29/04/2020
Տեսնելով այն անխրախուսելի երևույթը, որ մեր եղբայրներից ոմանց հպարտությունը հանդգնում է անարդյունք թողնել իրենց ապաշխարությունը, կամենում եմ ողջախոհ ձեռք կարկառել մեր այդ եղբայրներին՝ վերստին ապաշխարության կոչ անելով նրանց։ Ուստի իմ այս խոսքը կարող է պիտանի լինել մարդկանց։ Մարդկանցից ոչ ոք անմեղ չէ, չնայած այն բանին, որ, ինչպես վկայվում է՝ Աստված մեղքը չի ստեղծել։ Ապաշխարության անհրաժեշտության մասին խոսելիս հարկ է մատնանշել և՛ Հին
28/04/2020
Մի երիտասարդ կին հայր Անդրեյին հարցրեց. «Ի՞նչ անել, եթե քահանան, որի մոտ խոստովանության ես գնում, քեզ դուր է գալիս որպես տղամարդ»: Հավաքվածքների շարքերով թեթև ծիծաղ անցավ: Սակայն հայր Անդրեյի առաջին իսկ խոսքերից հետո լիակատար լռություն տիրեց: «Եթե ձեզ, տիրուհի՛, ձեր ծխական քահանան դուր է գալիս որպես տղամարդ, եթե դուք անառակության բորբոք կրակ եք զգացել նրա նկատմամբ, ապա ձեր կրունկներին սկիպիդար քսեք ու վազեք ուրիշ եկեղեցի: Դուք պետք
27/04/2020
Աստիճանների օրհներգություններ Այս սաղմոսում ցույց է տալիս, թե որքան բարի է հույսի հետ միասին նաև Աստծուց երկյուղելը, ինչպես որ ասում է. 1. Երանի՛ ամենեցուն, ոյք երկնչին ի Տեառնէ, և գնան ի ճանապարհս նորա: Երանի՜ բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջից և ընթանում նրա ճանապարհներով: Երանի չի տալիս Աբրահամի զավակներին և ոչ էլ Իսրայելի սերմին, այլ, ինչպես Պետրոսն է ասում՝ «Ճշմարտությամբ վերահասու եմ եղել» (Գործք 10:34), քանզի ամեն ազգ,
25/04/2020
- Հա՛յր, տերողորմյայի նշանակությունը ո՞րն է: - Տերողորմյան ժառանգություն է, օրհնություն, որ մեզ են ավանդել սուրբ հայրերը: Հենց միայն դրա համար դրանք մեծ նշանակություն ունեն: Պատահում է, որ պապը թոռանն ինչ-որ չնչին բան է ժառանգություն թողնում, սակայն դա նրա համար թալիսմանի պես մի բան է: Էլ ի՞նչ ասես տերողորմյայի մասին, որ մեր սուրբ հայերից ենք ժառանգել: Առաջ, երբ դեռ ժամացույց չկար, վանականներն աղոթքի ժամը տերողորմյայով էին հաշվում, բայց
24/04/2020
«Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթեոս 10:28): Հարուցյալ Քրիստոսի զորությամբ մեր ազգը դուրս եկավ մահասփյուռ ջարդերից: Հայի ոգին նոր կյանքով ապրելու բաղձանքով կրկի՛ն վերհառնեց: Այդ ի՞նչ հավատ է, որ հային հայ է պահում: Ի՞նչ ոգի է, որ առավել անկոտրուն ու զորեղ է դառնում: Այդ ի՞նչ չխամրող հիշողություն է, որ հարյուրհինգ տարի անց հիշեցնո՛ւմ է և պահանջում: Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
24/04/2020
Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Այսօր ազգովի վերստին մեր խոնարհումն ենք բերում Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հավատի և hայրենիքի: Ցեղասպանության տարիներին մեր ժողովուրդը տեսավ մեկ և կես միլիոն իր զավակների սպանդը, իր ազգային-հոգևոր արժեքների, մեր սրբավայրերի, վանքերի ու եկեղեցիների, մեր գյուղերի ու քաղաքների ավերումը, կորցրեց իր պատմական հայրենիքի մեծագույն մասը։ Մեր
23/04/2020
Եղեռնի մասին Այսօր Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի առջև գլուխ խոնարհելով, շատ մարդիկ հարցնում են. «Ինչի՞ համար Աստված թույլ տվեց, որ այդքան անմեղ զոհեր լինեն»: Մեր ամենամեծ սխալն այն է, որ հատկապես վաղաժամ մահվան դեպքում առաջին հերթին մեղադրում ենք Աստծուն: Աստված, բնությամբ բարի լինելով, երբեք չարի և մահվան պատճառ չէ: Մահվան պատճառներն են` մարդկանց չար կամքը, մարմնի տկարությունն ու հիվանդությունը և ծերությունը: Եվ եթե այս պատճառներից
22/04/2020
«….որ Կենդանի Աստծո եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության» (Ա Տիմոթեոս Գ 15): Բոլոր ժողովուրդների եկեղեցիների նման մեր եկեղեցին ևս իր հիմնադրման մթին և ոչ այնքան հաստատուն ավանդությունն ու զրուցախառն պատմությունն ունի։ Հայ եկեղեցու հիմնադրման ավանդությունը ձգվում է մինչև իսկ մեր առաջին լուսավորիչների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի՝ Հայաստանում ավետարանական քարոզչություն ձեռնարկելուց էլ անդին, քանի որ, համաձայն ազգային-եկեղեցական