5 Հոկտեմբեր, Շբ
18/08/2017
Ի կատարած. Սաղմոս Դավթի առավոտյան օրհնության մասին: Մարգարեանում է Էմմանուելի խորհրդի մասին, քանզի նա է մեր համար նախապատրաստված առավոտը օրենքի գիշերից կամ կռապաշտության խավարից հետո՝ օգնելով մեր բնությանը հեռու մնալ դրանից: Նաև՝ խաչի չարչարաքների և մեռելներից հարության մասին է, երբ երևաց կիրակի առավոտյան՝ փարատելով գիշերվա տրտմությունը: Մարգարեանում է նաև հեթանոսների քրիստոնյա դառնալու մասին: 1. Աստուած, Աստուած իմ, նայեաց առ իս.
17/08/2017
Մարդկային ողջ պատմության ընթացքում Տերը ողորմած և համբերատար է գտնվել մարդկության հանդեպ: Սուրբ Գիրքը բազմիցս է վկայում Տիրոջ համբերատար լինելու մասին. Ելք գրքում կարդում ենք, որ երբ Տերն անցավ Մովսեսի առաջ, ասաց. «Տեր Աստված եմ, գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ և ճշմարիտ» (Ելք 34:6), «Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար և ողորմաշատ» (Սաղմոս 102:8-9), «Թող համբերության և ամեն տեսակ քաջալերանք պարգևողը՝ Աստված, շնորհ տա ձեզ»
16/08/2017
Արարիչն Աստված սիրո և ողորմության աղբյուր է և Նրա որդիներն Իրենց ողորմած Հոր նմանողությամբ փորձում են իրենց միջավայրի համար դառնալ սիրո և ողորմության աղբյուր: Ինչը, որ սիրում է մարդը և ինչին, որ անդրադառնում է, այն էլ գտնում, երկրայինը սիրողը երկրայինն ու անցողիկն է գտնում, իսկ երկնայինը սիրողը՝ երկնայինն ու մնայունը: Երկնային և մնայուն արժեքների հանդեպ սերն է, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներին և անհատ բարերաներին մղում
16/08/2017
Երբ մահանում է լեզուն, որով գրված է գիրքը, փաստորեն այն ևս մահանում է: Քչերը կարող են կարդալ այն հին լեզուներով, որոնցով գրվել է Աստվածաշունչը: Սակայն գիրքը ողջ է: Ինչպե՞ս է այն վերապրել և սովորել խոսել մարդկության ժամանակակից լեզուներով: Աստվածաշունչը գրվել է եբրայերեն և հունարեն: Եբրայերեն գրվել է Հին Կտակարանը, հունարեն` Նոր Կտակարանը: Նոր Կտակարանի հունարեն լեզուն տարածված էր հռոմեական կայսրության սահմաններում, որը և նպաստեց նաև նորկտակարանյան
15/08/2017
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը՝ օգնության ձեռք մեկնելով կարիքավոր ընտանիքների: Օգոստոսի 15-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սամվելյան Քնքուշին (59 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Քնքուշն իր ամուսնու՝
15/08/2017
Ճշմարտություն փնտրող մարդը Ավետարանում հանդիպում է մի դրվագի, ուր Հիսուս ասում է. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ 16.24): Եթե ուշադրություն դարձնենք, Մատթեոսը Ավետարանի այդ հատվածը հղում է անում աշակերտներին, Մարկոսը` ժողովրդին, աշակերտներին (Մարկ. 8.34), իսկ Ղուկասը նշում է, որ այդ պատգամը վերաբերում է ամենքին (Ղուկ. 9.23): Այս առիթով երբեմն հարցնում են, թե ինչպե՞ս թողնենք ամեն ինչ ու հետևենք
14/08/2017
Օգոստոսի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Համբարձումյան Աննային (36 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Աննան իր երեք անչափահաս երեխաների հետ բնակվում է Քանաքեռ-Զեյթուն 14 փ. 38/1 շ. 37 հասցեում: Աննայի ամուսինը՝ Մուրադյան Հրաչյան, զոհվել է ապրիլյան պատերազմի ժամանակ: Աննան նշեց, որ նախկինում վարձակալությամբ են բնակվել, բայց այժմ բնակվում
14/08/2017
Ի կատարած. Սաղմոս Դավթի, երբ հիվանդացավ Եզեկիան և ոտքի կանգնեց հիվանդությունից, կատարվեց այս սաղմոսի մարգարեությունը: Նաև բանական միտքը գրքերում թագավոր է կոչվում: 1. Տէր ի զօրութեան քում ուրա՛խ եղիցի թագաւորն. ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ: Տե՛ր, զորությամբ քո պիտի ուրախանա թագավորը, և հույժ ցնծա քո փրկությամբ: Եզեկիան հույժ ուրախացավ, և [մարդու] միտքն էլ ցնծում է, երբ նմանվում է Աստծուն: 2. Զցանկութիւն սրտի նորա ետուր նմա. և զկամս շրթանց