21 Մայիս, Եշ, Հինանց ԽԷ օր
«Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին:
Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի» (Ժող. 11։9)։
«Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպ. 4։4)։
Մեր մարմնի առողջությունը կամ մեր հոգևոր առաքինությունները, մեր մտքի ուշիմությունն ու, վերջապես, կյանքի երջանկությունը հնարավոր .....
«Որովհետև քահանայություն փոփոխվելով՝ պետք էր, որ օրենքի փոփոխություն էլ լիներ» (Եբր. 7:12):
«Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի ձեր առաքինությունները նվիրեք Նրան, Ով խավարից ձեզ կանչեց Իր սքանչելի լույսին» (Ա Պետ. 2:9):
Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը, մովսիսական և քրիստոնեական Եկեղեցիների քահանայությունների համեմատականը տանելով, ցույց է տալիս, որ Հին Ուխտի՝ .....
«Մի՛ գողացիր» (Ելք 20։25)։
Ունկնդիրներիցս ոմանք թերևս իրենք իրենց ասեն՝ մի՞թե մենք գող ենք, որ մեզ հետ խոսում է նման թեմայի մասին: Գողերը բանտ են նետվում, ուստի այնտե՛ղ պետք է խոսել այդ հարցի վերաբերյալ: Սակայն եթե փոքր-ինչ համբերությամբ հետևեք խորհրդածություններիս ընթացքին, կհամոզվեք, որ կան մարդիկ, որ թեպետ կատարյալ ազատության մեջ են ապրում և իրենց կյանքի ընթացքում երբևէ բանտի երես չեն տեսել, թեև նույնիսկ բարձր դիրքի են հասել ու սավառնում .....
«Հակոբը հարց տվեց. «Ասա՛ ինձ Քո անունը»: Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում Իմ անունը»: Եվ Նա տեղնուտեղը օրհնեց նրան: Հակոբն այդ տեղն անվանեց Փանուէլ, որովհետև, - ասում է, - Աստծուն տեսա դեմ առ դեմ, և փրկվեց հոգիս» (Ծննդ. 32.29-30)։
Խորհուրդն արտասովոր հմայք ունի. դա կրոնի հրապույրն է, որը նաև պաշտամունքի էական տարրն է: Եթե խորհուրդն իր զորությամբ չպարուրեր մեր պաշտամունքը, մենք այլևս պաշտամունք չէինք ունենա, այլ միայն պիտի բավարարվեինք .....
«Մի՛ շնացիր» (Ելից 20։14)։
Մարդկությանը տառապանք պատճառող մեծամեծ չարիքները վերացնելու համար առաջարկվող դարմաններից առաջնային կարևորություն ունեցողը համարվում է ընտանեկան կյանքը: Ընտանեկան կյանքը մարդկային ամենավաղեմի ու սքանչելի հաստատությունն է, որը գոհացում է տալիս անհատների ֆիզիկական, մտավոր ու բարոյական պետքերին, ծառայում է սերնդի շարունակականությանն ու զարգացմանը:
Ընտանեկան կյանքով է, որ այր ու կին լրացնում են միմյանց .....
«Մի՛ ցանկացիր քո ընկերոջ տունը և այն ամենը, ինչը որ քո ընկերոջինն է» (Ելք 20։17)։
Առհասարակ ասվում է, որ Տասնաբանյան տրվել է ոչ թե մարդուն տեղեկացնելու համար, թե նա ինչ պետք է անի, այլ ավելի շատ պարզաբանելու համար, թե ինչ չպե՛տք է անի։ Այն մի հայելի է, որով մարդ կարող է ճանաչել ինքն իրեն և ճշտորեն տեսնել իր հոգևոր ու բարոյական վիճակը։ Այս հայելին խիստ անհրաժեշտ է մարդուն այն ժամանակ, երբ նա զգում է իր մեջ զանցառությունների, թերությունների .....
«Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը թող ցնծա, թող հեթանոսներին ասեն՝ «Տերը թագավորեց»» (Ա Մնաց. 16։31)։
«Տերը թագավորեց, վայելչություն հագավ, զորություն հագավ Տերն ու գոտևորվեց» (Սաղմ. 92։1)։
Պրուսիայի Ֆրեդերիկ Բ թագավորը, որը 18-րդ դարի պատմության մեջ ուշագրավ տեղ է զբաղեցնում, հաճախ իրեն սեղանակից էր ունենում հմուտ մտածողների և սիրում էր փիլիսոփայական թեմաների վերաբերյալ զրույցներ ունենալ նրանց հետ: Մի անգամ էլ խոսակցության .....
«Եվ Հիսուս ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ» (Ղուկ․ 8։48)։
Մենք չէինք հասկանա Ավետարանի պատմվածքների, մասնավորապես՝ Հիսուսի գործած բժշկությունների ո՛չ գեղեցկությունն ու ո՛չ էլ շահեկանությունը, եթե ուշադրություն չդարձնեինք այն նպատակին, որը նկատի ունեն ավետարանիչները յուրաքանչյուր բժշկության պարագայում։
Առհասարակ կա կարծիք, որ Հիսուսի ձեռամբ գործված նշաններին ու սքանչելիքները Նրա ժամանակակիցների .....
