Ընտանիքներին
Ամուսինների հոգևոր կյանքը
- Հա՛յր, իսկ ի՞նչ անի կինը՝ ում ամուսինը հոգևոր կյանքով չի ապրում: - Թող իր ամուսնուն Հիսուսին վստահի ու աղոթի, որպեսզի նրա սիրտը մի քիչ փափկի: Ժամանակի ընթացքում Հիսուսն աննկատելիորեն «դեսանտ» կիջեցնի նրա սրտում, և ամուսինը կսկսի մտածել (կարևորի մասին): Իսկ հենց ամուսնու սիրտը մի փոքր փափկի՝ կինը կարող է խնդրել նրան, օրինակ՝ իրեն մեքենայով մինչև եկեղեցի տանել: Պետք չէ համոզել նրան, ասելով. «Ախր ինչո՞ւ եկեղեցի չես գալիս», այլ պետք .....
Աղոթքն ընտանիքում
- Հա՛յր, ամբողջ ընտանիքը միասի՞ն պետք է աղոթի երեկոյան: - Մեծահասակներն այդ հարցում պետք է մեծահոգի լինեն: Նրանք պետք է աղոթեն ու երեխաներին ասեն. «Եթե ուզում եք, ապա մի քիչ աղոթեք մեզ հետ»: Երբ երեխաները մի փոքր մեծանան, ապա աղոթքի նկատմամբ մի որոշակի կարգ կունենան, օրինակ՝ եթե մեծերը տասնհինգ րոպե են աղոթում, ապա երեխաները՝ երկու կամ հինգ, իսկ եթե ավելի շատ են ուզում, ապա թող աղոթեն, որքան ցանկանում են: Եթե ծնողներն ուժով են ստիպում .....
Առաքինությունների հոգևոր առաջընթացն ընտանիքում
- Հա՛յր, ընտանիքատեր մարդն ինչպե՞ս կարող է առաքինություններ զարգացնել իր մեջ: - Աստված դրա համար բարենպաստ հնարավորություններ է տալիս: Սակայն շատերը, չնայած խնդրում են Աստծուն, որ իրենց բարենպաստ հնարավորություններ ընձեռի առաքինությունները զարգացնելու համար, ինչ-որ դժվարության հանդիպելով՝ սկսում են տրտնջալ: Օրինակ՝ Բարեգութ Աստված, Իր անսահման սիրուց մղված, երբեմն Իր բարեշնորհությունը վերցնում է կնոջից, որն սկսում է ձևեր թափել և ամուսնու .....
Ծերերին խնամելու վարձքը
Ո՜ւր է գլորվել աշխարհը: Ե՛վ Ֆարասում և՛ Էպիրում նույնիսկ ծեր կենդանիներին էին խնամում: Դե ջորիներին հասկանալի է, թե ինչու (որովհետև դրանց միսը սնունդի մեջ չի օգտագործվում): Բայց ուտելի կենդանիներին նույնպես չէին մորթում, կենդանի էին թողնում: Օրինակ՝ տերերը պատվում էին այն ծեր ցլերին, որոնց օգնությամբ նախկինում հողը հերկում էին: Խնամում էին նրանց, հոգ էին տանում օր ծերության, ասելով. «Չէ՞ որ սրանք մեր կերակրողներն են»: Այսինքն այն աշխատանքային .....
Մինչ չափահաս դառնալը երեխաներին պետք է սահմանափակել
Որպեսզի երեխաները չսայթաքեն աշխարհի գայթակղիչ ու քաղցր բլրից, և հոգևոր ու բարոյական անկում չապրեն՝ նրանք որպես մեծագույն անհրաժեշտություն պետք է զգան մեծերի խորհուրդները՝ հատկապես պատանեկան բեկումնային տարիքում: Նրանք պետք է ընկալեն հնազանդության իմաստը: Պետք է հասկանան, որ ծնողներին հնազադվելու մեջ իրենց սեփական օգուտն է թաքնված. այնպես որ ուրախությամբ հնազանդվեն ու հոգևոր տարածության մեջ ազատ տեղաշարժվեն: Երբևէ խորհե՞լ եք այն .....
