24/11/2018
Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի սկզբնական հակառակության մեջ երևում է այն ժամանակվա պետության և քրիստոնյաների միջև հարաբերությունները. քրիստոնյաներին հալածում էին և ահավոր չարչարանքների մատնում: Սակայն քրիստոնյա դառնալուց հետո Տրդատը նպաստեց Եկեղեցու զորացմանն ու պայծառացմանը` Գրիգոր Լուսավորչի հետ միասին դառնալով պետության և Եկեղեցու արդյունավոր համագործակցության վառ խորհրդանիշ: Մեր Սուրբ Եկեղեցին միշտ բարի հարաբերություններ
23/11/2018
Առանց բարի գործի, առանց մերձավորի հանդեպ սիրո ունայն է ամեն ինչ: Բազումողորմ Աստված ցանկանում է, որ Իր պատկերն ու նմանություն կրողներն իրենց մերձավորի հանդեպ լինեն ողորմած, համբերատար և անհիշաչար: Տիրոջ կամքի իրագործմանն են ուղղված այն բոլոր սոցիալական ծրագրերը, որ նպատակ ունեն սատարելու և աջակցելու կարիքի մեջ հայտնված անձանց: Նոյեմբերի 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մանուկյան Ռուզաննային
23/11/2018
- Հա՛յր, այդ ինչի՞ց է, որ որոշ շրջաններում ու գյուղերում բարի մարդիկ են ծնվում: - Նրանից, որ նախկինում էլ այնտեղ ապրող մարդիկ բարի էին: Նրանք բարի ժառանգներ են թողել իրենցից հետո, և այժմ բարի ավանդությունը շարունակվում է: Իսկ դու երևի կարծում էիր, որ այնտեղ ուղղակի հո՞ղն է այդքան բերրի բարի մարդկանց համար: Ոչ, հարցը հողի մեջ չէ: Եթե ինչ-որ տեղ ավանդություն կա՝ բարի կամ չար, ապա այն շարունակվում է: Էպիրոսում, ալբանական սահմանի մոտ, մի գյուղ
22/11/2018
Քրիստոնեական պատկերագրության մեջ հանդիպում ենք խորհրդանշական բովանդակություն ունեցող ինչպես իրական, այնպես էլ երևակայական, առասպելական բազմապիսի կենդանիների և թռչունների (սիրամարգ, աքաղաղ, արծիվ, եղնիկ, առյուծ, հուշկապարիկ և այլն): Առաջինների թվին են պատկանում հաճախակի հանդիպող առյուծները, օձերը, որոնք երբեմն պատկերված են հերալդիկ դիրքերով: Կարելի է ճանաչել նաև որոշ թռչուններ՝ սիրամարգեր, աքաղաղներ, թութակներ, արագիլներ, կաքավներ,
21/11/2018
Նոյեմբերի 21-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, սոցիալական ծրագրի շրջանակներում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Բաղդասարյան Արևիկին (28 տ.) հանձնեց համայնքի կողմից տրամադրված տաք հագուստ և դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Արևիկն իր սկեսուրի և երկու զավակների՝ Գագիկի (7 տ.) ու Ալվարդի (5 տ.) հետ բնակվում է Էջմիածին ք. Արագածի զանգվածի Զվարթնոց 13/28 հասցեում: Ընտանիքը դժվար կացության
20/11/2018
«Անկիրա» հյուրանոցի երրորդ հարկում միայն կանայք էին ապրում: Ամեն երեկո նշանակված հնազանդությունից վերադառնալով և աղոթելով, ուխտավոր կանայք հավաքվում էին թեյի սեղանի շուրջն ու քննարկում անցնող օրը: Հյուր էին գնում միմյանց: Միայն Ալլային չէին այցելում՝ չէին ընկերացել… Նրան չէին քննարկում: Ինչպե՞ս կարելի է: Ախր հավատակից քույրեր են: Քննարկելը չէին քննարկում, սակայն… չէ, չէ, մեկ էլ տեսար հիշում էին իրենց կանացի զրույցներում:
19/11/2018
Նոյեմբերի 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Կարապետյան Էլմիրային (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Էլմիրան իր յոթ զավակների հետ բնակվում է Էջմիածնի շրջանի Ակնաշեն գյուղի Թումանյան 3 հասցեում: Ընտանիքի հայրը վեց ամիս առաջ մահացել է, և բազմազավակ ընտանիքը մի շարք խնդիրների առջև է կանգնել: Միայն կերակրողին կորցնելու դեպքում
18/11/2018
Աստված, երբ մարդուն ստեղծեց, դեռևս դրախտում նրա համար պահք սահմանեց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2.16-17): «Պահքը դրախտում օրինադրվեց, և այն հասակակից է մարդկությանը»,- գրում է Բարսեղ Կեսարացին իր «Վասն պահոց» ճառում: Եվ եթե նախածնողները պահեին պահքի պատվիրանը, կժառանգեին անմեղ և անմահ կյանք: Պահքի