25/07/2018
Լեռան Քարոզիչը Աստծուն տեսնելու անհրաժեշտ միջոց է նկատում սուրբ սիրտը: Քրիստոս պատգամում է լինել մաքուր ոչ միայն մարմնով, այլ նաև սրտով: «Երանի՜ նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթեոս 5:8): Այս երանին հաջորդում է երանի ողորմածներին, որովհետև բավական չեն միայն բարի գործերը, անհրաժեշտ է ունենալ նաև մաքուր սիրտ: Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ շատերը, ողորմած լինելով հանդերձ, միաժամանակ ապրում են կրքերի
24/07/2018
Եկեղեցին Երկնքի Արքայությունն է երկրի վրա: Եկեղեցին` իբրև շինություն, այն միակ վայրն է, որտեղ առավել արդյունավետ են լինում մարդկային աղոթքները, և դարձյալ` եկեղեցին այն միակ վայրն է, որտեղ մարդը կարողանում է հաղորդակցվել Աստծո հետ ոչ միայն հոգեպես, այլև նյութապես` Սուրբ Հաղորդության` Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան ճաշակմամբ: Եկեղեցուն բամբասողները, հայհոյողները իրենց վրա մեծ մեղք են բարդում, որով և մեծ պատիժ են ստանալու, եթե այստեղ չապաշխարեն
23/07/2018
Այսուհետև՝ մի՛ ապականիր. արձանագիր սաղմոս Դավթի: Այս սաղմոսը նախորդի պես նույն էությունն ունի և նույն միտքն է արտահայտում. Դավթի մասին է, գերու, Տիրոջ և հրեաների: 1. Թէ արդարև զարդարութիւն խօսէիք. և ուղիղս դատէիք որդիք մարդկան: Եթե դուք արդարությամբ խոսեիք, ուղիղ կլինեին ձեր դատաստանները, մարդկանց որդիներ: Ուրիշ պատճառներ չի նշում, այլ, ասում է, եթե իրապես արդարություն սիրեիք, ուղիղ դատեիք, ոչնչի պակաս չէր լինի: 2. Քանզի և արդ իսկ ի սրտի
21/07/2018
- Հա՛յր, հաճախ ստիպված ենք լինում լսել «Եկեղեցու նորոգման, բարեփոխման» մասին: Ասես Եկեղեցին նույնպես ծերանում է և նորոգության կարիք ունի: - «Ծերացե՞լ է»: Չէ՜ մի: Նույնիսկ նրանք, որ ակնածանք չունեն, բայց գլխում գոնե մի փոքր դատողություն ունեն, նոր, ժամանակակից նորոգումներով չեն գոհանում, այլ հինն են փնտրում: Օրինակ՝ նոր ոճի սրբապատկերները նման մարդկանց չեն հուզում, նրանք հին սրբապատկերների արժեքը հասկանում են: Եվ եթե ուղղակի խելամիտներն
20/07/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցն արդեն երեք տարեկան է: Երեք տարի է, ինչ գործում է մի կրթարան, ուր երեխաները, Աստծո խոսքով կրթվելով և դաստիարակվելով, սովորում են հավատքի իրենց առաջին քայլերը կատարել, ուր երեխաները Սուրբ Գրքից և սրբերի վարքից ծանոթանում են, թե հազարամյակների ինչ ուղի է անցել հավատքը, ուր երեխաները ոչ միայն տեղեկանում են Հայ եկեղեցու տոնացույցին, այլև իրենց մասնակցություն են ունենում եկեղեցական արարողություններին
19/07/2018
Արդարության քաղցն ու ծարավ ունեցողը մարդկանց նկատմամբ ողորմած է և գթասիրտ: «Երանի նրանց, որոնք արդարության քաղցն ու ծարավն ունեն…» երանիին հաջորդում է «Երանի ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն» (Մատթեոս 5:7): Արդարության գաղափարին հարակից է ողորմությունն ու գթասրտությունը: Որևէ ժողովրդի մեծության գաղտնիքն իր բարոյական ուժերի և սկզբունքների մեջ է: Սակայն սկզբունքներն առանց սիրո և գութի,
18/07/2018
Հուլիսի 18-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Իգիթյան Էլինարին (32 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակից ամերիկաբնակ Վարդանյան ընտանիքը: Տեր Հայրը Իգիթյան ընտանիքի զավակներին փոխանցեց նաև քաղցրավենիքի փաթեթ, որը մեծ սիրով պատրաստել էր աջակից ընտանիքի զավակ վեցամյա Միքայելը: Էլինարն իր երկու տղաների հետ բնակվում է Նորքի 1-ին նրբ. 46/2
17/07/2018
Մարդիկ ուզում են, որ քահանաները սուրբ լինեն: Նրանց այդպես է թվում: Իրականում իսկական սրբությունը ոչ միայն ջերմացնում է, այլ նաև ժամանակ առ ժամանակ՝ այրում: Կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Աստված հաճեր ոչ թե մարդկանց շուրջառ հագցնել ու խորանում դնել, այլ հրեշտակներին: Եկեղեցին, որտեղ, ասենք՝ Միքայել հրեշտակապետը կծառայեր, բարեպաշտ հավատացյալներով լի լինելու փոխարեն դատարկ կլիներ: Բոլորովին դատարկ: Բավական է միայն հրե թևերով երկնաբնակն