1 Հոկտեմբեր, Գշ
16/07/2021
Աստվածներ Սուրբ Գիրքը աստվածներ է կոչում Աստծո սրբությանը կամ գիտությանը կամ իշխանությանը հաղորդակից անձանց: Սուրբ Դիոնիսիոսն իր «Երկնային քահանայապետությունների մասին» գրքում նշում է, որ աստվածաբանությունն աստվածներ է կոչում երկնայիններին և մեզանից ավելի բարձր էություններին, իսկ մեզանից էլ` աստվածասերներին և սրբազան այրերին: Օրինակ` Ելից գրքում Աստծո կողմից աստվածներ են կոչվում մարգարեները (22.28), ինչպես նաև Մովսեսն անվանվում
15/07/2021
Հավատալ Աստծուն՝ նշանակում է առանց վախի և կասկածների կատարելապես վստահել Նրան: Շատ ավելի հեշտ է հավատը խոստովանել խոսքով, քան թե գործով: Որպեսզի մարդը կարողանա գործով հավատալ Աստծուն, պետք է պատրաստ լինի տալու և ընդունելու ամեն ինչ հանուն Աստծու: Ավետարանում կարդում ենք մի մեղավոր կնոջ մասին, որ բոլորի ուշադրությունը դեպի իրեն գրավելով՝ համարձակվեց մոտենալ Քրիստոսին: Նա այն անձն էր, որ պատրաստ էր տալու և ընդունելու ամեն ինչ հանուն Աստծու:
14/07/2021
- Հա՛յր, Պատարագի ժամանակ զգացի, որ Քրիստոս խաչվել է ինձ համար և հարց տվեցի ինքս ինձ. «Իսկ ես ի՞նչ եմ արել հանուն Քրիստոսի»: Ի՞նչ կարող եմ անել ի նշան երախտագիտության: - Բավական է և այն, որ դու դա զգում ես: Քրիստոս խաչվեց, զոհաբերեց Իրեն հանուն մեզ և այժմ Իր Մարմինն ու Արյունն է մեզ տալիս: Մարդ դրա մասին մտածելիս պետք է կրակի պես բոցավառվի: - Իսկ ինչպե՞ս զգալ աստվածային Հաղորդության մեծ խորհուրդը, հա՛յր: - Սովորաբար խորհուրդները վերապրվում
13/07/2021
2. Զի մի՛ ևս ըստ մարդկան ցանկութեանց՝ այլ ըստ կամացն Աստուծոյ կեցցէ զա՛յլ ևս ժամանակն։ Եվ իր կյանքի մնացած ժամանակն այլևս չի ապրում մարդկային ցանկություններով, այլ Աստծու կամքի համաձայն։ «Մենք այնպիսին պիտի լինենք,- ասում է առաքյալը,- որ մեր կյանքի ողջ ժամանակն անցկացնենք Աստծու կամքը կատարելով ու Նրան հաճելի ձևով կենցաղավարելով»: Այսինքն՝ առաջին հերթին պիտի մեր ուսերին առնենք ու պատվով կրենք Աստծու պատվիրանների լուծը և երբևէ
10/07/2021
- Հա՛յր, երբեմն անհրաժեշտություն եմ զգում խցում մնալու և կանոնը կարդալու, այլ ոչ թե Պատարագին գնալու: - Այն, ինչ կատարվում է Պատարագի ժամանակ, կարո՞ղ է ուրիշ ժամանակ կատարվել: Չի՛ կարող: Իսկ այն, ինչով զբաղվելու ես խցում, կարելի է ուրիշ ժամանակ էլ անել: - Եկեղեցում ոչ միշտ եմ զգում այն փոփոխությունը, որ խցում եմ զգում: - Տե՛ս, անհատական աղոթքը ընդհանրականի նախապատրաստությունն է: Համատեղ աղոթքը, որակի տեսանկյունից, կարող է անհատականից ցածր
09/07/2021
Աչքերը կարող են իրենց տեսնել` նայելով այն արժանիքի մեջ, որ իրենք ունեն, որն է տեսողությունը: Այսինքն` աչքերը կարող են իրենց տեսնել` նայելով ուրիշ աչքերի մեջ, մարմնի այլ մասերին նայելով` աչքերն իրենց չեն տեսնի: Նույն կերպ հոգին կարող է իրեն տեսնել` նայելով այն արժանիքի մեջ, որ ինքն ունի, որն է իմաստությունը: Ինչպես որ հայելիները ավելի պարզ են ցույց տալիս, քան աչքերի հայելիները, նույնպես աստվածային իմաստությունն ավելի հստակ է ցույց տալիս, քան
08/07/2021
3. Եթե նյութը հավիտենապես գոյություն ունեցած լիներ և բոլոր նյութեղեն էակները ներգործաբար կամ կրավորաբար նրանից ծնված ու առաջացած լինեին, այսինքն՝ կա՛մ նյութն ինքն իրենից նրանց կերպավորած ու եղանակավորած լիներ՝ իբրև էակ ստեղծելով, կա՛մ էլ այդ էակներն ինքնածնելիությամբ առաջանային այդ հավիտենական նյութից, այդ դեպքում հարկ կլիներ խոստովանելու նաև, որ նյութն իրենում ի բնե ծնելիության զորություն և հատկություն ուներ: Մինչդեռ բոլոր բնագետները
07/07/2021
Որոշ մարդկանց կողմից անընդունելի է առաքինություններից՝ խոնարհությունը, նրանց կարծիքով՝ այս առաքինությունը նսեմացնում է մարդու անհատականությունը, զրկում եռանդից, նախաձեռնող լինելուց և միայն կատարող դարձնում: Խոնարհության մասին նման սխալ հասկացությունն առաջ է գալիս հոգևոր անգիտությունից: Խոնարհության առաքինությունը գեղեցիկ կերպով բացահայտվում է ավետարանական մի շարք պատմություններում, օրինակ՝ հռոմեացի հարյուրապետի ծառայի