15 Հոկտեմբեր, Եշ
Երբեմն մեզ պատահող փորձությունները հակաբիոտիկների նման են, որոնք Աստված տալիս է մեր հոգու հիվանդության ապաքինման համար: Այդ փորձությունները մեզ մեծ հոգևոր օգնություն են ցույց տալիս: Մարդը «թեթևակի հարված է ստանում ծոծրակին» Աստծո կողմից և նրա սիրտը փափկում է: Իհարկե, (առանց մեզ փորձելու էլ) Աստված գիտի, թե յուրաքանչյուրն ինչ վիճակում է գտնվում, բայց քանի որ մենք դա չգիտենք՝ Նա թույլ է տալիս մեզ անցնելու փորձությունների միջով, որպեսզի .....
Աստված, Բարեգութ Հոր պես, մեր կողքին գտնվելով՝ տեսնում է Իր զավակների վիշտն ու մխիթարում է մեզ: Իսկ քեզ ի՞նչ է թվում, մի՞թե Նա կամենում է տեսնել իր զավակի տառապանքը: Աստված հաշվի է առնում նրա ողջ տառապանքը, լացը և այնուհետև հատուցում է դրա համար: Միայն Աստված է, որ վշտերի մեջ իրական մխիթարություն է տալիս: Այդ պատճառով էլ, Աստծուն ու ճշմարիտ կյանքին չհավատացող մարդն, իր հոգին տանջող փորձությունների մեջ գտնվելով՝ չի խնդրում Աստծո ողորմածությունն .....
- Հա՛յր, մարդիկ այսօր ինչո՞ւ են այսքան տառապում:
- Աստծո սիրուց: Դու, միանձնուհի լինելով, առավոտյան վաղ ես արթնանում, քո վանական կարգն ես կատարում, համրիչով աղոթում ես, ծնրադրում և այլն: Այն դժվարությունները, որոնց միջով աշխարհիկ մարդիկ են անցնում՝ իրենց կարգն է, իրենց կանոնը: Մարդիկ մաքրվում են այդ դժվարությունների ու տառապանքի միջոցով: Այդ տառապանքը նրանց ավելի մեծ օգուտ է տալիս, քան աշխարհիկ անհոգ կյանքը, որը նրանց ո՛չ օգնում է Աստծուն .....
- Հա՛յր, ինձ լուր է հասել, որ իմ հարազատների տառապանքները չեն վերջանում: Երբևէ վերջ կլինի՞ նրանց վշտերին:
- Համբերիր, քո՛ւյր, և հույսդ մի կտրիր Աստծուց: Հարազատներիդ ունեցած փորձություններին նայելով՝ պարզ է դառնում, որ Աստված սիրում է ձեզ և փորձություններ է թույլ տալիս, որպեսզի ձեր ողջ ընտանիքը հոգևոր առումով մաքրվի: Եթե աշխարհիկ տեսանկյունից նայես ընտանիքիդ պատահած փորձություններին, ապա դուք դժբախտ կթվաք: Սակայն, եթե հոգևոր տեսանկյունից .....
- Հա՛յր, մի մայր իր երեխային օրհնված ջուր է տալիս, իսկ երեխան թքում է: Ի՞նչ անել այդ դեպքում:
- Նա պետք է աղոթի երեխայի համար: Հնարավոր է, որ նա օրհնված ջուրն այնպես է տալիս, որ երեխայի մոտ հակառակվելու ցանկություն է առաջանում: Որպեսզի երեխաներն Աստծո ճանապարհով ընթանան՝ ծնողները ևս պետք է ճիշտ հոգևոր կյանքով ապրեն: Եկեղեցի հաճախող որոշ ծնողներ իրենց երեխաներին փորձում են օգնել ավելի լավը դառնալ ո՛չ թե նրա համար, որ անհանգստանում են նրանց .....
- Հա՛յր, իսկ ի՞նչ անի կինը՝ ում ամուսինը հոգևոր կյանքով չի ապրում:
- Թող իր ամուսնուն Հիսուսին վստահի ու աղոթի, որպեսզի նրա սիրտը մի քիչ փափկի: Ժամանակի ընթացքում Հիսուսն աննկատելիորեն «դեսանտ» կիջեցնի նրա սրտում, և ամուսինը կսկսի մտածել (կարևորի մասին): Իսկ հենց ամուսնու սիրտը մի փոքր փափկի՝ կինը կարող է խնդրել նրան, օրինակ՝ իրեն մեքենայով մինչև եկեղեցի տանել: Պետք չէ համոզել նրան, ասելով. «Ախր ինչո՞ւ եկեղեցի չես գալիս», այլ պետք .....
- Հա՛յր, ամբողջ ընտանիքը միասի՞ն պետք է աղոթի երեկոյան:
- Մեծահասակներն այդ հարցում պետք է մեծահոգի լինեն: Նրանք պետք է աղոթեն ու երեխաներին ասեն. «Եթե ուզում եք, ապա մի քիչ աղոթեք մեզ հետ»: Երբ երեխաները մի փոքր մեծանան, ապա աղոթքի նկատմամբ մի որոշակի կարգ կունենան, օրինակ՝ եթե մեծերը տասնհինգ րոպե են աղոթում, ապա երեխաները՝ երկու կամ հինգ, իսկ եթե ավելի շատ են ուզում, ապա թող աղոթեն, որքան ցանկանում են: Եթե ծնողներն ուժով են ստիպում .....
