Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական թուղթը
Ա Պետրոս 4։11
11․ Եթէ ոք խօսիցի՝ իբրև զԱստուծոյ պատգամս. եթէ ոք մատակարարիցէ՛ իբրև ՚ի զօրութենէ զոր շնորհէ Աստուած. զի յամենայնի՛ փառաւորեսցի Աստուած ՚ի ձեռն Յիսուսի Քրիստոսի, որում փա՛ռք և զօրութիւն յաւիտեանս ամէն։
Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման: Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, Որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից. .....
Ա Պետրոս 4։10
10․ Իւրաքանչիւրոք որպէս և ընկալաւ շնորհս ինչ՝ ՚ի միմեա՛նս զնոյն մատակարարել, իբրև զբարւոք հազարապետս պէսպէ՛ս շնորհացն Աստուծոյ։
Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշին թող նույնը մատակարարի որպես Աստծու պես-պես շնորհների բարի տնտես:
Այս խոսքերը քարոզելուց հետո էլ Պետրոս առաքյալն իր ունկնդիրներին հիշեցնում է Աստծու բազմապատիկ շնորհների մասին, որպեսզի այդպիսով խոնարհություն ուսուցանի նրանց, քանի որ դա է պահանջում մեզնից .....
Ա Պետրոս 4։9
9․ Օտարասէ՛րք լինել՝ ընդ միմեանս առանց տրտնջելո՛յ։
Առանց տրտնջալու օտարասե՛ր եղեք միմյանց հանդեպ։
Եվ ապա, քանի որ շատերն իրենց սիրելիներին սիրում են, մտերիմներին ողորմում, մինչդեռ օտարներին անտեսում են, ուստի Պետրոս առաքյալն ասում է. «Առանց տրտնջալու օտարասե՛ր եղեք միմյանց հանդեպ»։
Բոլորին սեփական անձի պես սիրելը մեծ բարիք է, Աստծու պատվիրանների լրումը, սակայն հատկապես օտարներին սիրելն ու հարկի տակ ընդունելը, նրանց կարիքները .....
Ա Պետրոս 4։8
8․ Նա՛խ քան զամենայն սէր սե՛րտ ունել ընդ միմեանս. զի սէր՝ ծածկէ՛ զբազմութիւն մեղաց։
Ամեն բանից առաջ ջերմ սե՛ր ունեցեք միմյանց հանդեպ, որովհետև «սերը ծածկում է մեղքերի շատությունը»։
Եվ քանի որ Աստծու պատվիրաններից մեծագույնը սիրո պատվիրանն է, առաքյալն այնուհետև նկարագրում է այդ առաջին պատվիրանի բնույթը. «Ամեն բանից առաջ ջերմ սե՛ր ունեցեք միմյանց հանդեպ»:
Աստծու բոլոր պատվիրաններն էլ ապրեցնող են, ուստի մենք պարտավոր ենք .....
Ա Պետրոս 4:7
7. Ամենեցուն վախճան մերձեալ է. զգաստացարո՛ւք այսուհետև՝ և լերո՛ւք զուարթո՛ւնք յաղօթս։
Ամենքի վախճանը մոտեցել է, ուստի այսուհետև զգաստացե՛ք և արթո՛ւն եղեք աղոթքի համար։
«Ամենքի վախճան» ասելով՝ երանելին նկատի ունի կա՛մ հասարակության համընդհանուր վախճանը, կա՛մ յուրաքանչյուրինը առանձին, կամ էլ և՛ մեկը, և՛ մյուսը, և այս երկուսն էլ հույժ երկյուղալի են արարածների համար:
Եթե առաքյալը մահվամբ վախճանի մասին է խոսում, ապա այն ամենքին .....
Ա Պետրոս 4:6
6. Զի ՚ի սոյն իսկ և մեռելոց խոստացեալ է, զի դատեսցին ըստ մարդկան մարմնով, և կենդանի՛ լիցին ըստ Աստուծոյ հոգւով։
Սրա համար իսկ հարության հույսը նաև մեռելներին է խոստացված, որպեսզի իբրև մարդ դատվեն ըստ մարմնի և կենդանի լինեն Աստծու հոգով:
Երանելի առաքյալը, երբ խոսեց «մասնավոր» Դատաստանի մասին և վստահեցրեց, որ այն Աստծու ամենակալ զորությամբ է լինելու, այնուհետև սկսեց խոսել ընդհանրական հարության մասին, որը հավատացյալների ակնկալությունն .....
Ա Պետրոս 4:4-5
4. Որով օտարացեալք՝ ո՛չ ընդ ձեզ վարին. ՚ի նոյն անկարգութեան զեղխութիւն, և հայհոյեն։
Հեթանոսները տարօրինակ են համարում, որ դուք իրենց նման չեք հետևում նույն սանձարձակ զեխություններին, և հայհոյում են ձեզ։
5. Որ տացեն պատասխանի՛ այնմ որ ՚ի պատրաստին ունի դատել զկենդանի՛ս և զմեռեալս։
Բայց այդ բոլորի համար նրանք պատասխան պիտի տան Աստծուն, որ պատրաստ է դատելու ողջերին և մեռածներին։
Այդ հեթանոսները յուրաքանչյուր աստծու տոնին սաստիկ անվայելուչ .....
Ա Պետրոս 4:3
3. Քանզի բաւակա՛ն է անցեալ ժամանակն լինելոյ կամացն հեթանոսաց, որք գնացին գիջութեամբք, ցանկութեամբք, գինեհարութեամբք, անառակութեամբք, արբեցութեամբք, անօրէ՛ն կռապաշտութեամբք։
Բավական է ինչքան անցյալում ապրեցիք հեթանոսների կամեցած ձևով՝ գիջությամբ, ցանկասիրությամբ, գինեմոլությամբ, անառակությամբ, արբեցողությամբ և կռապաշտական անօրեն սովորություններով։
«Քանի որ,- ասում է,- բավական է ինչքան անցյալում ապրեցիք հեթանոսների կամեցած ձևով»:
Ինձ .....
