29/06/2018
- Հա՛յր, դպիրը նույնիսկ ամռանը, տապին պարտադիր պետք է շապիկ հագած լինի՞: Ես ամռան շոգին ուղղակի կորչում եմ քրտինքի մեջ: - Այ քեզ բա՜ն… Համա թե վանականություն է այժմ… Ի՜նչ ասեմ… Սրբազան Աթանաս Աթոսացին ճգնելիս հաստ հագուստ էր հագնում և շատ ծանր խաչ կախում վզից, իսկ մենք… Ո՜ւր ենք հասել: Երբ Ավստրալիայում էի, մի վանքում կարճ տաբատով դպիր եմ տեսել: «Նման տեսքով,- ասացի նրան,- ծովափ են գնում՝ ծովում լողալու»: «Իսկ ինձ,- պատասխանում
28/06/2018
Եղիսե մարգարեն (Եղիսե նշանակում է «Աստված Փրկիչ է») աշակերտն է Եղիա մարգարեի և ապրել է Հրեաստանում Ք. ա. 9-րդ դարում: Նա ոչ միայն Եղիայի աշակերտն էր, այլ նաև օգնականը և հետևորդը: Եղիա մարգարեն Տիրոջ հրամանով ընտրում է Եղիսեին՝ իբրև իր հաջորդի, ով Եղիային չի թողնում մինչև վերջ՝ մինչև կառքով նրա երկինք տարվելը: Եղիսեն խնդրում է իր ուսուցչին իրեն տալ նրա հոգու, այսինքն` Եղիային տրված զորության կրկնակի չափը: Երբ Եղիան կառքով բարձրանում է երկինք,
27/06/2018
Այսուհետև՝ ժողովրդի մասին, որը հեռացել էր սրբերից, այն ժամանակ, երբ այլազգիները նրան բռնել էին Գեթում, արձանագիր, սաղմոս Դավթի: Վերնագիրը նորից ցույց է տալիս սաղմոսի էությունը. այն գերիների մասին, որոնք Երուսաղեմից հեռացել էին: Նաև վերաբերում է յուրաքանչյուրին, ով սուրբ պատվիրանից մեղքի պատճառով հեռանում է: Արձանագիրն Աստծո անջնջելի գթությունն է, որ զգացին սրբերը, ինչպես նաև վկաները՝ անսասան մնալով: Նաև այս սաղմոսը, ի թիվս մի քանի այլ
26/06/2018
Զաքարիա մարգարեն (Զաքարիա նշանակում է «Տերը հիշում է») Բարաքեի որդին էր, ով ծնվեց Իսրայելում Դարեհ թագավորի իշխանության 2-րդ տարվա 8-րդ ամսին (Զաքարիա 1:1): Մարգարեները հին Իսրայելի հովիվներն են, որոնց Տերը նախապես ընտրելով՝ առաքեց աշխարհ՝ ավետարանելու Աստծո Որդու գալուստը, և նրանք Տիրոջ գալստյան խորհուրդը հայտնեցին բազում տեսիլքներով ու օրինակներով: Նրանք «հեռվից» տեսան Քրիստոսին: Զաքարիան 12 փոքր մարգարեներից մեկն է, Նեեմի
25/06/2018
Հունիսի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կազմակերպեցին, որ Մարի Իզմիրյանի անվան մանկատան Դաունի համախտանիշ ունեցող տասնվեց երեխաներ անցնեն էնդոկրինոլոգի խորհրդատվություն: Նշենք, որ հունիսի 11-ին մանկատան Դաունի
23/06/2018
Ուխտագնացությունն ուխտավորին առաջնորդում է աղոթքի և փառաբանության: Պողոս առաքյալի հորդորի համաձայն՝ Տիրոջը հետևող յուրաքանչյուր անձ խաղաղ և հանդարտ կյանք վարելու, կատարյալ աստվածապաշտության և սրբության հասնելու համար պետք է աղոթք մատուցի բոլոր մարդկանց, մանավանդ՝ թագավորների և բոլոր իշխանավորների համար, քանի որ այդ է բարին և ընդունելին մեր Փրկչի՝ Աստծո առաջ (Ա Տիմոթ. 2:1-3): Աղոթքի այս ուղին ուներ իր առջև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու
23/06/2018
Քաջազոր ու բարեհաղթ Սուրբ Տրդատ Գ հայոց մեծ արքային է պատկանում Հայոց երկրի առաջին քրիստոնյա թագավորը լինելու և իր երկիրը պետականորեն քրիստոնյա հռչակելու պատիվը: Ծնվել է 250-ական թթ-ին, որդին է Խոսրով Ա Արշակունի հայոց արքայի: Տրդատն ու նրա քույր Խոսրովիդուխտը մանուկ էին, երբ նրանց հայրը սպանվում է Սբ. Գրիգոր Լուսավորչի հոր՝ Անակի կողմից: Արտավազդ Մանդակունի հայոց նախարարը, մտահոգվելով արքայորդու կյանքի համար, մանուկ Տրդատին փախցնում է
22/06/2018
Պապ թագավորը որոշ տարաձայնություններ է ունեցել Ներսես Մեծ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Կարծիք կա, որ տարաձայնությունների պատճառներից մեկն էլ աղքատանոցների և անկելանոցների առկայությունն էր, որովհետև ըստ թագավորի` բազում մարդիկ ընկնում էին անհոգության մեջ և ծուլության մատնվում: Այսօր շատ մարդիկ Եկեղեցին հաճախ շփոթում են սոցապնախարարության հետ: Ոմանք ասում են. «Ինչու՞ Եկեղեցին ինձ նյութապես չի օգնում»: Պետք է բոլորս էլ իմանանք,