15/05/2020
Սիրո և խաղաղության մեջ ապրելը երջանկացնում է մարդուն, իսկ երջանկաբեր ուղին սկիզբ է առնում զոհողությունից: Ցավալիորեն ոչ միշտ է, որ մարդը կարողանում է երջանկության այդ զգացումն ապրել: Շատ անգամ գլուխ բարձրացած եսասիրության մեղքը խլացնում ու սպանում է երջանկության աղբյուրը՝ սերը մերձավորի հանդեպ: Աստված հորդորում է սիրել մերձավորին և ցույց է տվել օրինակը, որը միշտ մարդու հետ է. այդ օրինակը՝ հենց ինքը մարդն է: Ամեն մարդ գիտի, թե որքան է
15/05/2020
3. Օրհնեալ է Աստուած եւ Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ ըստ բազում ողորմութեան իւրում ծնաւ զմեզ վերստին ի յոյսն կենդանի, ի ձեռն յարութեանն Յիսուսի Քրիստոսի ի մեռելոց: Օրհնյա՛լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ: 4. Յանեղծ և յանարատ և յանթառամ ժառանգութիւնն, որ պահեալ է յերկինս ձեզ: ծնեց անկեղծ և անարատ ու անթառամ ժառանգության
14/05/2020
- Հա՛յր, թեպետև հասկանում եմ, թե աղոթքը որքան օգտակար է, սակայն չեմ կարողանում մշտապես աղոթել: - Երբ դժվարանում ես աղոթել, կամացուկ սաղմոսերգիր: Դա նույնպես աղոթք է: Սաղմոսերգությունը մեղմում է սիրտը, քաղցրացնում ու ջերմացնում իր հոգևոր էներգիայով: Եվ այդկերպ լավագույն պայամաններն է ստեղծում, որպեսզի մարդը ախորժի աղոթքը: Մի քիչ ընթերցանությունը, ջերմեռանդ աղոթքը, երկրպագությունները, սաղմոսերգությունը ինձ համար լծակ են հոգևոր կյանքում: -
13/05/2020
Փորձությունների երկու տեսակ կա. կա՛մ նեղություններն են տանջում մեր սիրտը՝ համբերության «միջոցով» փորձելով մեր անձերն այնպես, ինչպես բովի միջոցով ոսկին է փորձվում (հմմտ. Իմաստ. Գ 6), կա՛մ էլ շատ անգամներ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ մեր կյանքի լիությունն է, որ բազում «փորձարանների» տեղն է գրավում, քանի որ սխալ հանդգնություն է մեծ ունեցվածքի շնորհիվ սեփական վեհ հոգին փրկել կամենալը և շքեղաշուք կյանքին չընդդիմանալն՝ իբրև մի թշնամու։ Փորձությունների
12/05/2020
Երկնավոր Հայրն իր զավակներին հորդորում է՝ ասելով. «Խուսափի՛ր չարից ու բարիք գործիր» (Սաղմ. 33:15): Ամեն օր «Տերունական աղոթք»-ով Աստծուն Հայր անվանողը բարի գործերով իր որդիական հնազանդությունն է ցուցաբերում Երկնավոր Հոր հանդեպ և զգուշանում այն մարդկանց մեջ հայտնվելուց, որոնք «հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են Նրան» (Տիտ. 1:16): Առանց Աստծո մարդ ոչինչ անել չի կարող (Հովհ. 15:5), և Աստծո օգնությամբ
12/05/2020
«Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց» (Ելք 20:4-5): Տասը պատվիրաններից երկրորդը շարունակությունն է առաջին պատվիրանի. «Կուռքեր չշինես քեզ համար» խոսքը հաստատումն է «ուրիշ աստվածներ չունենաս»-ի: Պատվիրանը զգուշացնում է կռապաշտությունից հեռու մնալուց, արգելում է ստեղծել որևէ կուռք և երկրպագել: Սրա մասին մեկ
11/05/2020
Աստված սեր է. աստվածային մեծագույն սիրո արտահայտությունը Գողգոթայի Խաչն էր, որի վրա Քրիստոս զոհեց Իր անձը՝ հանուն մարդկության փրկության: Քրիստոս հաղթեց աշխարհին Իր սիրով, և Նրա հիմնած կրոնը՝ քրիստոնեությունը, դարձավ զոհաբերվող սիրո կրոն: Առանց սիրո աշխարհն անապատի կվերածվի: Առանց սիրո հավատը մեռած ու անզոր կդառնա, նրանից միայն ձևը կմնա: Առանց սիրո հոգին կմահանա: Սիրո կորուստը հոգևոր մահվան ուղի է, այն բոլոր ժամանակաշրջանների մեծագույն
11/05/2020
Աստիճանների օրհներգություններ Գերության մեջ գտնվողի աղոթք է սուրբ սրտով և կատարյալ հավատքով: 1. Ի խորոց կարդացի առ քեզ, Տէ՛ր, լո՛ւր ձայնի իմում: Խորություններից քեզ կանչեցի, Տե՛ր: Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը: Այսինքն՝ ոչ թե լեզվով ու շուրթերով, այլ՝ հաստատուն խորհուրդներով, լի հույսով և սրտաբուխ հոժարությամբ, և ոչ թե այնպես, որ ասում է. «Դու նրանց շուրթերի մոտ ես, սակայն հեռու ես նրանց շուրթերից» (Երեմ. 12:2), և ինքն էլ է վկայում. «Այս ժողովուրդը