5 Հոկտեմբեր, Շբ
31/05/2017
- Հա՛յր, իսկ մի՞շտ է, որ հոգսը մարդուն հեռացնում է Աստծուց: - Լսի՛ր, թե քեզ ինչ կասեմ. երբ հայրը մոտենում է խաղով տարված երեխային ու քնքշորեն շոյում նրա գլուխը, ապա վերջինս, խաղով տարված լինելով, նույնիսկ չի էլ նկատում դա: Նա հայրական փաղաքշանքը կնկատի [այն ժամանակ], երբ մի փոքր կտրվի խաղից: Այդպես էլ մենք, որևէ հոգսով զբաղված լինելով, չենք կարողանում Աստծո սերը զգալ: Չենք զգում այն, ինչ Աստված տալիս է մեզ: Ուշադիր եղի՛ր, թանկագին ուժերդ զուր
30/05/2017
Ի կատարած Սաղմոս Դավթի ութերորդական եղանակով: Վեցերորդ օրը Աստված ստեղծեց մարդկային բնությունը և յոթերորդ օրը նա օրհնեց արարածների գլխավորին, ով հանցանք գործելու պատճառով երկյուղ կրեց ութերորդ՝ հարության օրվանից: Քանզի յոթերորդ օրը խորհրդանշում է վերջին կիրակին, որին հաջորդելու է ութերորդ դարը, որը ո՛չ գիշեր կունենա և ո՛չ էլ հաջորդ օր, որովհետև դրանից հետո այլևս ո՛չ օր կփոխվի և ո՛չ էլ դար: Այդ պատճառով էլ ասում է. «Բոլոր թշնամիներս
29/05/2017
Մայիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և Արցախի թեմերի հոգևոր սպասավորները, ինչպես նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինայի և Իրաքի հայոց թեմերից, Կենտրոնական
28/05/2017
Մայիսի 28-ը յուրաքանչյուր հայորդու համար նշանավորվում է Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդով: Այդ օրը մոտ մեկ հարյուրամյակ առաջ Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին, մի հանրապետության, որ արդեն ամրացվել էր Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսամարտերով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մայիսի 28-ը նշանավորեց ուխտի ճանապարհով,
28/05/2017
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով: Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը, հարգանքի տուրք ենք մատուցում մայիսյան որոշիչ գոյամարտերին իրենց մասնակցությունը բերած և հաղթանակի հասած մեր ազգի հերոս զավակներին և ոգեկոչում նրանց անմահ հիշատակը: Այս տոնակատարությունները մեզ
27/05/2017
Հայկական բոլոր եկեղեցիները կառուցվում են արևելյան ուղղվածությամբ: Եկեղեցիների խորանները գտնվում են արևելյան կողմում: Քրիստոնյաները թե՛ եկեղեցում և թե՛ տանը աղոթում են դեմքով դեպի արևելք: Եկեղեցում, երբ հրաժարվում են սատանայից, այսինքն՝ մեղքերից հավատքի դառնալու համար շրջվում են դեպի արևմուտք, իսկ Աստծուն խոստովանելիս՝ դեպի արևելք: Քրիստոնյայի համար մահվանից հետո էլ արևելքը չի կորցնում իր խորհուրդը, քանի որ ննջեցյալին թաղում են դեմքով
26/05/2017
Յուրաքանչյուր ընտանիքի մեծ ուրախություն է պատճառում երեխայի ծնունդը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքը ևս ապրեց այդ ուրախությունը, համայնքի անդամների թիվը համալրվեց ևս երկուսով. Սաֆարյան ընտանիքում լույս աշխարհ եկան զույգ զավակներ Սամվել և Նարեկ Սաֆարյանները: Նորածինների մայրը՝ Մկրտչյան Աննան, ցանկացավ իր գոհունակությունն առ Աստված հայտնել՝ որևէ կարիքավոր ընտանիքի օգնելով: Մայիսի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր
25/05/2017
Քրիստոնեության արշալույսից առ այսօր եկեղեցիների սուրբ խորաններից, ի լուր աշխարհի, ազդարարվում է Քրիստոսի հրաշափառ Համբարձման ավետիսը: Ավետիս, որ ըստ մարգարեների և առաքյալների` կատարյալ փրկություն է ավետում: Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Համբարձումը տոնախմբեց մայիսի 25-ին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տոնի խորհրդին անդրադառնալով՝ Տեր Հայրը