3 Հոկտեմբեր, Եշ
23/05/2019
20. Կամիս գիտել՝ ո՛վ մարդ սնոտի, զի հավատք առանց գործոց դատարկ են: Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է առանց գործերի: Երբ ընդդիմախոսեց և հանդիմանեց՝ դևերի հավատով և անհույս դարձրեց նրան, ով հավատի հետ մեկտեղ բարի գործեր չունի: Եվ որպեսզի անիրավները և պատասխան տալու համար պատրաստները չասեն, թե որտեղի՞ց ես այդ ասում և այդքան անտեղի մեծախոսում հավատի մասին, Սուրբ Գրքից վկայություն է մեջբերում այդպիսիներին լռեցնելու համար՝
22/05/2019
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև երեխաներ» ՀԿ-ի կողմից համատեղ իրագործված սոցիալական ծրագրերին շարունակում են իրենց աջակցությունը բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ապրող հավատավոր հայորդիներ: Մայիսի 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ և «Արև երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ներսիսյան Սվետլանային (54 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ
21/05/2019
««Երկնային հացը» հնարավոր է ճաշակել միայն «ճակատի քրտինքով» (Ծննդ. 3:19)»,- ասում են եկեղեցու հայրերը: «Ճակատի քրտինքով», այսինքն՝ մեծ ջանադրությամբ և հոգևոր նախանձախնդրությամբ է հնարավոր անցնել այն նեղ ճանապարհը, որ դեպի Երկնային Արքայություն և Կյանք է տանում: Սովորաբար թանկագին գանձ փնտրողը անտեսում է դժվարությունները, կանգ չի առնում և չի վախենում այն արգելքներից, որ հանդիպում են իր ճանապարհին: Նույնկերպ և նախանձախնդիր
20/05/2019
Դավթի չորեքշաբթի օրվա սաղմոսը, երբ լուսատուները եղան Աստծու մեծության վկաները, և երբ Եվայի վրա, ասում են, հարձակվեց օձի կերպարանքով դևը: Նաև հրեա չար իշխանների անօրինությունների մասին է ասում մարգարեն, որ անբիծների արյունն էին հեղում, որոնք որպես արեգակ, լուսին և աստղեր պետք է կանգնեին ըստ իրենց իշխանների կարգի և լույս տային նրանց, ում իշխում էին: Նաև եկեղեցու հալածանքների մասին է ասում: Նորից՝ կատարվեց սաղմոսի ներգործությունը մակաբայեցիների
19/05/2019
«Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերի հայրն է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է» (Սբ. Հովհան Ոսկեբերան): Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Խաչին նվիրված ունի չորս տոն՝ Խաչվերաց,
18/05/2019
Կարթագենում մի հազարապետ էր ապրում, որ շատ մեղավոր կյանք էր վարում: Մի անգամ սարսափելի հիվանդություն տարածվեց քաղաքում, որից բազմաթիվ մարդիկ մահացան: Հազարապետը վախից դարձի եկավ առ Աստված և ապաշխարեց մեղքերից: Նա թողեց քաղաքն ու կնոջ հետ մի գյուղ գնաց, որտեղ ժամանակն անցկացնում էր Աստծու մասին մտորելով: Որոշ ժամանակ անց, սատանայի դրդմամբ, նա շնության մեղքի մեջ ընկավ հարևան հողագործի կնոջ հետ, և մեղանչելուց մի քանի օր անց մահացավ օձի խայթոցից: Գյուղից
17/05/2019
Անգործություն Սուրբ Գրիգոր Նազիանզացին մի առիթով Սուրբ Բարսեղ Կեսարացուն ասել է. «Ինձ համար ամենամեծ գործը անգործությունն է»: Այս անգործությունը չի նշանակում պարապություն, սա առաջին հերթին մարմնական անգործությամբ մտքի և սրտի անընդհատ գործելն է և բարձրանալը դեպի Աստված: Ամեն մեղք, որը մարդու բարոյականության պարտությունն է, սկսվում է մտքից և սրտից: Եվ Ավետարանն էլ մտքով շնանալը համարժեք է համարում մարմնով շնանալուն (Մատթ. 5.28): Մինչդեռ
16/05/2019
18. Այլ թերևս ասիցէ ոք (ի ձէնջ). եթէ դու հաւատս ունիս՝ և ես գործս ունիմ. ցոյց ինձ զհաւատսն քո առանց գործոց, և ես ցուցի՛ց քեզ ի գործոց իմոց զհաւատսն: Բայց թերևս մեկն ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատը առանց գործերի, և ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»: Կարծես ընդդիմանում է խոսքին և տարակուսանքով է խոսում՝ հանդիմանելով նրանց իրենց թերության համար: Այլ թերևս մեկն ասի, ասում է, դու հավատ ունես, որով պարծենում