«Զգո՛ւյշ եղեք ամեն տեսակ ագահությունից» (Ղուկ․ 12:15):
Արդյոք կա՞ մի այնպիսի բարոյախոս կամ քարոզիչ, որը մեկից ավելի անգամ բացատրած չլինի, որ «ոսկին ու հարստությունը չեն կարող երջանկություն բերել»։ Այս ճշմարտությունը շատ հաճախ է կրկնվել, և ամեն ոք գիտի, որ մարդ, ինչքան էլ լիացած լինի ունեցվածքով, մի օր՝ գուցե հենց վաղը կամ նույնիսկ, թերևս, մեկ րոպե անց ստիպված է լինելու իր ողջ հարստությունն էլ հանդիսավորապես թողնելու գերեզմանի .....
«Հավատում եմ, Տե՜ր, օգնի՛ր իմ անհավատությանը» (Մարկ․ 9։24)։
Կան մարդիկ, որ ասես խավարի միջով են ընթանում, հոգևոր ոչինչ չեն տեսնում և եթե երբեմն էլ նրանց կյանքի ճանապարհը լուսավոր է եղել, սակայն այժմ նրանց տեսադաշտում ամեն բան մութ է, մռայլ ստվերները վարագուրել են շուրջբոլորը։
Հոգևոր այս տխուր վիճակը հավատքի տկարացման արդյունք է, և այդ տկարացման հետևանքով է, որ մարդիկ սկսել են ամեն բանից տարակուսել ու թերահավատ գտնվել։ Նրանք տարակուսում .....
«Աստված ապավենն ու զորությունն է մեր և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ: Ուստի մենք չենք վախենա, երբ երկիրը ցնցվի, և լեռները ծովի խորքը տեղափոխվեն»:
«Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար» (Սաղմ․ 46։1-2, 12)։
Հայաստանի քաղաքներից Լենինականի և շրջակա 37 գյուղերի՝ երկրաշարժի հետևանքով ավերվելը մեզ ամենքիս խոր ցավ պատճառեց և մի նոր վերք ավելացրեց մեր սրտին։ Հետզհետե մեզ հասնող հեռագրական .....
«Որովհետև, թեպետև մի ժամանակ խավար էիք, հիմա լույս եք ի Տեր. ընթացե՛ք ինչպես լույսի որդիներ» (Եփես․ 5։8)։
Առաքյալը Եփեսոսի՝ քրիստոնյա դարձած բնակչությանն է ուղղում իր նամակն ու խոսքերը: Անշուշտ նրանք սկզբում հեթանոսներ էին և հետո միայն դարձան քրիստոնյա: Հետևաբար սուրբ առաքյալը, այդ բազմության կյանքին տեղյակ ու շատ մոտից ծանոթ լինելով, կարծես թե այդքան էլ գոհ չէ նրանց բարոյական կենցաղավարությունից:
Ահա թե ինչու առաքյալը վերլուծում .....
«Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ․ 18։14)։
Սուրբ Ավետարանի այսօրվա ընթերցումը մեզ վերստին հիշեցնում է տիրական այն վճիռը, որի ճշմարտացիությունը շատերն անձնապես են փորձել և համոզվել դրանում: Հիսուս Իր սովորության համաձայն նախ մի առակ պատմեց, ապա բարոյական այս մեծ դասը տվեց Իր ունկնդիրներին, որոնց շարքերում կային նաև իսկապես մեծամտացողներ և ուրիշներին արհամարհողներ:
Սեփական .....
«Գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը և այդ մարգարիտը գնեց» (Մատթ․ 13։46)։
«Երանիների» լեռան վրա Հիսուսի առաջին իսկ քարոզությամբ աշխարհի թշվառությունը, քաղցը, սուգը, ծարավն ու որբությունը մոռացած մարդկանց բազմությունն այժմ այլ իրականություն էր տեսնում, այլ ճշմարտություն էր լսում և այնքա՜ն էր խանդավառվում այդ իրական պատկերից, որ փափագում էր անմիջապես ներս մտնել այդ շրջանակից և այնտեղ միայն հագեցնել իր հայրերի դարեր ի վեր սնուցած .....
«Իսկ եթե մեկը յուրայիններին և մանավանդ ընտանիքին խնամք չի տանում, հավատն ուրացել է և ավելի չար է, քան անհավատը» (Ա Տիմ. 5։8)։
Երեսուն տարի շարունակ նեղություններով ու դժվարություններով ապրած մեկը հավիտենական քաղաքի խորքերից հիշում է իր հավատացյալներին, որոնց հոգիները կրթելու համար մեծ վիշտ էր կրել, և նրանց հանձնում է իր հավատարիմ աշակերտ Տիմոթեոսին, որպեսզի վերջինս խնամի ու իր խոսքերով օգնի նրանց:
Հիսուս Քրիստոսի սիրով բռնկված .....