19/01/2020
«Ու՞ր գնամ ես Քո հոգուց, կամ Քո դեմքից ու՞ր փախչեմ։ Եթե երկինք ելնեմ, այնտեղ ես Դու, Եթե դժոխք իջնեմ, դրան էլ մոտ ես» (Սղմ․ ՃԼԹ 7-8)։ Շատ անգամներ է խոսվում աչքի զորության ու նշանակության մասին՝ իբրև հոգու պատուհան, որի միջով հնարավոր է տեսնել հոգու խորքում եղած-անցածն ու սրտի ամենածածուկ խորհուրդները։ Զգացումներ կան, որոնք հազիվ կարող ես շուրթերով, խոսքով արտահայտել ու բացատրել, սակայն միայն մի ակնարկը, մի պարզ ակնարկը, աչքի ծայրով
18/01/2020
Մեր երկրի և մարդկային քաղաքակրթության ապագան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի ապագա սերունդը: Մարդկությանը Տիրոջ կողմից շնորհվել է առանձնահատուկ մի պարգև՝ ազատ ընտրության պարգևը, որն արարչագործության մեջ և ոչ մի արարած չունի: Այսինքն՝ մարդուն շնորհվել է բարին կամ չարը ընտրելու հնարավորություն, իսկ ճիշտ ընտրության պարագայում նաև աշխարհի պատմության ընթացքը փոխելու հնարավորություն: Ազատորեն ընտրելու փորձառությունը նախ ապրեցին մեր
17/01/2020
Մերձավորի հանդեպ սեր ունեցողը չի կարող նրա հանդեպ չարիք գործել: Մարդիկ ուժեղ են և միասնական, երբ նրանց մեջ գործում է սիրո առաքինությունը: Սիրո էությունը զոհողության գնով բարին արարելն է: «Սիրենք միմյանց և սիրված կլինենք Աստծո կողմից: Համբերատար լինենք միմյանց հանդեպ, և Նա համբերատար կլինի մեր մեղքերի հանդեպ: «Ով սիրում է ընկերոջը, չարիք չի անի նրան: Ուրեմն սիրել՝ նշանակում է Աստծո օրենքը լրիվ գործադրել» (Հռոմ. 13:10), ուստի եղբոր հանդեպ
16/01/2020
Ռուս եկեղեցու 20-րդ դարի հոգևոր հայրերից մեկը` Իոանն վրդ. Կրեստյանկինը, իր նամակներից մեկում այսպիսի խորհուրդ է տալիս հավատացյալ մարդուն. «Դու շատ ես կարդացել, բայց գլխավորը չես հասկացել` հոգևոր կյանքը սկսում է տկարություններդ և ինքդ քեզ ճանաչելուց, այլ ոչ թե շրջապատին դատելուց: Ամենից կործանարար մեղքերը դատապարտությունն ու գայթակղությունն են: Ուստի ուշադրությամբ սկսիր այդ երկու մեղքերը հուգուց և սրտից վտարել»: Իսկապես, հոգևոր կյանքի
15/01/2020
Հունվարի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Ֆրանգուլյան Քնարիկին (61 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Քնարիկն իր դստեր հետ բնակվում է Գրիգոր Զոհրաբ 114 հասցեում գտնվող տանը, որ զուրկ է կենցաղավարության տարրական պայմաններից: Տիկին Քնարիկը կանացի օրգանների չարորակ ուռուցք ունի, բայց ֆինանսական
12/01/2020
Հունվարի 12-ին՝ Ս. Ծննդյան ութօրեքի յոթերորդ օրը, Սուրբ և Անմահ Պատարագին զանգերի ղողանջի ներքո հերթական անգամ հնչեց Ս. Ծննդյան ավետիսը՝ Քրիստոսի հրաշափառ Ծնունդը փառաբանելու կոչը ազդարարելով: Սուրբ Պատարագի ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միությունները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, երիցատան դահլիճում Կաղանդչեքի ուրախ միջոցառում էին կազմակերպել: Արդեն
10/01/2020
Սերը բարձրագույն առաքինություն է, այն ամբողջացնող շաղախն է ամեն ինչի (Կող. 3:14): Աստծո և ընկերոջ հանդեպ սիրո մեջ է կենտրոնացած Աստվածային ողջ օրենքը: Մերձավորի հանդեպ ճշմարիտ սերը հիմնված է Աստծո հանդեպ հավատքի վրա, քանի որ Աստված սեր է (Ա Հովհ. 4:16): Քրիստոնյան ներքին մեծ հարգանք ունի յուրաքանչյուր անձի հանդեպ, որ կրում է իր մեջ Աստծո պատկերն ու նմանությունը: Այդ հարգանքի մթնոլորտում է յուրաքանչյուրի սրտում աստիճանաբար հիմնավորվում ճշմարիտ
05/01/2020
Սիրելինե՛ր, Կամոքն Բարեգութ Աստծո` գալիք տարեմուտով պիտի ուղենշվի մեր ազգի նոր, աստվածահաճո նպատակներով և երազանքներով լեցուն ընթացքը: Վերստին կպանծացվի 2020 տարի առաջ Բեթղեհեմում հայտնված սքանչելի Խորհուրդը. Աստված Երկնքից խոնարհվեց և մարդացավ: Աստված մարդկային բնություն հագավ՝ ի սեր ամենքի, հանուն աստվածադրոշմ պատկերի վերականգնումի ու նորոգության: Մեր աղոթքն է, որ եկող տարի Աստվածորդու զորությունն առավել ներգործուն և ուժեղ դարձնի