30/05/2018
Մայիսի 30-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Կիրակոսյան Սոնիկին (74 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Տիգրան Մակարյանը: Տիկին Սոնիկն իր թոռնուհու՝ Դաունի համախտանիշ ունեցող Կիրակոսյան Հեղինեի (16 տ.) հետ բնակվում է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի հանրակացարանի 24/4 հասցեում: «Հեղինեին բարուրից ես եմ պահել ու մեծացրել, քանի որ աղջիկս՝ Հեղինեի մայրը, առողջական
29/05/2018
Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, առավոտյան, Միածնաէջ Մայր Տաճարից եկեղեցականների հանդիսավոր թափորն ուխտավորների ուղեկցությամբ և «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո շարժվեց դեպի Սուրբ Գայանե վանք` տանելով Մայր Աթոռում պահվող սրբուհու մասունքակիր Աջը: Ս.
29/05/2018
Մայիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Քառօրյա ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Ողջունելով Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ տարբեր թեմերից Մայր Աթոռ ժամանած ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամներին՝ Նորին Սրբությունը նվիրյալ ծառայության համար իր գնահատանքը փոխանցեց նրանց։ Վեհափառ Հայրապետը
29/05/2018
Հռոմ: 4-րդ դարի սկիզբ: Հռովմեացի բռնավոր և ամբարիշտ կայսրերի օրոք բույն էր դրել բարոյական ապականությունը: Պողոս առաքյալի ցանած բարի սերմերը չէին կարողացել անմիջապես արմատախիլ անել չարության որոմները: Բայց նահատակի արյունը զուր տեղը չէր թափվել: Քրիստոնեությունը իր կենսունակ արմատները տարածել էր հռոմեական ոստանի մեջ: Ավետարանի լույսը թափանցել էր նրա մութ անկյուններից ներս: Մանանեխի հատիկի պես նոր հավատքը աճում էր: Չի կարելի սեղմել
28/05/2018
Մայիսի 28-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնը կրկնակի էր, քանի որ 2018 թվականին լրանում է Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը, և հիշատակության օրը մեկնարկը տրվեց հոբելյանին նվիրված տարբեր ձեռնարկների: Տոնի առիթով, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների հանդիսավոր
28/05/2018
Մայիսի 28-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ռուզաննա Խուդոյանին (38 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Տիգրան Մակարյանը: Ռուզաննան իր ամուսնու և երկու որդիների հետ վարձակալությամբ բնակվում է Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի 3շ. 4 բն հասցեում: Ընտանիքի հայրը տարիներ շարունակ մեկնում է արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանա հնարավորինս լուծել ընտանիքի խնդիրները:
27/05/2018
Իսրայելում ապրող Աստծո հավատարիմ մարգարեներից Սուրբ Եղիան աստվածաշնչյան մարգարեների մեջ առանձնանում է իր անապատական ու հրաշքներով լի կյանքով, կրակոտ նախանձախնդրությամբ և անսովոր վախճանով: Նա այն երկու մարդկանցից մեկն է (մյուսը Ենոքն է), որոնց մասին Աստվածաշնչում գրված է, թե երկինք են «փոխադրվել» առանց մահանալու (Ծննդոց 5:18-24): Նրա պատմությունը գրված է Աստվածաշնչում Թագավորությունների 3-րդ և 4-րդ գրքերում: Եղիայի մասին Աստվածաշունչը
26/05/2018
Դարեր շարունակ հայ քրիստոնյայի համար հոգու սրբազան պահանջ, հավատքի նորոգման ու զորացման մի ուղի է հանդիսացել ուխտի ճանապարհը: Դեռևս քրիստոնեության արշալույսից Հայոց հավատքը Հայոց հողի վրա երկնել է հավատքի վկայարաններ, որոնցից մեկը Սյունիքի մարզում գտնվող Որոտնավանքն (XI դ.) է, որի հնագույն՝ Ս. Գրիգոր միանավ եկեղեցին (այժմ՝ խոնարհված) հիմնադրել է Հայ եկեղեցու առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը: Մայիսի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու