3 Հոկտեմբեր, Եշ
22/10/2019
Ցույց է տալիս Աստծու երախտիքներն ու կուռքերի տկարությունը, ու թեև սա հին [կտակարանյան] պատմություն է Իսրայելի մասին՝ ի դեմս Զորաբաբելի, բայց նաև մարգարեություն է Նորի: 1. Ելանելն Իսրայէլի յԵգիպտոսէ. տանն Յակովբայ ի ժողովրդենէ այլազգեաց: 2. Եղև Հրեաստան սրբութիւն նորա, և Իսրայէլ իշխանութիւն նորա: Երբ իսրայելացիները ելան Եգիպտոսից, Հակոբի տունը՝ օտար ժողովրդի միջից, Հրեաստանը նրա սրբարանը եղավ, և Իսրայելը՝ իշխանությունը նրա: Տաճարն
21/10/2019
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր երկրային կյանքի ընթացքում բազում անգամ աղոթելով, Իր հետևորդներին մշտապես աղոթելու պատգամ տվեց: Ավետարանում կարդում ենք, որ Հիսուս աղոթելիս ասաց՝ Ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես Ինձ (Հովհ. 11:42): Եկեղեցական հեղինակներից Որոգինեսն ասել է, որ Հիսուսի արտասանած և ավետարանչի պահպանած խոսքը հստակորեն ցույց է տալիս, թե նա, ով միշտ աղոթում է, միշտ էլ լսելի է: Տիրոջ օրինակի համաձայն՝ հայ քրիստոնյայի կյանքի անբաժանելի
18/10/2019
Աստծուն մերձենալու ամենապարզ ուղին սկսվում է սիրով լեցուն փոքր գործերից: Հոգևոր կյանքում փոքրը դառնում է այն սկիզբը, որ մարդուն ուղղորդում է ավելի մեծ զոհողությունների: Ըստ ոմանց՝ հոգևոր ուղի հնարավոր է մուտք գործել միայն մեծ սխրանքների միջոցով: Այնինչ Տերը կարևորում և նկատում է շատերի համար աննշան համարվող բարին. օրինակ՝ նկատեց տաճարի գանձանակին մոտեցող այրի կնոջը և ավելին համարեց նրա երկու լուման, քան մեծահարուստների նվիրատվությունները
17/10/2019
- Հա՛յր, ասացիք, որ մարտկոցս պետք է հոգևոր բովանդակությամբ լիցքավորեմ: Իսկ ինչպե՞ս դա անեմ: - Ջանա հոգևոր վեհանձնություն, նախանձախնդրություն ձեռք բերել, որպեսզի շահադիտությունն անհետանա: Այն խոչընդոտում է աղոթքին, որովհետև մարդուն բաժանում է Աստծուց, անթափանցելի պատ է դնում նրանց միջև: Գիտե՞ս, թե ինչ է նշանակում անթափանցելի պատ: Ասես Աստված քեզ ասում է. «Զավա՛կս, ես քեզ չեմ հասկանում»: - Հա՛յր, իսկ վանականը կարո՞ղ է հետևողական լինել
16/10/2019
«Ձեզ համար հարստություն մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը փչացնում են, կամ գողերը, ձեր պատը քանդելով, ներս են մտնում և գողանում այն: Այլ ձեր հարստությունը երկնքո՛ւմ դիզեցեք, որտեղ ցեցն ու ժանգը չեն կարող փչացնել այն, և ոչ էլ գողերը կարող են ձեր պատը քանդելով ներս մտնել և գողանալ, որովհետև որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը» (Մատթ. 6:19-22),- ասում է Քրիստոս Իր հետևորդներին: Մարդկանց բոլոր ջանքերը, երկրային փառքին արժանանալու,
15/10/2019
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հոկտեմբերի 15-ին տոնախմբեց Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակությունը: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո։ Այդ պատճառով հոկտեմբերի 14-ի երեկոյան՝ ժամը 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, առաջին անգամ երեկոյան Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝
15/10/2019
Հիսուս Քրիստոս բացի տասներկու առաքյալներից ուներ նաև յոթանասուներկու աշակերտներ, որոնք ամբողջ սրտով ընդունեցին Նրա վարդապետությունը: Նրանք ոչ միայն սովորում էին այն, ինչ ասում էր Տերը, այլ հետևում էին Նրա գործին ու կյանքին: Հիսուս Քրիստոս աշակերտներին իշխանություն տվեց Ավետարանը քարոզելու և բժշկելու (Ղուկաս 10.1-20): Անանիա առաքյալը համարվում է այդ յոթանասուներկու աշակերտներից մեկը: Պետրոս առաքյալի կողմից ձեռնադրվել է Դամասկոսի եպիսկոպոս:
12/10/2019
Հիսուս Քրիստոս խաչից իջեցվեց և թաղվեց եբրայական օրենքի համաձայն: Ավետարանիչները գրում են, որ Հովսեփ Արիմաթեացին, որն աշակերտել էր Քրիստոսին, Պիղատոսի մոտ գնալով, խնդրում է Հիսուսի մարմինը: Լսելով, որ Հիսուս արդեն մահացել է՝ Պիղատոսը զարմանում է և համոզվելու համար իր մոտ է կանչում հարյուրապետին և հարցնում. «Իսկապե՞ս այդքան շուտ մեռավ»: Եվ հարյուրապետից ճշտելուց հետո թույլ տվեց, որ Հովսեփը վերցնի Հիսուսի մարմինը: Հովսեփը, մարմինն առնելով,