1 Հոկտեմբեր, Գշ
17/01/2022
Աստծու պատկերն ու նմանությունը կրող մարդու հոգին միշտ ձգտում է դեպի Աստված, դեպի սրբությունը: Այդ է պատճառը, որ մարդու մոտ ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում այցելել սրբավայրեր, երկրպագել ու փառաբանել Աստծուն և հոգևոր կյանքը նորոգել: Ուխտագնացությունն ուխտավորի համար անգին մի ժամանակ է ինքնաքննության, խոկման և աղոթքի: Հունվարի 15-ին հերթական ուխտագնացությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ
15/01/2022
«Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը» (Բ Տիմ․ 4․7)։ Հաճախ լսում եմ, որ ասում են, թե իբր բարեպաշտությունը ոչ միայն չի կարողանում ապահովել մարդու ազատ զարգացումը, այլև խոչընդոտում է նրա զարգացմանը, և իբր բարեպաշտ նկարագիր ունեցող անձինք մշտապես որևէ բան են կորցնում իրենց բարոյական գեղեցկությունից։ Սրանից ավելի սխալ կարծիք չի կարելի անգամ երևակայել։ Բավական եմ համարում Իսրայելի պատմությունից մի քանի բարեպաշտ
14/01/2022
- Հիշի՛ր որդյակ՝ յուրաքանչյուր գործ պետք է սկսենք առ Աստված սիրուց։ Պարզությունը, փորձառությունը հոգևոր կյանքում, խոնարհությունը, կատարյալ սերը միշտ հիացնում են ինձ, երբ գտնվում եմ հայր Պորֆիրիոսի կողքին, այնպես որ անգամ մոռանում եմ, թե ով եմ ես, ինչով եմ զբաղվում և այլն։ Ես նայում էի նրան, որ ասես անապատի հին հայրերից մեկը լիներ, որոնց մասին կարդում ենք հայրերի վարքում։ Ինձ մշտապես ապշեցնում էր այն, որ անընդհատ խոսում էր սիրուց։ «Մեր
05/01/2022
Ս. Ծննդյան ճրագալույցի օրը՝ հունվարի 5-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի տղամարդիկ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ոտքով ուխտագնացության մեկնեցին Ս. Էջմիածին, որ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքով՝ «Հայկեան Բեթղեհեմ»-ն է: Տարեսկզբյան ուխտագնացությամբ ուխտավորները նպատակ ունեին գոհաբանական աղոթք մատուցել Տիրոջը, որ արժանացրեց իրենց ևս մեկ տարի Իր անսահման սիրո, ողորմածության
05/01/2022
Հունվարի 6-ին, ի հիշատակ Քրիստոսի մկրտության, եկեղեցիներում Պատարագից հետո կատարվում է ջրօրհնեքի արարողություն։ Օրհնված ջուրը բաժանում են հավատացյալներին. այն մարդկանց օրհնություն, սրբություն ու նաև ըստ հավատի` բժշկություն է պարգևում։ Օրհնված ջրի կամ սուրբ ջրի գաղափարը հայտնի էր դեռևս հնում հրեաներին, ինչպես տեղեկանում ենք Հին Կտակարանից։ Աստված Մովսեսի միջոցով պատվիրել էր հրեաներին, որ մի կարմիր երինջ հանեն բանակատեղիից դուրս, որը
04/01/2022
Ամանորն այն բացառիկ տոներից մեկն է, որն աշխարհում ամենուր նշում են: Քրիստոնյայի համար ամանորն ունի երկու նշանակություն: Առաջինը` արտաքին տոնական ավանդույթն է, երկրորդը՝ հոգևոր խորհուրդը: Այդուհանդերձ, մեր երկրում մարդկանց գերակշիռ մեծամասնությունը նշում է ամանորի արտաքին կողմը, այսինքն` ամանորի հասկացությունն ընկալվում է տոնական սեղաններ գցելու, տարատեսակ ուտեստներ պատրաստելու երևույթի հետ: Սակայն շատ ավելի կարևոր է անդրադառնալ ներքին
31/12/2021
Քրիստոնեության վաղ շրջանում քրիստոնյաները Սուրբ Ծնունդի տոնից առաջ հիսունօրյա պահեցողության շրջան են անցել, որ կոչվել է Հիսնակ: Այն սկսվել է Սուրբծննդյան տոնին նախորդող հիսուներորդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Այժմ այս շրջանը բաժանված է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթյա ընդմիջումներով միմյանցից առանձնացված: Շաբաթապահքերից առաջինն սկսվում է հիսնակի՝ Սուրբ Ծնունդին նախորդող հիսուներորդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Երկրորդ ու երրորդ
29/12/2021
Նոր սկիզբ, նոր օր, Նոր տարի. յուրաքանչյուրի կյանքում ամեն տարի սկիզբ առնող մի սկիզբ: Ո՞ւր են մեզ տանում սկզբի հետքերը: «Ի սկզբանէ էր Բանն. եւ Բանն էր առ Աստուած. եւ Աստուած էր Բանն (Հովհաննես 1.1): «Տիրոջ Հոգին Իմ վրա է, քանզի Նա Ինձ օծեց և ուղարկեց՝ փրկության ավետիս տալու աղքատներին, մխիթարելու սրտաբեկներին, ազատություն բերելու գերիներին, տեսողություն տալու կույրերին, ազատելու կեղեքվածներին և հայտարարելու, թե հասել է ժամանակը, երբ Տերը