Որբ երեխաներ
- Հա´յր, եթե ընտանիքի գլուխը մահանում է, փոքր երեխաները պե՞տք է տեսնեն իրենց մահացած հոր մարմինը: - Չէ՛, պետք չի: Եթե նույնիսկ չափահաս մարդու մտերիմներից մեկն է մահանում, ապա միջոց ես փնտրում նրբանկատ կերպով դա հայտնելու նրան: Էլ ի՜նչ ասես երեխաների պարագայում: - Մինչև ո՞ր տարիքն ի օգուտ երեխաների չէ իրենց մահացած հարազատներին տեսնելը: - Դա երեխայից է կախված (բնավորությունից, հակումներից, տրամադրությունից): - Իսկ կարելի՞ է երեխաներին .....
Ննջեցյալների համար աղոթք և հոգեհանգստյան կարգ
- Հա՛յր, դատապարտված ննջեցյալները կարո՞ղ են աղոթել: - Նրանք ուշքի են գալիս և օգնություն խնդրում, սակայն այլևս չեն կարող իրենք իրենց օգնել: Դժոխքում գտնվողները Քրիստոսից միայն մեկ բան կուզեին, որպեսզի իրենց հինգ րոպե երկրային կյանք տար ապաշխարելու համար: Մենք, երկրի վրա ապրողներս, ժամանակ ունենք ապաշխարության համար, իսկ խեղճ ննջեցյալներն արդեն չեն կարող իրենց վիճակը բարելավել և մեզանից են օգնություն սպասում: Այդ պատճառով էլ պարտավոր .....
Երեխան և ապահով «հանգիստը»
Այսօր մեծ թվով ծնողների համար մտահոգություն և խնդիր է դարձել, թե ինչպես երեխային հեռու պահել հեռուստացույցի, համակարգչի և բջջային հեռախոսի հանդեպ կախվածությունից: Փաստ է, որ վիրտուալ կյանքը համառորեն փոխարինել է իրական կյանքին՝ օրեցօր պահանջելով նորանոր զոհեր: Սակավաշարժ ապրելակերպը, ցավոք, տարածում է գտել, և պասսիվ ժամանցի միջոցները շատ հաճախ են փոխարինում երեխաների կենսական ակտիվությանը: Թվում է, թե երեխան ոչնչով զբաղված չէ, այլ հանգստանում .....
Երախտագիտությունը մեզ մոտեցնում է Աստծուն
Քրիստոնյայի ողջ կյանքը Տիրոջը փառաբանելու շարունակական մի շղթա է: Տիրոջը հետևող յուրաքանչյուր անձ ուշադիր լինելու պարագայում կնկատի Տիրոջը փառաբանելու բազմաթիվ պատճառներ՝ այն մի շարք բարիքները, որ Աստված շնորհել է իրեն և ողջ տիեզերքին: Եկեղեցու հայրերից մեկը մատնանշում է այդ պատճառները՝ ասելով. «Գիշերով տեսնում ես երկինքը՝ զարդարված աստղերով, որոնց մեջ փայլում է լուսինը, նրանք ծառայում են քեզ, փառաբանիր Արարչին՝ «լուսինն ու աստղերը՝ .....
«Տիրոջ համբերատարությունը փրկությո՛ւն համարեք ձեզ համար»
Մարդկային ողջ պատմության ընթացքում Տերը ողորմած և համբերատար է գտնվել մարդկության հանդեպ: Սուրբ Գիրքը բազմիցս է վկայում Տիրոջ համբերատար լինելու մասին. Ելք գրքում կարդում ենք, որ երբ Տերն անցավ Մովսեսի առաջ, ասաց. «Տեր Աստված եմ, գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ և ճշմարիտ» (Ելք 34:6), «Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար և ողորմաշատ» (Սաղմոս 102:8-9), «Թող համբերության և ամեն տեսակ քաջալերանք պարգևողը՝ Աստված, շնորհ տա ձեզ» .....
