26/12/2019
Արդ, քանի որ եթե Պողոս և Պետրոս առաքյալներն ու նրանց նախանձախնդրությամբ օժտված սրբերը երես թեքեն մեզանից, էլ ուրիշ ոչ ոք չպիտի աղոթի մեզ համար, ուստի ջանա՛նք մեր անձերն արժանի դարձնել երկնային մեծ խորհրդակցությանն ու Քրիստոսի նահատակների հետ տեսությանը, որպեսզի այստեղ՝ երկրի վրա, գեթ նրանց ձայները լսողներ չլինենք, այլ կարողանանք այնտեղ՝ Երկնքում, նաև նրանց տեսնել։ Չէ՞ որ, թեպետ այժմ չենք կարող մարմնապես նրանց կողքին լինել, սակայն կարող
25/12/2019
Ս. Ստեփանոս Նախավկան Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու չորս գլխավոր բարեխոսներից է: Նա մեկն էր այն յոթ այրերից, որոնք Երուսաղեմի եկեղեցու կողմից սարկավագ ընտրվեցին՝ ժողովրդին սպասավորելու համար: Այս երիտասարդը լցված էր Սուրբ Հոգու շնորհներով ու զորությամբ և Հիսուսի մասին վկայում էր ոչ միայն խոսքով, այլև զարմանալի գործերով ու նշաններով: Նրա քարոզներն ու անվեհեր կեցվածքը, իմաստությունը և հաստատակամությունը գրգռում էին հրեաներին, և նրանք
24/12/2019
Ամենքն, ովքեր կերակուրներ պատրաստելու սիրահարներ են, զանազան խորտիկներ պատրաստելիս՝ ակնահաճո տեսքից առավել այդ կերակուրների համն են կարևորում։ Այդպես և գորովագութ մայրը, երբ երկար ժամանակով հեռացած իր զավակների ընդունելությունն է կազմակերպում, ախորժելի և օգտակար կերակուրներ է ժողովում սեղանին, սակայն ո՛չ միայն կերակուրներով, այլև պատվական գանձերով է ուրախություն պատճառում նրանց, մանավանդ որ այդ գանձերը մայրն ամբարում է հենց իր
23/12/2019
Քրիստոնյայի համար մեծագույն պարգև է ժամանակը, միաժամանակ նաև՝ պատասխանատվություն, քանի որ Տերն այն շնորհել է հավիտենական կյանքին նախապատրաստվելու համար: Երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետը ժամանակի մասին հետևյալ մտորումն է ունեցել. «Ինչն է ավելի գեղեցիկ, քան հույսով ճառագուն մեր աչքերը սևեռել գալիք 365 օրերի վրա, և յուրաքանչյուրի մեջ և յուրաքանչյուրով այնպիսի արարք կամ արժեք դրոշմել մեր կյանքի այս նոր էջի վրա, որ երբ օրացույցը մաշվի,
23/12/2019
Քրիստոնեական արվեստում հանդիպում ենք չափազանց հետաքրքիր և ինքնատիպ պատկերների՝ նվիրված Դավիթ թագավորին: Այդպիսիններից է նկարիչ Ղազարի «Դավիթ թագավորը» պատկերը: Շնորհաշատ ծաղկողը գործել է Վասպուրականի մանրանկարչության լայնածավալ դաշտում, որի վրձնի տակից դուրս են եկել հետաքրքրաշարժ և յուրահատուկ գործեր: Դավիթ թագավորի պատկերով է զարդարված Ռշտունիք գավառի Ս. Հակոբ եկեղեցու հարավային պատուհանի ձախ կողմը: Կիլիկյան դպրոցի միջնադարյան
21/12/2019
Հայոց Աբգար թագավորը, ով Քրիստոսին հավատացած առաջին հայոց թագավորն է, մեծ առնչություն ունի Քրիստոսի երկրային կյանքի դեպքերի հետ: Քրիստոս ծնվեց այն ժամանակ, երբ Հռոմի կայսր էր Օգոստոսը, իսկ Եդեսիայում թագավորում էր Աբգարը: Մոգերը, որ տասներկու հազար հեծելազորով ճանապարհվում էին Պաղեստին` Քրիստոսին երկրպագելու, լսեցին, թե սով է սկսվել Պաղեստինում, և մտան Եդեսիա, թողեցին իրենց զորքը Աբգարի մոտ և իրենք գնացին տասներկու իշխաններով և հազար
20/12/2019
Ապաշխարության այլ ճանապարհ էլ կա: Իսկ ո՞րն է այն. մեղքերի պատճառով տրտմե՛լն ու հառաչելը և այդպիսով սեփական հանցանքները քավելը: Քեզնից ոչինչ ավելի չեմ պահանջում, այլ գեթ այն, որ գաս ու տրտմես քո մեղքերի համար և հոգս անես, հեծեծաս ու հառաչես դրանց պատճառով: Քեզ չեմ ասում անդունդները կտրել-անցնել և ոչ էլ ծովի խորքերը սուզվել: Ո՛չ լեռներ մագլցել և ո՛չ ձորեր հաղթահարել, ո՛չ երկայնաձիգ դաշտերի միջով անցնել և ո՛չ էլ ունեցվածքը վաճառել, այլ գեթ սգալ
19/12/2019
- Հա՛յր, ի՞նչ տարբերություն կա անփութության ու ծուլության միջև: - Անփութությունը հոգևոր ծուլությունն է, իսկ ուղղակի ծուլությունը և՛ հոգուն է վերաբերում, և՛ մարմնին: Բայց ավելի լավ է, որ ո՛չ մեկը լինի, ո՛չ՝ մյուսը: Երբեմն անփութությունն ու ծուլությունն այնպիսի հոգիներ են ախտահարում, որոնք հոգևոր կյանքի նախադրյալներ ունեն, զգայուն ու պատվախնդիր հոգիներ են: Գայթակղությունն անտարբեր մարդու մեջ այդքան չարիք չի գործում: Բայց եթե զգայուն մարդը