1 Հոկտեմբեր, Գշ
18/06/2021
Որոշ մարդիկ հարցնում են. «Ինչո՞ւ պետք է մերժենք կյանքի հաճույքները` կապվելով քրիստոնեության կապանքներով»: Այս հարցին պատասխանելու համար նախ հարկ է մի քանի մտորումներ ունենալ մարդկային կամքի, հաճույքի և կրքերի մասին: Անտիկ փիլիսոփայության մեջ հատկանշական մի պատկերացում կա մարդկային կամքի մասին: Մարդու բանականությունը` որպես կառք վարող, վարում է մի կառք` լծված երկու ձիերով, որոնցից մեկը հեզ և հնազանդ է, իսկ մյուսը վայրի: Չար ձին հաճախ
17/06/2021
«Գիրն սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում» (Բ Կորնթ. 3:6): Բնության և պատմության, ինչպես նաև խղճի ու հայտնության իրականությունները հասկանալու երկու եղանակ կա, և միայն այդ երկու ձևով է հնարավոր ըմբռնել դրանք: Առաջին եղանակը իրականության արտաքինը, տեսքը հասկանալն է. սա նշանակում է իրականությունը հասկանալ տառացիորեն: Իսկ երկրորդ եղանակը իրականության ներքին, ծածուկ իմաստը և ներշնչող ոգին ըմբռնելն է. սա էլ նշնակում է իրականության «հոգին»
16/06/2021
Հայ ազգի գոյության, նրա փառքի և բարեկեցության համար շատ սերունդներ են գործել ու մաքառել: Դարավոր ժառանգությունը՝ ազգային եկեղեցին, լեզուն, գրականությունը, մշակույթը, որ ստացել ենք մեր հայրերից, նրանց հավատքի, անձնվիրության և հերոսական ոգու պտուղներն են: Իսկ ժառանգածը՝ որպես սրբություն, պահպանելն ու շենացնելը յուրաքանչյուր հայորդու բարոյական և սրբազան պարտականությունն է ու պատիվը: Հայ քրիստոնյայի համար անգին ժառանգություն է աստվածային
15/06/2021
21. Որ և զձե՛զ ըստ նմին օրինակի, կեցուսցէ մկրտութիւնն. ոչ զմարմնոյ աղտն ՚ի բաց ընկենլով, այլ զբարւո՛ք մտաց հանդէս առ Աստուած, ՚ի ձեռն յարութեանն Յիսուսի Քրիստոսի. Մկրտությունն էլ, ըստ նույն օրինակի, ապրեցնում է ձեզ, ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճմտանքով հանդիսություն Աստծու առջև Հիսուս Քրիստոսի հարության միջոցով: «Մկրտությունն էլ, ըստ նույն օրինակի, ապրեցնում է ձեզ»: «Դուք նրանցից բյուրապատիկ ավելի
14/06/2021
- Հա՛յր, ես դեռևս աշխարհում եմ ապրում և, եթե կարելի է, ասացեք, թե ինչպես կարող եմ հեռու մնալ աշխարհիկ զվարճություններից: - Դրա մասին կարող ես հայր Իսահակի մոտ գտնել: Ուշադիր կարդա առաջին գլխի չորս առաջին տողերը և խորհիր կարդացածիդ մասին: Սուրբն ասում է. «Աստծու երկյուղը առաքինության սկիզբն է: Ինչպես ասում են՝ ադպիսի երկյուղը ծնվում է հավատից և սերմանվում մարդու սրտում, երբ նրա միտքը, հրաժեշտ տալով աշխարհիկ զվարճությանը, ժողովում է այս
12/06/2021
Ինչպես ծառի վրա միանման տերևներ չենք գտնի, այնպես էլ աշխարհի բոլոր մարդիկ, տարբեր լինելով հանդերձ, միավորվելու կարևորագույն պատճառներ ունեն, այն որ արարված են Աստծու պատկերով և նմանությամբ, ունեն մեկ Երկնավոր Հայր, մկրտությամբ, ազատվելով նախածնողներից ժառանգած ադամական մեղքից, Աստծու որդիներ են դառնում, Սուրբ Հոգու շնորհներին և քրիստոնյա անվանն արժանանում, իսկ Հաղորդությամբ, հաղորդակից դառնալով Քրիստոսի Մարմնին և Արյան, փրկության հնարավորություն
11/06/2021
Խոր Վիրապի եկեղեցու դրսի պատին արված մի քանդակի վրա պատկերված են Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ թագավորը, իսկ անկյունում` Աշխեն թագուհին և Խոսրովիդուխտը: Զարմանալի է, որ չար Տրդատ թագավորը դարձավ բարի և հեզ քրիատոնյա: Սակայն Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Չկա բարի կամ արդար մարդ առանց մեղքի, և չկա վատ մարդ առանց առաքինության»: Այնուհետև եկեղեցական Սուրբ Հայրը, շեշտելով, որ մարդու բնությունն Աստծո կողմից չար չի ստեղծվել, ասում է. «Ոչխարը
10/06/2021
Աստված հավատքի հիմքն է, այսինքն՝ բոլոր արարածներին անէությունից ստեղծող հավիտենական, ինքնագո, ամենակարող Էակը: Սուրբ Գիրքը, ողջամիտ մարդու համար իբրև անուրանալի ճշմարտություն սահմանելով այս սկզբունքը, առանց նախապես Աստծու գոյության մասին որևէ բան ասելու՝ սկսում է պատմել արարչությունից ի վեր Նրա գործերի մասին՝ «սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ. 1:1) խոսքն ասելով, և բնավ ջանք չի գործադրում իր այս վկայությությունը ցուցմունքներով