1 Հոկտեմբեր, Գշ
09/06/2021
- Հա՛յր, միտքս այս ու այն կողմ է թափառում: - Երբ ես փոքր էի, երեխաները ճնճղուկ էին որսում, ճանկից պարան էին կապում և այդպես զվարճանում էին: Բաց էին թողնում, խեղճ ճնճղուկները թռչում էին՝ կարծելով, թե ազատ են, բայց հետո կծիկը կծկում էին, և ճնճղուկները հետ էին իջնում: Նույն կերպ էլ միտքդ կարող է սավառնել, բայց եթե կծիկը Քրիստոսի ձեռքին է, ապա ո՞ւր պիտի կորչի, կթռչի մի փոքր ու կրկին կդառնա դեպի Քրիստոս: - Հա՛յր, բավական է կենտրոնանամ աղոթքի վրա և
08/06/2021
Երբ մարդ, հոգին մոռացության մատնելով, սկսում է ծառայել միայն մարմնին, բազմաթիվ կրքերի ու մեղքերի մեջ է ընկնում և կորցնում աստվածապարգև ազատությունը: Իսկ կորցրածն Աստծու ողորմածությամբ հնարավոր է վերագտնել միայն ապաշխարությամբ, որը բուժում է մարդու ոչ միայն հոգին, այլ նաև մարմինը: Աստված նախ և առաջ ակնկալում է մարդուց ներքին մաքրություն, հեզություն ու խոնարհություն: Ս. Մակար Մեծի վարքագրություն մեջ կարդում ենք դևի հետ նրա հանդիպման մասին,
07/06/2021
20. Երբեմն ապստամբելոցն, յորժամ ներէ՛ր նոցա Աստուծոյ երկայնմտութիւնն յաւուրս Նոյի յորս տապանն կազմէր. յորս նուազունք՝ ա՛յս ինքն՝ ոգիք իբ֊րև ո՛ւթ ապրեցան ՚ի ջրոյն։ Որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում: Այդ օրերին քչեր, այսինքն՝ ութ հոգի փրկվեցին ջրից: Առաքյալը մեծագույն ամբաստանությամբ է հանդես գալիս՝ առաջին դարերի «Ծննդոց»-յան սարսափելի
04/06/2021
- Հա՛յր, զգաստությունն ի՞նչ է: - Զգաստությունը քո ուշադիր լինելն է մտքերիդ, գործերիդ, շարժումներիդ հանդեպ: Երբ մի օր հետևում ես քեզ և վերլուծում վարքդ, արարքներդ, ապա հաջորդ օրն ավելի ուշադիր ես լինում և այդպես շարունակ: Հիմքը ուշադրությունն է: Ուստի տեսնո՞ւմ ես, թե սուրբ հայրերն ինչպես էին իրենք իրենց ականջ դնում: Ինչո՞ւ են նրանց «զգաստացող» անվանում: «Զգաստացող» նշանակում է իրեն ականջ դնող, ուշադիր: Նրանք ունկնդրում էին իրենց
03/06/2021
Սուրբ Գրքում դժվար թե գտնվի մի հատված, որտեղ չհանդիպենք այն կենսատու խոստումներին, որ Տերը տալիս է Իրեն հուսացողներին: Դավիթ արքան, որ Բարձրյալի հանդեպ հույսի լավագույն ուսուցիչն է, փառաբանում է Նրան և ասում. «Տերն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ո՞ւմից ես դողամ: Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մոտեցան ինձ՝ մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան» (Սաղմ. 26:1-3): Արքայի սիրտը մեծ էր և լի Աստծու հանդեպ
02/06/2021
Սերը կյանքի ներքին ուժն է, բոլոր բարիքների անսպառ աղբյուրը, քրիստոնյայի համազգեստը, առանց որի, ինչպես նշում են եկեղեցու հայրերը, նա չի տարբերվի ոչ քրիստոնյայից: Օրինակ, եթե զինվորականն իր համազգեստը չհագնի, ոչ ոք չի իմանա, որ նա զինվորական է, նույնպես քրիստոնյան Աստծու, բոլոր սրբերի, հրեշտակների և մարդկանց առջև ճանաչելի է դառնում միայն սիրո միջոցով: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասաց. «Եթե սիրում եք Ինձ, կպահեք Իմ պատվիրանները» (Հովհ. 14:15),
01/06/2021
Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, նշում են կարևոր մի տոն՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնը միջազգային է, քանի որ մոլորակի ողջ բնակչությանը հիշեցնում է պաշտպանել մոլորակի ամենափոքրիկ բնակիչների իրավունքները, անվտանգ դարձնել նրանց կյանքը՝ սեր, ուշադրություն և մշտական հոգատարություն ցուցաբերելով նրանց հանդեպ: Յուրաքանչյուր երեխայի համար ամենամեծ նվերը սերն է և ուշադրությունը, որ իրականում
31/05/2021
Մարդը ստեղծված է Աստծո պատկերով, օժտված ազատ կամքով և անմահ հոգով, բայց միևնույն ժամանակ մարդուն հատուկ են նաև անասնական հատկությունները ուտելու և սերնդագործման հետ կապված իրողություններով, մարդը հակված է դեպի անասնական կիրքը, որկրամոլությունը և այլ ահավոր մեղքերը: Եվ թվում է, թե մարդը աստվածային և կենդանական հատկությունների խառնուրդ է: Սակայն Երկնքի Արքայության մեջ մարդը լինելու է միայն իր աստվածային հատկություններով: Քրիստոս ասաց.