- Հա՛յր, ընտանիքատեր մարդն ինչպե՞ս կարող է առաքինություններ զարգացնել իր մեջ:
- Աստված դրա համար բարենպաստ հնարավորություններ է տալիս: Սակայն շատերը, չնայած խնդրում են Աստծուն, որ իրենց բարենպաստ հնարավորություններ ընձեռի առաքինությունները զարգացնելու համար, ինչ-որ դժվարության հանդիպելով՝ սկսում են տրտնջալ: Օրինակ՝ Բարեգութ Աստված, Իր անսահման սիրուց մղված, երբեմն Իր բարեշնորհությունը վերցնում է կնոջից, որն սկսում է ձևեր թափել և ամուսնու .....
Ո՜ւր է գլորվել աշխարհը: Ե՛վ Ֆարասում և՛ Էպիրում նույնիսկ ծեր կենդանիներին էին խնամում: Դե ջորիներին հասկանալի է, թե ինչու (որովհետև դրանց միսը սնունդի մեջ չի օգտագործվում): Բայց ուտելի կենդանիներին նույնպես չէին մորթում, կենդանի էին թողնում: Օրինակ՝ տերերը պատվում էին այն ծեր ցլերին, որոնց օգնությամբ նախկինում հողը հերկում էին: Խնամում էին նրանց, հոգ էին տանում օր ծերության, ասելով. «Չէ՞ որ սրանք մեր կերակրողներն են»: Այսինքն այն աշխատանքային .....
Որպեսզի երեխաները չսայթաքեն աշխարհի գայթակղիչ ու քաղցր բլրից, և հոգևոր ու բարոյական անկում չապրեն՝ նրանք որպես մեծագույն անհրաժեշտություն պետք է զգան մեծերի խորհուրդները՝ հատկապես պատանեկան բեկումնային տարիքում: Նրանք պետք է ընկալեն հնազանդության իմաստը: Պետք է հասկանան, որ ծնողներին հնազադվելու մեջ իրենց սեփական օգուտն է թաքնված. այնպես որ ուրախությամբ հնազանդվեն ու հոգևոր տարածության մեջ ազատ տեղաշարժվեն:
Երբևէ խորհե՞լ եք այն .....
- Հա´յր, եթե ընտանիքի գլուխը մահանում է, փոքր երեխաները պե՞տք է տեսնեն իրենց մահացած հոր մարմինը:
- Չէ՛, պետք չի: Եթե նույնիսկ չափահաս մարդու մտերիմներից մեկն է մահանում, ապա միջոց ես փնտրում նրբանկատ կերպով դա հայտնելու նրան: Էլ ի՜նչ ասես երեխաների պարագայում:
- Մինչև ո՞ր տարիքն ի օգուտ երեխաների չէ իրենց մահացած հարազատներին տեսնելը:
- Դա երեխայից է կախված (բնավորությունից, հակումներից, տրամադրությունից):
- Իսկ կարելի՞ է երեխաներին .....
- Հա՛յր, դատապարտված ննջեցյալները կարո՞ղ են աղոթել:
- Նրանք ուշքի են գալիս և օգնություն խնդրում, սակայն այլևս չեն կարող իրենք իրենց օգնել: Դժոխքում գտնվողները Քրիստոսից միայն մեկ բան կուզեին, որպեսզի իրենց հինգ րոպե երկրային կյանք տար ապաշխարելու համար: Մենք, երկրի վրա ապրողներս, ժամանակ ունենք ապաշխարության համար, իսկ խեղճ ննջեցյալներն արդեն չեն կարող իրենց վիճակը բարելավել և մեզանից են օգնություն սպասում: Այդ պատճառով էլ պարտավոր .....
Այսօր մեծ թվով ծնողների համար մտահոգություն և խնդիր է դարձել, թե ինչպես երեխային հեռու պահել հեռուստացույցի, համակարգչի և բջջային հեռախոսի հանդեպ կախվածությունից: Փաստ է, որ վիրտուալ կյանքը համառորեն փոխարինել է իրական կյանքին՝ օրեցօր պահանջելով նորանոր զոհեր: Սակավաշարժ ապրելակերպը, ցավոք, տարածում է գտել, և պասսիվ ժամանցի միջոցները շատ հաճախ են փոխարինում երեխաների կենսական ակտիվությանը: Թվում է, թե երեխան ոչնչով զբաղված չէ, այլ հանգստանում .....
Քրիստոնյայի ողջ կյանքը Տիրոջը փառաբանելու շարունակական մի շղթա է: Տիրոջը հետևող յուրաքանչյուր անձ ուշադիր լինելու պարագայում կնկատի Տիրոջը փառաբանելու բազմաթիվ պատճառներ՝ այն մի շարք բարիքները, որ Աստված շնորհել է իրեն և ողջ տիեզերքին: Եկեղեցու հայրերից մեկը մատնանշում է այդ պատճառները՝ ասելով. «Գիշերով տեսնում ես երկինքը՝ զարդարված աստղերով, որոնց մեջ փայլում է լուսինը, նրանք ծառայում են քեզ, փառաբանիր Արարչին՝ «լուսինն ու աստղերը՝ .....
Մարդկային ողջ պատմության ընթացքում Տերը ողորմած և համբերատար է գտնվել մարդկության հանդեպ: Սուրբ Գիրքը բազմիցս է վկայում Տիրոջ համբերատար լինելու մասին. Ելք գրքում կարդում ենք, որ երբ Տերն անցավ Մովսեսի առաջ, ասաց. «Տեր Աստված եմ, գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ և ճշմարիտ» (Ելք 34:6), «Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար և ողորմաշատ» (Սաղմոս 102:8-9), «Թող համբերության և ամեն տեսակ քաջալերանք պարգևողը՝ Աստված, շնորհ տա ձեզ» .....