգին վերհիշում է նախկին կատարյալ, աստվածային սիրո մեջ գտնվելու վիճակը և կյանքի ընթացքում ձգտում դրան`փնտրելով իր սիրո օբյեկտներին, գտնելիս էլ ողջ .....
Սատանան անզոր է
- Հա՛յր, մտածում եմ, որ սատանան մեծ ուժի է տիրապետում, հատկապես մեր օրերում: - Սատանան ոչ թե ուժի է տիրապետում, այլ՝ չարության ու ատելության: Աստծո սերն է ամենակարող: Սատանան իրեն ամենակարող է ձևացնում, բայց դա նրա ուժերից վեր է: Թվում է, թե նա ուժեղ է, բայց իրականում լիովին անզոր է: Նրա կործանարար ծրագրերից շատերն ի չիք են դառնում՝ դեռևս չսկսված: Մի՞թե շատ լավ ու բարի հայրը թույլ կտար, որ ինչ-որ թափթփուկ ծեծեր իր երեխաներին: - Իսկ ես վախենում .....
Սատանայի հետ զրույցի չբռնվենք
Բոլորս էլ ժառանգաբար փոխանցված կրքեր ունենք, բայց դրանք ինքնուրույն մեզ չեն վնասում: Միևնույնն է, թե մարդն, օրինակ, դեմքին խալով է ծնվում, որն էլ նրան յուրահատուկ գեղեցկություն է տալիս: Բայց եթե այդ խալն անընդհատ փորփրես, ապա հնարավոր է, որ ուռուցք գոյանա: Պետք չէ թույլ տալ, որպեսզի սատանան փորփրի մեր կրքերը: Եթե թույլ տանք, որ նա փորփրի մեր թուլությունն, ապա մեր մեջ (հոգևոր) քաղցկեղ կսկսվի: Պետք է հոգևոր արիություն ունենալ, արհամարհել սատանային .....
Հավատը`բարոյական կյանքի հիմք
«Գիտությունը չի կարող ամբողջովին լցնել մարդու հոգին. այնտեղ հավատի համար միշտ էլ տեղ կգտնվի». Վազգեն Ա Ի՞նչ է հավատը. լիակատար վստահություն, համոզմունք ինչ որ բանի ստույգության, ճշմարտության կամ անձի, իսկ կրոնական իմաստով`Աստծո և տվյալ կրոնի ուսմունքի նկատմամբ: Ամերիկացի հոգեբան Պոլ Ջոնսոնն իր «Կրոնի հոգեբանություն» աշխատության մեջ նշում է, որ «հավատը մարդկանց համար նույնքան կարևոր է և անհրաժեշտ, որքան սնունդը...բոլոր մարդիկ .....
Սատանան չի մոտենում Աստծո սրբակենցաղ արարածին
- Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ ստրկանում եմ կրքերին: - Կրքերին հպատակվելով՝ մարդն իր նկատմամբ իրավունքներ է տալիս սատանային: Քո բոլոր կրքերը հավաքիր ու սատանայի մռութին հասցրու դրանցով: Աստված դա է կամենում և դա քո սեփական շահերից է բխում: Այսինքն զայրույթը, համառությունը և նման կրքերը թշնամու դեմ ուղղիր: Կամ, ավելի լավ է ասել, կրքերդ սատանային վաճառիր, իսկ ստացած գումարով գլաքարեր գնիր ու սատանայի վրա նետիր, որպեսզի քեզ նույնիսկ չմոտենա: .....
Մեղքերի խոստովանությունը սատանային զրկում է մարդու նկատմամբ ունեցած իրավունքներից
Եթե մարդիկ գոնե հոգևորականի մոտ գնային ու մեղքերը խոստովանեին, ապա դիվական ազդեցությունը կանհետանար և նրանք կկարողանային կրկին մտածել: Քանի որ այժմ, դիվական ներգործության պատճառով, նրանք ի վիճակի չեն նույնիսկ գլխով մտածելու: Ապաշխարությունը, մեղքերի խոստովանությունը սատանային զրկում է մարդու նկատմամբ ունեցած իրավունքներից: Վերջերս* մի կախարդ էր եկել Սուրբ Լեռ: Մոգության ինչ-որ ցցերով ու ցանցերով դեպի իմ խուց տանող ճանապարհը փակել էր: .....
Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին
  Մեր կյանքում լինում են բազմաթիվ իրադրություններ, երբ փորձում ենք հասկանալ երկնային նախախնամության դերն ու կամքը տվյալ իրավիճակում, բայց հաճախ մշուշոտ էլ մնում է, ու չենք հասկանում, թե ինչու չիրականացավ սպասված բաղձանքը: Մարդու և Աստծու միջև գտնվող այդ մշուշն անէանում է, երբ անհատը ձգտում է բացահայտել ճանաչողության խորհուրդը: Եվ ամենայնի ճանաչողությունը լույսի ներքո ինքնաճանաչման ուղի է: Ինքն իրեն կատարելապես ճանաչելու անդրադարձը .....
Մեր մեղքով սատանային իրավունք ենք տալիս մեզ վրա իշխելու
Աշխարհում այսօր շատացել է դիվահարությունը: Սատանան լրջորեն չափն անցել է, որովհետև այժմյան մարդիկ նրան բազմաթիվ իրավունքներ են տվել: Մարդիկ սարսափելի դիվական ազդեցությունների են ենթարկվում: Մի մարդ դա շատ ճիշտ բացատրեց: «Առաջ սատանան զբաղվում էր մարդկանցով, իսկ հիմա չի զբաղվում: Նրանց իր ճանապարհի վրա է դուրս բերում ու «հաջողություն» մաղթում: Իսկ մարդիկ իրենք են այդ ճանապարհով գնում»: Սարսափելի է: Տեսեք. գերգեսացիների երկրում .....
Քրիստոնյաների ծածկագիր-խորհրդանիշը
Ինչպես հայտնի է, առաջին դարում Հռոմեական կայսրությունում քրիստոնյաները իրենց հավատքի համար բազմաթիվ հալածանքների էին ենթարկվում: Նրանք գաղտնի էին հավաքվում, քարոզում Ավետարանը: Այս պայմաններում հնարավոր չէր ոչ միայն բացահայտ ներկայանալ իբրև քրիստոնյա, այլ նաև խոսել հավատի մասին: Այդ պատճառով նորադարձ քրիստոնյաները սկսեցին օգտագործել ծածկագիր-խորհրդանշաններ, որպեսզի միմյանց գտնեին և ճանաչեին: Եվ որպեսզի իրար հայտնեին այն վայրը, որտեղ .....
Այն տերը կվճարի մարդուն, ում համար նա աշխատում է
Աստծուց հեռացած մարդիկ երբեք մխիթարություն չեն զգում ու կրկնակի են տանջվում: Նա, ով չի հավատում Աստծուն ու հավիտենական կյանքին, ոչ միայն սփոփանքից է զրկվում, այլև դատապարտում է իրեն հավիտենական տանջանքի: Այն տերը կվճարի մարդուն, ում համար նա աշխատում է: Եթե սև տիրոջ համար ես աշխատում, ապա նա արդեն այստեղ կսևացնի քո կյանքը: Եթե դու մեղքին ես ծառայում, ապա սատանան կվճարի քեզ: Եթե առաքինության վրա ես աշխատում, ապա Քրիստոս կվճարի քեզ: Եվ որքան .....
Մարդ դժոխային տանջանք է զգում Աստծուց հեռանալով
Ես նույնիսկ մի օր չեմ հիշում, երբ աստվածային մխիթարություն չեմ զգացել: Երբեմն ընդմիջումներ լինում են և այդ ժամանակ ես ինձ վատ եմ զգում: Այսպես եմ ի վիճակի լինում հասկանալ, թե ինչ վատ է ապրում մարդկանց մեծամասնությունը: Նրանք հեռացել են Աստծուց և այդ պատճառով էլ զրկվել աստվածային մխիթարությունից: Որքան մարդն ավելի է Աստծուց հեռանում, այնքան դժվար է դառնում նրա համար: Իսկ եթե Աստված ունենաս, ապա կարելի է այլևս ոչինչ չունենալ և ոչինչ չցանկանալ: .....
Խիղճն է դատապարտում մարդկանց
Ֆրանսիան մի ինչ-որ զարգացող երկիր չէ, այն շատերից առաջ է ընթանում: Բայց չնայած դրան, վերջին տարիներին* ութսուն հազար ֆրանսիացի մահմեդական է դարձել: Ինչո՞ւ: Որովհետև մեղքը նրանց մոտ նորաձև է դարձել, բայց խիղճը տանջում է նրանց ու նրանք փորձում են հանգստացնել այն: Հին հույները, կամենալով իրենց կրքերն արդարացնել՝ տասներկու աստված էին հորինել իրենց համար: Այդպես էլ ֆրանսիացիները, փորձել են մի այնպիսի կրոն գտնել, որ կարդարացնի իրենց կրքերը, որպեսզի .....
«Մենք դառը բաժակ ենք խմում՝ Քաղցր Հիսուսից հեռու ապրելով»
- Հա՛յր, լսել ենք, որ իբրև մեկին ասել ենք, թե պատերազմ է լինելու: Դա ճի՞շտ է: - Ես ոչինչ չեմ ասում, իսկ ժողովուրդն, ահա, ասում է այն ամենն ինչ խելքին է փչում: Եվ եթե նույնիսկ ինչ-որ բան գիտեմ՝ ո՞ւմ պետք է այդ մասին ասեմ… - Հա՛յր, ինչպիսի՜ բարբարոսություն է պատերազմը… - Եթե մարդիկ «չազնվացնեին» մեղքն, ապա այդպիսի բարբարոսության էլ չէին հասնի: Բայց բարոյական աղետն է՛լ ավելի մեծ բարբարոսություն է: Մարդիկ թե՛ հոգեպես, և թե՛ ֆիզիկապես .....
Դժվարին ժամանակներ են սպասվում
Այժմ Աստված թույլ է տալիս, որ մի լավ ցնցում ապրենք: Դժվարին ժամանակներ են գալու: Մեծ փորձություններ են մեզ սպասվում: Եկեք դրան լրջորեն վերաբերվենք ու սկսենք հոգևոր կյանքով ապրել: Հանգամանքները ստիպում են մեզ ու ստիպելու են հոգևոր կերպով աշխատել: Սակայն այդ հոգևոր աշխատանքը արժեք կունենա, եթե մենք այն ուրախությամբ կատարենք, ինքնաբուխ կերպով, այլ ոչ թե այն պատճառով, որ վշտերն են ստիպում: Շատ սրբեր կխնդրեին, որպեսզի մեր դարաշրջանում ապրեին՝ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․