1 Հոկտեմբեր, Գշ
26/07/2021
4. Որով օտարացեալք՝ ո՛չ ընդ ձեզ վարին. ՚ի նոյն անկարգութեան զեղխութիւն, և հայհոյեն։ Հեթանոսները տարօրինակ են համարում, որ դուք իրենց նման չեք հետևում նույն սանձարձակ զեխություններին, և հայհոյում են ձեզ։ 5. Որ տացեն պատասխանի՛ այնմ որ ՚ի պատրաստին ունի դատել զկենդանի՛ս և զմեռեալս։ Բայց այդ բոլորի համար նրանք պատասխան պիտի տան Աստծուն, որ պատրաստ է դատելու ողջերին և մեռածներին։ Այդ հեթանոսները յուրաքանչյուր աստծու տոնին սաստիկ անվայելուչ
24/07/2021
- Հա՛յր, Դուք շատ եք հոգնել Պատարագի ժամանակ*, կարիք չկար մնալու և գոհաբանական աղոթքները լսելու: - Այդ ի՞նչ ես ասում: Ես սուրբ Հաղորդություն եմ ստացել և մի՞թե անգամ «շնորհակալություն» չեմ ասի Աստծուն: Միայն խիստ կարիքի դեպքում կարելի է շուտ դուրս գալ: Դու, նույնպես, ոչ մի տեղ մի գնա: Լսիր գոհաբանական աղոթքները և անվերջ կրկնիր. «Գոհանում եմ Քեզնից, Տե՛ր Աստված, երախտապարտ եմ քեզ: Փառքդ՝ շա՜տ, Տե՛ր, փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված«,- և սիրտդ
23/07/2021
Այլ բնապաշտներ և դիպվածապաշտներ ասում են, որ հարկ չկա Աստծուն աշխարհի ստեղծման «պատճառ» համարելու, քանի որ ողջ աշխարհն ու տիեզերքը բնության հարատև շարժման մեջ լինելու պատճառով դիպվածի արդյունքում են առաջացել: Բայց ինչպե՞ս կարելի է նման բան ասել: «Բնություն» կոչվածը առանձին ենթակայություն ունեցող էակ կամ իր չէ, ոչ էլ իբրև անձնավորություն ունեցող մի երևույթ կարող է հասկացվել: «Բնություն» ասելով հասկանում ենք իրերի հատկությունները: Որքա՜ն
22/07/2021
Ոչ մի բանի այնքան չի անդրադարձել Քրիստոս Իր քարոզչության ընթացքում, որքան թերահավատությանը: Նա ոչ միայն խոսքով, այլև բազմաթիվ օրինակներով ցույց տվեց հավատի ուժը և աստվածային նախախնամության հանդեպ կասկածի ու անվստահության անզորությունը: Ոչ այլ բանի, քան հավատի և Աստծու ամենազոր օգնությանը վստահելու արդյունքում է Տերն իրագործել մի շարք հրաշքներ: Այդ հրաշքների միջոցով Քրիստոս հորդորում է հեռու մնալ թերահավատությունից՝ չարժանանալու
21/07/2021
Որոշ մարդիկ և հատկապես աղանդավորները հաճախ հետևյալ մեղադրանքն են անում. «Քրիստոս ասաց` ոչ ոքի ուսուցիչ կամ հայր չկոչեք, բայց ահա հոգևորականներն արհամարհում են Քրիստոսի պատվիրանը և ստիպում են մարդկանց իրենց կոչել տեր, վարդապետ կամ հայր»: Հոգևորականներին տեր հայր կամ հայր սուրբ դիմելաձևը աղանդավորների և եկեղեցու հետ շատ քիչ կապ ունեցող, սակայն իրենց աստվածաշնչի գիտակներ համարող մարդկանց կարծիքով Քրիստոսի կողմից ասված մի կարևոր պատվիրանի
20/07/2021
Իրականում ովքե՞ր էին սոդոմիտները, որոնց հիշատակում է Աստվածաշունչը և որոնց այսօր անվանում են այսպես կոչված ԼԳԲՏ ներկայացուցիչներ: Եվ ճի՞շտ է արդյոք, որ Աստված պատժեց Սոդոմի բնակիչներին հենց նույնասեռ կապերի հակվածության համար: Բոլորը լսել են սուրբգրային այն պատմությունը, թե ինչպես Աստված ոչնչացրեց Սոդոմ և Գոմոր քաղաքները՝ դրանց վրա ծծումբ ու կրակ թափելով: Այդ պատմությունն ամփոփված է Ծննդոց գրքի 18-րդ և 19-րդ գլուխներում: Սակայն որպեսզի
19/07/2021
3. Քանզի բաւակա՛ն է անցեալ ժամանակն լինելոյ կամացն հեթանոսաց, որք գնացին գիջութեամբք, ցանկութեամբք, գինեհարութեամբք, անառակութեամբք, արբեցութեամբք, անօրէ՛ն կռապաշտութեամբք։ Բավական է ինչքան անցյալում ապրեցիք հեթանոսների կամեցած ձևով՝ գիջությամբ, ցանկասիրությամբ, գինեմոլությամբ, անառակությամբ, արբեցողությամբ և կռապաշտական անօրեն սովորություններով։ «Քանի որ,- ասում է,- բավական է ինչքան անցյալում ապրեցիք հեթանոսների կամեցած ձևով»: Ինձ
17/07/2021
4. Այն «հեռավոր» թվականների հիշատակումները, ըստ որոնց շատ ազգեր՝ հույները, եգիպտացիները, հնդիկները, հրեաներն ու հին ազգերից ուրիշ շատերը պարծենում են իրենց նախնիների՝ միլիոնավոր կամ էլ առավել շատ տարիներ առաջ ունեցած գոյությամբ, միանգամայն անպատեհաբար մարդու արարչության թվականությունը շատ ու շատ ավելի վաղ են համարում: Սա անհավատների ձեռքի գործն է, որով նրանք կամենում են Աստվածաշնչի ավանդած արարչության պատմությունը սուտ հանել,