Ա Պետրոս 4:2
2. Զի մի՛ ևս ըստ մարդկան ցանկութեանց՝ այլ ըստ կամացն Աստուծոյ կեցցէ զա՛յլ ևս ժամանակն։
Եվ իր կյանքի մնացած ժամանակն այլևս չի ապրում մարդկային ցանկություններով, այլ Աստծու կամքի համաձայն։
«Մենք այնպիսին պիտի լինենք,- ասում է առաքյալը,- որ մեր կյանքի ողջ ժամանակն անցկացնենք Աստծու կամքը կատարելով ու Նրան հաճելի ձևով կենցաղավարելով»: Այսինքն՝ առաջին հերթին պիտի մեր ուսերին առնենք ու պատվով կրենք Աստծու պատվիրանների լուծը և երբևէ .....
Ա Պետրոս 4:1
1. Քրիստոսի չարչարե՛լն մարմնով վասն մեր, և դուք ՚ի նո՛յն միտս վառեցարո՛ւք. զի որ չարչարի՛ մարմնով՝ դադարէ ՚ի մեղաց:
Արդ, քանի որ Քրիստոս մարմնով չարչարվեց մեզ համար, դո՛ւք էլ զինվեցեք նույն մտածումով, որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղանչելուց:
Հոգու իմաստության խորքերը կարող են ներթափանցել նրանք, ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, ովքեր, հեռանալով նյութական կյանքից, աստվածային գրքերի պատգամների համաձայն են ապրում, ովքեր «հարուստ» .....
Ա Պետրոս 3:22
22. Որ է՛ ընդ աջմէ Աստուծոյ երթեա՛լ յերկինս, ՚ի հնազանդել նմա հրեշտակաց և իշխանութեանց և զօրութեանց։
Գնացած լինելով երկինք՝ Նա Աստծու աջ կողմում է: Եվ Նրան հնազանդվում են հրեշտակները, իշխանություններն ու զորությունները:
Երանելի Պետրոսն, ըստ իր իմաստության և մանավանդ աստվածատուր շնորհների, որոնք ստացել էր Հոգու փչումով, ջանում ու փորձում է ամեն կերպ փառաբանել Քրիստոսի մարդեղությունը։ Ո՛չ որպեսզի ավելացնի Նրա փառքը, այլ որպեսզի մարդկանց .....
Ա Պետրոս 3:21
21. Որ և զձե՛զ ըստ նմին օրինակի, կեցուսցէ մկրտութիւնն. ոչ զմարմնոյ աղտն ՚ի բաց ընկենլով, այլ զբարւո՛ք մտաց հանդէս առ Աստուած, ՚ի ձեռն յարութեանն Յիսուսի Քրիստոսի.
Մկրտությունն էլ, ըստ նույն օրինակի, ապրեցնում է ձեզ, ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճմտանքով հանդիսություն Աստծու առջև Հիսուս Քրիստոսի հարության միջոցով:
«Մկրտությունն էլ, ըստ նույն օրինակի, ապրեցնում է ձեզ»:
«Դուք նրանցից բյուրապատիկ ավելի .....
Ա Պետրոս 3:20
20. Երբեմն ապստամբելոցն, յորժամ ներէ՛ր նոցա Աստուծոյ երկայնմտութիւնն յաւուրս Նոյի յորս տապանն կազմէր. յորս նուազունք՝ ա՛յս ինքն՝ ոգիք իբ֊րև ո՛ւթ ապրեցան ՚ի ջրոյն։
Որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում: Այդ օրերին քչեր, այսինքն՝ ութ հոգի փրկվեցին ջրից:
Առաքյալը մեծագույն ամբաստանությամբ է հանդես գալիս՝ առաջին դարերի «Ծննդոց»-յան սարսափելի .....
Ա Պետրոս 3:19
19. Որով և ոգւոցն որ էին ՚ի բանտին, երթեալ քարոզեա՛ց։
Որով և գնաց-քարոզեց բանտում եղած այն հոգիներին։
Իսկ առաքյալն այնուհետ մահվան վրա Աստծու ներգործության մասին է խոսում, ըստ որի՝ Նա Իր հոգով «ներգործեց» ստորին դժոխքում եղող հոգիների վրա։ Եվ արդ, Պետրոսն ասում է. «Որով և գնաց-քարոզեց բանտում եղած այն հոգիներին»։
Անսահման և անոլորտ է Աստվածության բնությունը, երկնքից էլ վեր և երկրից անդին, ու չկա մի այնպիսի տեղ, որտեղ Նա չլինի, .....
Ա Պետրոս 3:18
18. Զի և Քրիստոս մի անգամ վասն մեղաց ՚ի վե֊րայ ձե՛ր մեռաւ, արդարն ՚ի վերայ անարդարոց. զի զձեզ մերձեցուսցէ՛ առ Աստուած. զի թէպէտ և մեռաւ մարմնով, այլ կենդանի՛ է հոգւով։
Արդարև, ձեզ համար մեղքերի պատճառով մեկ անգամ մեռավ և Ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպեսզի ձեզ մոտեցնի Աստծուն. Նա թեպետև մարմնով մեռավ, բայց կենդանի է հոգով։
«Ձեզ համար մեղքերի պատճառով մեկ անգամ մեռավ և Ինքը՝ Քրիստոս»:
Սրբախոս առաքյալը սովորություն ունի .....
558855795569555455475540553155235516550654905480547154585451