1 Հոկտեմբեր, Գշ
02/10/2021
Կեսարիայում Կոռնելիոս անունով մի հեթանոս հարյուրապետ կար, ով բարեպաշտ ու աստվածավախ էր, շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ Աստծուն աղոթում էր: Աստծո հատուկ հայտնությունը եղավ Կոռնելիոսին, որի շնորհիվ նա քրիստոնյա դարձավ (Գործք 10): Կոռնելիոսի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես պիտի փրկվեն այլ կրոնի ներկայացուցիչները: Փրկության համար նրանք պետք է քրիստոնեություն ընդունեն: Սա ծայրահեղ հայտարարության պես է հնչում որոշ մարդկանց
01/10/2021
Արարիչ Աստված, սիրով արարելով մարդուն, նրա մեջ դրել է առաքինությունների գլուխը համարվող սերը, որ կյանքի է կոչվում միմյանց հանդեպ ուշադրությամբ, հարգանքով և հոգածությամբ: Մերձավորին սիրողն իր հնարավորության չափով զոհաբերում է իր հոգևոր ու նյութական կարողությունից և հարստանում առաքինազարդ լիարժեք կյանքով, որի պտուղը հավիտենական երանելի կյանքն է: Ս. Բարսեղ Մեծն ասել է, որ մերձավորին սիրողը փնտրում է ոչ թե իր, այլ մերձավորի օգուտը՝ ի շահ
30/09/2021
- Հա՛յր, աբբա Իսահակի խոսքերն ի՞նչ են նշանակում, երբ նա գրում է արցունքների մասին. «Արցունքներ կան, որ այրում ու մաշում են մարմինը, իսկ կան այնպիսիք, որ առույգացնում ու սնում են այն. արցունքները, որ ծնունդ են առնում խոնարհ սրտի խանդաղատանքից մեղքի պատճառով, այրում ու մաշում են սիրտը… Իսկ այլ կարգի արցունքները առաջանում են տնօրինումից ու դատողությունից, դրանք զարդարում են դեմքն ու սնուցում մարմինը»: - Առաջինը ապաշխարության արցունքներն
29/09/2021
Քրիստոնյայի համար առաջնագույն նպատակ է նմանվել իր Արարչին: Աստվածնմանության՝ կատարելության, ձգտողներին Տերն օգնում է և աստիճանաբար ավելի ու ավելի վեր՝ դեպի Իր մոտ, բարձրացնում: Սուրբ Գրքում Եկեղեցին հաճախ նմանեցվում է բարձր լեռան (Ես. 2:2-3, 11:1-10): Մկրտությամբ քրիստոնյա դարձած անձը մոտենում է լեռան ստորոտին, և նրա հետագա կյանքը կատարելության սանդուղքով մշտապես վեր բարձրանալն է: Սուրբ Գիրքը բազմիցս հաստատում է, որ փրկությունն անքակտելիորեն
28/09/2021
Սեպտեմբերի 26-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հայի խաչի տոնը՝ Վարագա Ս. Խաչը: Արդեն հինգերորդ տարին է, որ խաչի այս տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը ուխտի Ս. Պատարագին մասնակցելուց և Քրիստոսի խաչափայտի մասունքակիր
27/09/2021
Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր, ցավը մեր հոգում, մենք հիշում ենք 44-օրյա աղետաբեր պատերազմի տագնապալի օրերը, մեր բանակի քաջարի դիմադրությունը թշնամու դավադիր հարձակմանը։ Հիշում ենք սխրանքները զինվոր ու սպա մեր զավակների, ովքեր չընկրկեցին թուրք-ադրբեջանական գերակշռող ուժերի առջև: Պատերազմը մեծ փորձություն էր, որի պատճառած ավերները և մեր ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերները չեն կարող վճռվել ներհասարակական լարվածության ու
25/09/2021
Սբ. Գևորգի տոնն ընդունված և սիրելի տոն է հայերիս մեջ: Չնայած եկեղեցական տոնացույցը Սբ. Գևորգի տոնը հաստատուն նշում է սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկնող շաբաթ օրը, և այն նախորդում է Վարագա Սբ. Խաչի տոնին, որն իր հերթին նշվում է սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկնող կիրակի օրը, ժողովուրդը, այնուամենայնիվ, Սբ. Գևորգի ուխտագնացությունն անում է հոկտեմբերի վերջին, երբ դաշտային երկրագործական աշխատանքները հիմնականում ավարտված էին
24/09/2021
Սեպտեմբերի 19-ին՝ Անկախության տոնին ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից տասը տղամարդիկ, հանուն հայրենիքի խաղաղության և անսասանության, ուխտագնացության մեկնեցին Սևանավանք: Ուխտավորները, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի ուխտավայր: Հայ եկեղեցու առաջին