1 Հոկտեմբեր, Գշ
28/03/2022
«Ուզում էի գնալ հիպիների հետ ապրել Մատալայում»,- մի անգամ ասաց ծերը․․․ (Խոսքն այստեղ Հունաստանի կղզիներից մեկի մասին է, որտեղ հավաքվում են հիպիները՝ բողոքի բոլոր սովորական արտահայտություններով՝ թմրանյութեր, վայրի լողափ, բարքերի ազատություն – խմբ․)։ Քրիստոսի հանդեպ սերն անսահման է այնպես, ինչպես սերը մերձավորի հանդեպ։ Թող այն տարածվի ամենուր, մինչև աշխարհի ծայրը։ Ամենուր, բոլոր մարդկանց հանդեպ։ Ես ուզում էի գնալ հիպիների
25/03/2022
Շատ մարդիկ երազներ տեսնելուց հետո առավոտյան շտապում են վերցնելու չգիտես որտեղից ձեռք բերված երազահանը` իմանալու, թե ինչ է նշանակում իրենց տեսած երազը։ Կամ էլ այն պատմում են ընտանիքի անդամներին, ընկեր-ընկերուհիներին` լսելու նրանց կարծիքը։ Բացահայտելու համար երազի իսկությունը, նախ տեսնենք, թե ինչպիսին է մարդկային քունը։ Ըստ մեծանուն փիլիսոփա Արիստոտելի` ամեն կենդանի արարած պետք է ննջի, որպեսզի արթնության ժամանակ կարողանա գործել։ Քունը
24/03/2022
Մի անգամ հարցրի ծերին, թե ինչպիսին պետք է լինի մեր սերն Աստծու հանդեպ, և նա պատասխանեց․ «Աստծու հանդեպ մեր սերը, որդյա՛կ, պետք է լինի անսահման, չպետք է բաժանվի զանազան իրերի հանդեպ կապվածության վրա․․․ Ահա քեզ օրինակ՝ մարդն, ասենք, իր մեջ որոշակի էներգատարողությամբ մարտկոց ունի։ Եթե նա այդ էներգիան սկսի վատնել Աստծու սիրուն չառնչվող գործերի վրա, ապա այդ սիրո համար մնացած լիցքը շատ քիչ կլինի, հաճախ՝ բոլորովին չնչին։ Իսկ երբ մեր ողջ էներգիան
23/03/2022
Աստծու ողորմությունն անսահման է. Արարիչ Աստված մարդուն շնորհել է ամենամեծ պարգևը՝ կյանքը, բանականություն, որով մարդ տարբերվում է անբան կենդանիներից, սիրտ, որով վայելում է Աստծու տված բարիքներն ու երջանկություն ապրում, ազատ կամք, ինչը նրան ազատ ընտրության հնարավորություն է տալիս: Նրա ողորմածությամբ արևը ծագում է բոլորի համար՝ լուսավորելով և ջերմացնելով ողջ աշխարհը, Իր բարերարությամբ երկնքից անձրևներ է տալիս ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով
21/03/2022
Մարտի 21-ը Դաունի համախտանիշով ապրող մարդկանց միջազգային օրն է: Այս առթիվ մարտի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունն «Արև-երեխաներ» ՀԿ-ի երեխաների համար ֆլեշմոբ էր կազմակերպել: Երիտասարդաց միության անդամները ֆլեշմոբը մեկնարկեցին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի մուտքի առջև, որտեղ արևները մարտի 26-ին կայանալիք «Արևային զանգակներ և ընկերներ» խորագրով համերգի հերթական փորձից էին դուրս
19/03/2022
Ութ տարի է, ինչ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքից ներս գործում է սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը: Ամեն տարի Մեծ պահքի շրջանում՝ ուրբաթ օրերին, տիկնանց օժանդակ միությունը մասնակցում է Արևագալի ժամերգությանը, որին այս տարի՝ մարտի 4-ին, 11-ին և 18-ին, մասնակցեց՝ ուխտի մեկնելով Մխչյանի Ս. Հովհաննես, Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց և Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցիներ: Ամեն մի սրբավայրում տիկնանց միության
18/03/2022
Մերձավորի հանդեպ սերը աստվածճանաչողության լավագույն միջոցն է: Աստծու մասին գիտելիքներն, առանց գործնականի կիրառման, անկենդան են, ինչպես հավատն առանց գործերի (Հակոբ. 2:26): Աստծուն չենք կարող սիրել այլ կերպ, եթե ոչ սիրելով մարդուն, որ կրում է Աստծու պատկերն ու նմանությունը: Ճշմարիտ կյանքի առաջին նշանը սերն է մերձավորի հանդեպ, որի հակադիր մեղքը՝ եսասիրությունը, իր շուրջն է տարածում նախանձ, հպարտություն, ատելություն, բաժանում և այլ մեղքեր, որոնց
17/03/2022
Դարեր շարունակ քրիստոնյայի համար պարզ է, որ խաչի ուղին ընտրելը և Քրիստոսին հետևելը պատասխանատու քայլ է: Կյանքը հաստատում է, որ դժվարությունները հաղթահարելու և փրկության արժանանալու համար անհրաժեշտ է քաջ, վճռական ու պատասխանատու լինել: Երբ Պետրոսը Հիսուսին ասաց. «Ահավասիկ մենք թողեցինք մեր ամբողջ ունեցվածքը և եկանք քո հետևից. մենք ի՞նչ կլինենք», Հիսուսը պատասխանեց. «Երկրորդ գալստյան, երբ Մարդու Որդին բազմի Իր փառքի աթոռին, դուք