«Վերցրու խաչդ և արի Իմ հետևից»
Ճշմարտություն փնտրող մարդը Ավետարանում հանդիպում է մի դրվագի, ուր Հիսուս ասում է. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ 16.24): Եթե ուշադրություն դարձնենք, Մատթեոսը Ավետարանի այդ հատվածը հղում է անում աշակերտներին, Մարկոսը` ժողովրդին, աշակերտներին (Մարկ. 8.34), իսկ Ղուկասը նշում է, որ այդ պատգամը վերաբերում է ամենքին (Ղուկ. 9.23): Այս առիթով երբեմն հարցնում են, թե ինչպե՞ս թողնենք ամեն ինչ ու հետևենք .....
«Ինչ որ անում եք, արե՛ք առանց տրտունջի և առարկության»
Մարդիկ այսօր շատ հաճախ տրտնջում են, դժգոհ են, իսկ առավել գանգատվում են եղանակից: Տրտունջի և դժգոհության տարափները սկսում են տեղալ, երբ խոսակցություն է բացվում եղանակի հետ կապված: Եվ երբ մարդկանց հարցնում ես՝ ո՞նց եք, ի պատասխան հնչում է. «Եղանակի հետ», «Էլ ոնց պիտի լինեմ, անձրև ա գալիս», կամ «Աննորմալ եղանակ ա», «Ձմեռը եկավ, մարդու տրամադրությունն էլ ընկավ», կամ էլ՝ «Շոգ է, օդ չկա շնչելու»: Սակայն այստեղ խնդիրը եղանակի .....
Վերադարձ դեպի Երկնավոր Հայրը
Մարդիկ ձգտում էին հանդիպել և զրուցել ազգությամբ սերբ Հայր Թադեոս վարդապետ Վիտովնիցկու հետ, որովհետև նրանից բխում էր Աստծո թագավորության խաղաղությունը, ուրախությունն ու սերը և հաղորդակից դարձնում իր շրջապատին: Նա 20-րդ դարի սրբակյաց անձանցից մեկն էր, որ օգնել է բազմաթիվ մարդկանց` օժտված լինելով աստվածալույս մարգարեության և բժշկության պարգևներով: Զրույցներից մեկի ժամանակ նա ասում է, թե ինչ է դեպրեսիան: Այն մտքերի համակցություն է: Մարդը .....
Հոգևոր գանձեր ձեռք բերելու ճանապարհին
Հարստության հանդեպ մոլուցքը խանգարում է մարդուն քայլելու դեպի Աստված տանող ճանապարհով: Իր խրատներում և առակներում Հիսուս Քրիստոս բազմիցս զգուշացնում է մարդկանց հեռու մնալ երկրային հարստության հանդեպ կապվածությունից և այդ մասին ուղղակիորեն ասում է. «Ձեզ համար հարստություն մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը փչացնում են, կամ գողերը, ձեր պատը քանդելով, ներս են մտնում և գողանում այն: Այլ ձեր հարստությունը երկնքո՛ւմ դիզեցեք, որտեղ .....
Հոգևոր կյանքի յոթ աստիճաններն ըստ Օգոստինոս Երանելու
Քրիստոնեական ժառագնության մատյանները թերթելիս նկատում ենք, որ հոգևոր հայրերը հոգևոր կյանքի վերաբերյալ բավականաչափ աշխատություններ են փոխանցել, որոնք յուրաքանչյուր անհատի կարող են ծառայել Աստծուն մոտենալու համար` իբրև երկնային լույսով լեցուն ուղեցույցներ դեպի Երկնքի Արքայություն, որովհետև խավարով պատված աշխարհում այդ հոգևոր հայրերը նման են երկնքից կախված հրափայլ կանթեղների` բոցավառված Սբ. Հոգու հավիտենականության լույսով: Հոգևոր .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․