3 Հոկտեմբեր, Եշ
04/03/2019
«Ապաշխարեցե՛ք». առաջինը այս հորդորը տվեց Քրիստոս, երբ սկսեց քարոզել: Ի՞նչ է նշանակում ապաշխարել, ինչո՞ւ և ինչպե՞ս ապաշխարել: Մեծ պահքն իր յոթ կիրակիներով այս հարցերի պատասխանը կարող է տալ բոլոր նրանց, ովքեր իրապես ուզում են հասկանալ ապաշխարության խորհուրդը: Մեծ պահքը կոչվում է նաև ապաշխարության շրջան: Մեծ պահքի կիրակիներն են՝ Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Ըստ այս կիրակիների՝ մարդը
03/03/2019
Ազգային-եկեղեցական տոներին և ավանդույթներին հավատարիմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը մարտի 2-ին «Տերյան» ռեստորանում ազգային երգ ու պարով, խաղերով և ավանդական ուտեստներով նշեց Բուն բարեկենդանը: Բարեկենդանյան ուրախ տոնախմբությունից բացի սիրիահայ համայնքը նշում էր նաև իր գործունեության հնգամյակը: Հինգ տարի է, ինչ «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.
03/03/2019
Մարտի 3-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Բուն բարեկենդանը՝ բարեկենդաններից ամենամեծը, որ նախորդում է Մեծ պահքին: Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագի մասնակիցները օրվա խորհրդին հաղորդ դարձան՝ ունկնդրելով Տեր Վահան քահանա Առաքելյանի քարոզխոսությունը, որում մասնավորաբար ասվում էր. «Ուրախությամբ սկսվում է Մեծ պահքը և առավել ևս ավարտվում բազմապատիկ ցնծությամբ՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությամբ, քանի
03/03/2019
Բուն բարեկենդանը հայոց հնագույն և տարածված տոներից է: Այս տոնը բացի «Բարեկենդան» անունից, ուներ նաև անվանման այլ ձևեր, օրինակ. «Բարիկենանք»՝ Նոր Նախիջևանում, «Փորեկենդան»՝ Ջավախքում, «Պարեկենդանք»՝ Արճակում, «Բըրգինդան»՝ Մեղրիում, «Պարգընդընք»՝ Մուսա Լեռում և այլն: Բարեկենդանի օրը կազմակերպվում էր զանգվածային խնջույքներ: Այդ օրը վայելում էին առատ ուտելիք, պատրաստում էին ճոխ սեղան, կատարում էին դիմակավոր
02/03/2019
Պատկերագրության համակարգում դրախտը պատկերվում է եդեմական թռչուններով ու բույսերով, վառ, պայծառ գույներով: Հանդիպում ենք նաև դրախտի պատկերման այլ տարբերակի. ծառերով ու ծաղիկներով լի պարտեզը վերացված է, մնում են միայն կենդանիները, ինչպես հնադարյան մի շարք փղոսկրաքանդակների վրա: 10-րդ դարում կառուցված Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հարթաքանդակից սկսած դրախտի կենտրոնում իմացության ծառի աջ և ձախ կողմերում Ադամն ու Եվան են, նրանց հետ պատկերվում
02/03/2019
Տիեզերական ժողովը քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների հատուկ հավաք է, որը տեղի է ունենում մեկ ընդհանուր հավատքի վկայության, հավատքի ուսմունքի ճշմարտությունների հաստատման համար, որոնք եկեղեցուն են տրվել հայտնությամբ, ուստի և, անկասկած, հավաստի են: Նվիրված են եղել հիմնականում դավանության, հավատքի մաքրության և ուղղափառության պաշտպանության, աղանդավորների դեմ պայքարի խնդիրներին: Նաև հաստատելու համար կանոններ, որոնք պարտադիր
01/03/2019
Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը նախորդող ամենաերկարատև պահեցողության՝ Մեծ պահքի շրջանում որոշ փոփոխություններ են տեղի ունենում եկեղեցում. փակվում է Սբ. Խորանի վարագույրը: Եկեղեցին դրախտի օրինակն է և Սբ. Խորանի վարագույրով փակվելը խորհրդանշում է Ադամի ու Եվայի դրախտից արտաքսումը: Երբ Աստված դուրս հանեց նրանց բերկրության դրախտից, հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները:
01/03/2019
«Ակլատի՜զ, բռնեբիբի՜զ, եկար մեզ հյուր, կախվար երդիս» Այսպես էին երգում երեխաները՝ ակլատիզը տան երդիկից կախելով: Հնուց ի վեր գոյություն ուներ յուրահատուկ օրացույց-շաբաթացույց՝ ակլատիզը, հաշվելու համար Մեծ պասի յոթ շաբաթները: Բուն բարեկենդանից անմիջապես հետո՝ Մեծ պասի առաջին օրը, հավի պոչի յոթ փետուրները, գլուխ սոխի (խմորե գնդի, կարտոֆիլի) մեջ ամրացնելով, պատրաստում էին ակլատիզ ու գույնզգույն յոթ թելերի հյուսքով կախում երդիկի