20/06/2018
Հունիսի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Ավետիսյան ընտանիքին, ուր մեծանում է Դաունի համախտանիշ ունեցող արև աղջնակը՝ ութամյա Էլիզան: Տեր Գրիգորի հետ ընտանիքին էին այցելել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը և Դաունի համախտանիշ ունեցող 23-ամյա Արթուրի մայրը՝ տիկին Աղավնին: Արև Էլիզան մեծ ոգևորությամբ դիմավորեց հյուրերին՝ ուրախությամբ
18/06/2018
Այսուհետև՝ իմաստության օրհնությունը, սաղմոս Դավթի Պատմում է իր փախուստն Աբիսողոմից և հրեաների մոլեգնությունը մեր Տիրոջ հանդեպ: 1. Ունկն դիր, Աստուած, աղօթից իմոց. և մի՛ անտես առներ զխնդրուածս իմ: Ակա՛նջ դիր, Աստված, իմ աղոթքին, և խնդրանքներս մի՛ անտեսիր: Ադամի և Երուսաղեմի մեղքերի համար՝ Տիրոջ և Եզեկիայի կողմից ասված: 2. Նայեա՛ առ իս և լո՛ւր ինձ, զի տրտմեցայ ես ի ձանձրանալ իմում, և խռովեցայ: Նայի՛ր ինձ ու լսի՛ր ինձ, քանզի անձկությամբ
17/06/2018
Հունիսի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Դամբարանները՝ հայ ժողովրդի հավատալիքային պատկերացումների արտահայտչաձևեր» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջնադարյան Հայաստանի հնագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Ավետիս Գրիգորյանը: Բանախոսությունը, երիտասարդաց միության պատասխանատու
15/06/2018
Եկեղեցական օրացույցում տոները և պահոց օրերը հաջորդում են իրար ողջ տարվա ընթացքում: Տարվա ուղիղ կեսը պահքի օրեր են, որ քրիստոնյային ուղղորդում են օրհնաբեր ապաշխարությամբ վարելու աստվածապարգև կյանքը: Ս. Հովհան Ոսկեբերանի խոսքերով ինչպես թռչունը չի կարող թռչել առանց թևերի, այնպես էլ հնարավոր չէ պահք պահել առանց այս երկու թևերի՝ աղոթքի և ողորմածության. «Նայի՛ր Կոռնելիոս հարյուրապետին, ինչպես էր նա պահքի հետ միասին այս թևերը կրում: Այդ
14/06/2018
- Հա՛յր, երբ ինչ-որ բարդ խնդիրներ են առաջանում Եկեղեցում, ինչպե՞ս պետք է դրանց ճիշտ վերաբերվել: - Պետք է ծայրահեղություններից խուսափել: Ծայրահեղությունների օգնությամբ խնդիրները չեն լուծվում: Հնում նպարավաճառը գոգաթիակով վերցնում էր շաքարավազը, ձավարը և այլն և քիչ-քիչ ավելացնում կշեռքի վրա: Այդ կերպ նա ճշգրտության էր հասնում, և կշեռքը հավասարակշռության էր գալիս: Այսինքն, նա միանգամից, կտրուկ չէր լցնում ամբողջը կշեռքի վրա կամ վերցնում
13/06/2018
Հունիսի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ավետիսյան Արմենին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր ֆրանսիայում բնակվող Քրիստինե Բաղդասարյանը: Արմենն իր կնոջ և դստեր հետ բնակվում է Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7 փ. 4/18 հասցեում: Տան միակ զավակը՝ Ավետիսյան Քնարիկը (8 տ.), լույս աշխարհ է եկել մանկական ուղեղային կաթվածով (ԴՑՊ): Ընտանիքի հայրը նշեց, որ Քնարիկը տեսողության և տեղաշարժման
12/06/2018
Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցավ Միաբանական արտահերթ ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանա հայրերը: Ժողովը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Խոր ցավով և վրդովմունքով անդրադարձանք հունիսի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպած եկեղեցական ու աշխարհական անձանց անթույլատրելի գործողություններին: Հայտնի գործող անձանց կողմից ոտնձգություն
12/06/2018
Բացարձակ սուտ է մամուլում շրջանառվող անհասցե ու ստահոդ այն «տեղեկությունը», թե իբր Նավասարդ Սրբազանը կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի թիկունքում: Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ինչպես միշտ, այս օրերին ևս կանգնած է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի կողքին՝ հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու միասնականության: Մասնակիցը լինելով