01/02/2018
Քրիստոնյան կոչված է լինելու այն լույսը, որի մասին Տերն ասաց. «Դո՛ւք եք աշխարհի լույսը: Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել: Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի պահում, այլ այն դնում է աշտանակի վրա, որպեսզի լույս տա տան մեջ գտնվողներին: Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:14-17): Քրիստոսով, այսինքն՝ ճշմարտությամբ և հավիտենական լույսով
01/02/2018
Պատկերագրական այս տիպը լայն տարածում է գտել 15-16-րդ դարերի կեսերին հունական և իտալական կերպարվեստում: Այն սերում է 11-12-րդ դարերում սկզբնավորված «Խանդաղատանքի» պատկերագրությունից և ունի գաղափարական նույն բովանդությունը: Չարչարանաց Աստվածածնի կերպարի միջոցով արտահայտվում է Քրիստոսի չարչարանքների ու խաչելության և Աստծո կամքին հնազանդության գաղափարը: Հայ միջնադարյան արվեստում Չարչարանաց Աստվածածնի տիպը ներկայացնող մեզ հայտնի
31/01/2018
- Հա՛յր, իսկ ամենքին և ամեն ինչը դատելու միտումը մի՞շտ է մարդկանց մոտ եղել, թե՞ միայն ներկայիս երիտասարդ սերնդի մոտ է առաջացել: - Ո՛չ, նախկինում նման բան չկար, դա ներկայիս ժամանակաշրջանի ոգին է: Այժմ աշխարհիկներին են դատում, քաղաքական և եկեղեցական բոլոր գործիչներին, սակայն դա էլ քիչ է՝ նույնիսկ սրբերին են դատում և արդեն այնտեղ են հասնում, որ Աստծուն են դատում: Նման մարդիկ ասում են. «Աստված չպետք է այս ու այս բաներն աներ: Նա պետք է այսպես
30/01/2018
Ինչպե՞ս են բնորոշվում նախանձը և խանդը եկեղեցական հեղինակների ուսուցմամբ: Նախանձը մարդու վշտանալն է ուրիշների հաջողության համար և ուրախանալն է այլոց անհաջողություններով: Եկեղեցական հեղինակները նախանձը համարում են կործանարար մեղք, որովհետև նաև այս բառը, ինչպես նշում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, նշանակում է, որ մարդը նախ իր անձին և հոգուն է վնասում, ապա` բարեկամներին, ընկերներին: Նախանձը համարվում է չար ուժերի ազդեցության հետևանք, եկեղեցական
29/01/2018
Ի կատարած. սաղմոս Դավթի. Կորխեի որդիների իմաստությունը: Ղևտացիները կարողանում էին իմաստությամբ եղանակ դնել և տիրապետում էին տների արվեստին: Բայց սաղմոսի էությունն այլ է. ասված է հրեաների Բաբելոնում գերության մեջ գտնվելու ժամանակ՝ յոթանասուն տարի, որտեղից ցանկանում էին դուրս գալ: Նաև ասում են, թե Դավիթն այս սաղմոսն ասաց իր՝ Մովաբի անապատում գտնվելու ժամանակ: 1. Որպէս փափաքէ եղջերու յաղբերս ջուրց, այնպէս փափաքէ անձն իմ առ քեզ, Աստուած: Ինչպես
27/01/2018
Սիրո բերկրանք էր մաղթում երիտասարդներին Ս. Սարգսին խորհրդանշող ձիավորը, ով առաջնորդում էր քայլերթը դեպի Սիրահարների այգի: Հունվարի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ թեմի երիտասարդական կառույցների կազմակերպած քայլերթը։ Թափորի աջ կողմում, ձեռք ձեռքի ամուր բռնած, քայլում էին երիտասարդները, իբրև սիրո ամրության նշան, ձախ կողմում՝ զինվորներն էին, իբրև ուժի, հաղթանակի
27/01/2018
Հունվարի 27-ին` հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Այն երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ
27/01/2018
Հունվարի 27-ին Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Ս. Պատարագ մատուցվեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում: Ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան զինվորականներ ու սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորներ: Պատարագիչը Տ. Շահե