3 Հոկտեմբեր, Եշ
17/09/2019
Սեպտեմբերի 17-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտագնացության մեկնեց Գեղարքունիքի թեմի սրբավայրեր: Ուխտավորների՝ աղոթքով և շարականներով հագեցած ուղին կանգ առավ Հայրավանքում (4-րդ դ.), որ հայտնի է Հայր Հոհանք, Հայրուվանք, Հայր Օհավանք, ինչպես նաև Մարդաղավնյաց վանք անվանումներով: Հայրավանքի
17/09/2019
Ժամանակակից հասարակության մեջ ինչպես կրտսեր, այնպես էլ ավագ սերնդի կողմից շատ հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունը՝ ես ժամանակ չունեմ: Ի՞նչ է թաքնված այս արտահայտության ներքո, ինչո՞ւ է այնպիսի տպավորություն ստեղծվում, որ ժամանակը մեզ չի բավարարում և առավել ևս չի բավարարում աղոթքի համար: Այս հարցերի վերաբերյալ կարևոր վերլուծություններ է արել փիլիսոփայական գիտությունների թեկնածու Պիտեր Կրիֆտը, ով կարծում է, որ Աստծո հետ հաղորդակցության
16/09/2019
Այսուհետև՝ սաղմոս Դավթի: Մարգարեանում է Որդու՝ Հորից ծնված լինելը, չարչարանքներից հետո հարությունը և Հոր աջ կողմում նստելը: 1. Ասաց Տէր ցՏէր իմ, նի՛ստ ընդ աջմէ իմմէ, մինչև եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց: Տերն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ»: Պետրոսը «Գործ առաքելոց»-ի սկզբում ասում է. «Դավիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է. «Տերն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր
15/09/2019
Երեսուն տարի առաջ՝ 1989 թ-ի սեպտեմբերի 29-ին, վերաբացվեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմը: Պատերազմական և դժվարին իրավիճակներ հաղթահարած Արցախի թեմն այդ տարիների ընթացում, թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանի առաջնորդությամբ, կառուցել ու վերաօծել է 90 վանք, եկեղեցի ու մատուռ՝ արցախահայության գոյատևման համար նոր խթան հանդիսանալով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ
13/09/2019
Սեպտեմբերի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Մելիքյան Սիրվարդին (65 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Սիրվարդն իր երկու թոռների հետ բնակվում է ք. Էջմիածնի Լոմոնոսովի փ., 1-ին նրբ., տ. 2-Բ հասցեում: Նա միայնակ է խնամում իր թոռներին, քանի որ տղան ամուսնալուծված է և աշխատանք չունենալու պատճառով՝ ստիպված
12/09/2019
5. Կամ թէ վայրապար համարիցիք՝ զոր ասէ գիրն առ նախանձ ինչ, որում փափաքէ՛ հոգին՝ որ բնակեաց ի մեզ, տալ զառաւել շնորհսն: Կամ թե՝ առ ոչինչ եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»: Այն բոլոր գրքերը, որ Աստծու Հոգով գրվեցին, կերպարն ու օրինակն են, և երբեք զուր տեղը չգրվեցին, այլ՝ մեր շահի, օգուտի և վարդապետության համար, որպեսզի նրանցից իմանանք Աստծու կամքի կատարումը, և որ չշեղվենք
11/09/2019
Աստված Իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, հավիտենական կյանք ունենա (Հովհ. 3:15): Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, աստվածային սիրո մարմնացումն է, Ով, երկնավոր Հորը դիմելիս, ասաց. «Այն փառքը, որ դու Ինձ տվեցիր, Ես տվեցի նրանց, որպեսզի մի լինեն, ինչպես որ Ես և Դու մի ենք: Ես լինեմ նրանց մեջ, և Դու՝ Իմ մեջ, այնպես որ նրանք կատարելապես մի լինեն, որպեսզի աշխարհը գիտենա, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ, և Ես սիրեցի նրանց, ինչպես որ Դու Ինձ
10/09/2019
Առանձնական աղոթքը՝ սենյակում, փակ դռնով և ծածուկ կատարվող (Մատթ. 6:6), գուցե աղոթքի տեսակներից ամենատարածվածն է, բայց հարկ է հիշել, որ մարդը անհատ լինելուց բացի նաև հասարակության անդամ է: Մարդը՝ որպես այդպիսին, ինչպես իր մասնակցությունն է ունենում ընտանեկան, հասարակական և պետական կյանքին, այնպես էլ՝ որպես եկեղեցու անդամ, պետք է մասնակից լինի նաև եկեղեցական կյանքին, եկեղեցում կատարվող ընդհանրական աղոթքին: Եթե ընտանեկան, հասարակական և պետական