13/10/2018
Սուրբ Թարգմանիչներ. Մեսրոպ, Եղիշե, Մովսես Քերթող, Դավիթ Անհաղթ, Գրիգոր Նարեկացի, Ներսես Կլայեցի: Նրանք Հայ եկեղեցու անդաստանի ամենահարազատ ու հավատավոր մշակներն են: Սուրբ Թարգմանիչներ են կոչում Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի առաջին աշակերտներին և հետագայի այն սրբակենցաղ հոգևոր գործիչներին, ովքեր փայլել են գրական վաստակով: Նրանք, իրենց անմահ գործով, գրերի գյուտով և Աստվածաշունչ Մատյանի թարգմանությամբ, հանդիսացան հայ ժողովրդի հոգևոր
12/10/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է իրագործել սոցիալական իր ծրագրերը, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն են բերում ինչպես համայնքի անդամները, այնպես էլ արտերկրում բնակվող մեր հավատավոր հայրենակիցները: Հոկտեմբերի 12-ին Տեր Գրիգորն այցելեց 1-ին խմբի հաշմանդամ Մանուչարյան Սիլվային (64 տ.),
11/10/2018
2. Ամենայն ուրախութեան արժանի՛ համարիջիք, ե՛ղբարք, յորժամ ի պէս պէ՛ս փորձութեանց ի մէջ անկանիջիք: 3. Գիտասջի՛ք, զի հանդէս ձերոյ հաւատոցն յօրինեալ գործէ զհամբերութիւն: 4. Իսկ համբերութիւնն գո՛րծ կատարեալ ունիցի, զի իցէք ողջանդամք և կատարեալք, և ո՛չ ինչ իւիք նուազեալք: Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի համարեցե՛ք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք. իմացե՛ք, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում, իսկ համբերությունը
10/10/2018
Հոկտեմբերի 10-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Գևորգյան Անուշին (28 տ.), ով իր երկու զավակների՝ Քնարիկի (8 տ.) և Արմենի (5տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 29/4 161 հասցեում: «Յոթ տարի առաջ Վարդենիս քաղաքից տեղափոխվեցի Երևան, որպեսզի աղջիկս, որ ԴՑՊ հիվանդությամբ է ծնվել, պարբերաբար վերականգնողական բուժումներ անցնի: Երեք ամիս առաջ Քնարիկի առողջական վիճակն
09/10/2018
Գիտենք, որ մեղքի պատճառով մարդկային բնությունը խաթարվել է, և հոգու ուժերը կորցրել են իրենց ճշմարիտ գործառույթը, աղավաղվել և շեղվել կենսալույս զարգացման ուղուց, որի արդյունքում ծնվել են մեղավոր կրքերը: Դրանցից մեկը բացահայտվում է բարկության ձևով: Այն բազում պատճառներով է ծնվում հոգում, ինչպես օրինակ` սնափառությունից, ամբարտավանությունից, ինքնասիրությունից, արծաթասիրությունից, որկրամոլությունից և երբեմն էլ՝ բղջախոհության կրքից: Սուրբ
08/10/2018
Այսուհետև՝ անցած օրերի մասին սաղմոս Դավթի: Փոփոխումը մի վիճակից մի այլ վիճակի է լինում, ինչպես որ հրեաները փոխադրվեցին Բաբելոն: Բացի այդ Քրիստոսի չարչարանքների խորհուրդն ունի, ինչպես նաև՝ մակաբայեցիների և հույների: 1. Կեցո՛ զիս, Աստուած, զի հասին ջուրք յանձն իմ. ընկալայ ես ի խորս անդնդոց, ուր ո՛չ գոյ ինձ հանգիստ: Փրկի՛ր ինձ, Աստվա՛ծ, քանզի ջրերը հասան իմ անձին, ես ընկղմվեցի խոր անդունդի մեջ, որտեղ ինձ համար հանգիստ չկա: Ջուր ասելով նկատի
06/10/2018
Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ աշխարհահռչակ հայորդի, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց Ազնավուր ընտանիքին, Հայաստանի Հանրապետության պետական այրերին և այլ ներկաներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես
06/10/2018
Անաստված իշխանությունները կարծում էին, որ հավատը վնասում է հասարակությանը և ցանկանում էին վերացնել այն: Այժմ նրանք կամաց-կամաց հասկանում են, որ եթե մարդը չի հավատում, ապա արգելակ չունի և գազան է դառնում, հասկանում են, որ մարդը չի կարող առանց իդեալների կանգուն մնալ: Մի անգամ լրագրողը ծեր կոմունիստ քաղաքական գործչին հարցրեց. «Այսօրվա քաղաքական գործիչներն ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի հաջողության հասնեն, այլ ոչ թե անհաջողություն