30/05/2020
Սուրբ Գրիգոր Նարեկացու պատկերը կերպավորվել է տարբեր ժողովածուներում, Հայսմավուրքներում, Աղոթագրքերում և այլ գրքերում: Սրբի «Մատյան Ողբերգություն»-ը բազմիցս արտագրվել և ընդօրինակվել է՝ պատկերազարդվելով սրբի դիմանկարով: Կիլիկիայում XII դարում պատկերազարդվում էին ոչ միայն Ավետարանները, այլև այլ տիպի մատյաններ, որոնցից իր շքեղ ձևավորմամբ և պատկերազարդմամբ աչքի է ընկնում Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ը, որի
29/05/2020
Ամեն անգամ սրբերի մասին լսելիս մենք նկատում ենք, որ նրանք բոլորովին ուրիշ մարդիկ են և բավականին շատ են տարբերվում մեզանից կամ մեզ ծանոթ մարդկանցից: Շատ դեպքերում նույնիսկ մեզ անհասկանալի են թվում նրանց այս կամ այն արարքները, և մենք գիտակցում ենք, որ նրանց տեղը լինելու դեպքում մենք երևի այլ կերպ կվարվեինք: Բայց նրանք այդպես էին վարվում, որովհետև տեսնում էին Աստծուն: «Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք տեսնել Աստծուն,- երևի կհարցնեք դուք,- որպեսզի
28/05/2020
- Հա՛յր, դժվարանում եմ երկրպագություններ անել, ինձ դուր չի գալիս: - Երկրպագություն անելիս մտածիր, որ կանգնած ես Աստծու առջև և երկրպագում ես Նրան, և այնժամ կսիրես երկրպագությունները: Քեզ և քո մերձավորների համար արված երկրպագություններն ամենագլխավոր ձեռագործն է, անվերջ ձեռագործ, և կարևոր է, որ մարդը նախանձախնդրություն և ջանք թափելու ցանկություն ունենա: Երկրպագությունները դրա համար էլ երկրպագություն են կոչվում. դրանցով խոնարհություն
27/05/2020
5. Որ զօրութեամբն Աստուծոյ պահեալ էիք հաւատովք ի պատրաստեալ փրկութիւնն, յայտնեալ ի յետին ժամանակս: ձեզ, որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում: 6. Որով ուրա՛խ լինիջիք, որք այժմ սակաւիկ ինչ ըստ պատշաճի իրացդ տրտմեալ էք ի պէսպէս փորձութիւնս: Ուրախանում եք դրանով դուք, որ այժմ դեպքերի բերումով այլ և այլ փորձություններով փոքր-ինչ տրտմում եք, 7. Զի հանդէսն ձերոց հաւատոցն առաւել
26/05/2020
Աստվածային սիրո միջոցով կյանքի կոչվեց մարդկանց միավորող առաքինությունը՝ եղբայրասիրությունը: Ճշմարիտ կրոնի տարբերակիչ նշանն այն է, որ մարդ-Աստված ներդաշնակ հարաբերությամբ ներդաշնակվում է նաև մարդ-մարդ հարաբերությունը: Ինչպես մագնիսը ոչ միայն դեպի իրեն է ձգում երկաթը, այլև մետաղին հաղորդում է զորություն դեպի իրեն ձգելու մերձակա երկաթե մասնիկները, այնպես էլ սերը, որ առաջնորդում է մարդուն առ Աստված, վերականգնում է կապը մարդկանց միջև: «Կրոնի
26/05/2020
Տասը պատվիրաններից վերջին վեց պատվիրանները վերաբերում են մարդկային հարաբերություններին: Հինգերորդ պատվիրանը հիշեցնում է ծնողների հանդեպ զավակի պարտավորությունների մասին: Ծնողներն են մեր գոյության պատճառը: Նրանց անզուգական սիրով, անգնահատելի հոգատարությամբ և ջանքերով ենք մենք մեծացել ու կրթություն ստացել: Պատվելով ծնողներին՝ պատվում ենք Աստծուն՝ մեր Երկնավոր Հորը: Սովորելով երախտապարտ լինել ծնողներին՝ սովորում ենք երախտապարտ լինել
25/05/2020
Երգ գաղթի: Այս սաղմոսը շատ նման է ութսունութ սաղմոսին, քանի որ երկուսն էլ հիշեցնում են Աստծու ուխտի և Դավթի խոստման մասին, որ գերին աղերսում է և որպես Աստծու առջև բարեխոսություն՝ ասում. 1. Յիշեա՛, Տէր, զԴաւիթ, և զամենայն հեզութիւն նորա: Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա ամբողջ հեզությունը: Մի կողմ թողնելով բոլոր բարիքները՝ Սավուղի և Աբիսողոմի և այլոց հանդեպ հեզությունը, սա է միայն հիշեցնում, թե ինչպիսի ջերմագին փափագով էր ցանկանում կառուցել
23/05/2020
- Հա՛յր, Ձեր մարմինը չի՞ ցավում: - Ոչ, որովհետև ես մարզվում եմ… հոգևոր մարմնամարզությամբ: - Այդ ինչպե՞ս: - Երկրպագություններ եմ անում, թանկագի՛նս: Աշխարհականները շվեդական մարմնամարզությամբ են զբաղվում, իսկ մենք՝ վանականներս, երկրպագություններ ենք անում: Աշխարհականները ֆիզկուլտուրայի միջոցով մարմինն են առողջացնում, իսկ վանականները երկրպագությունների օգնությամբ և՛ մարմինը, և՛ հոգին են ավելի առողջ պահում: Խեղճ աշխարհականները չգիտեն,