5 Հոկտեմբեր, Շբ
16/04/2017
Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Զի կեանս յաւիտենական ետ մեզ Աստուած, և այս են կեանքն, որ յՈրդին նորա են» (Ա Հովհ. Ե 11): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեծ Պահքի օրերի խոկումներով ու խորհրդով, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների ու խաչելության իրադարձությունների ապրումներով այսօր հասել ենք Փրկչի հրաշափառ Հարության լուսափայլ օրվան, որը տոնում ենք հոգու բերկրանքով ու խնդությամբ: Արդարև, անսահման է ուրախությունը
13/04/2017
Ավագ հինգշաբթի երեկոյան քրիստոնյաներն առիթ ունեն մասնակիցը դառնալու խոնարհության մեծագույն օրինակը հանդիսացող եկեղեցական մի արարողության, որ կոչվում է ոտնլվա: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր դասի հետ միասին ոտնլվայի արարողությանը նախապատրաստվում էին նաև եկեղեցում ծառայող տասներկու դպիրներ: Նրանք մասնակից էին դառնալու ավետարանական մի պատմության, որի համաձայն` մեր Տերը, Իր անճառ փառքից խոնարհվելով, լվաց Իր առաքյալների ոտքերը: Արարողությունն
13/04/2017
Ավագ հինգշաբթին իր արարողակարգերի առատությամբ տարբերվում է Ավագ շաբաթվա մյուս օրերից: Այս օրը Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում վաղ առավոտյան կատարվում է «Կարգ ապաշխարողաց»-ը, այնուհետև, ի հիշատակ Վերջին ընթրիքի, Ս. Պատարագ է մատուցվում և օրն ավարտվում է ոտնլվայի և խավարման արարողություններով: Թեև Ավագ հինգշաբթի օրն աշխատանքային էր, բայց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին վաղ առավոտյան բազմամարդ էր: «Կարգ ապաշխարողաց»-ի ներկաները
11/04/2017
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ տարվա օրերը բաժանվում են երեք մասի՝ տոներ, սրբոց օրեր և պահոց օրեր: Տարվա գրեթե կեսը պահք է՝ բաժանված օրապահքերի, շաբաթապահքերի և Մեծի պահոց շրջանի: Մեծ պահքի վերջին շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, որ երբեմն անվանում են նաև Չարչարանաց շաբաթ: Եկեղեցական հայրերը դարերի ընթացքում գեղեցկացրել, հարստացրել ու առավել արտահայտչական իմաստ են հաղորդել այս շաբաթվա արարողություններին: Ավագ շաբաթվա երկրորդ
09/04/2017
Ապրիլի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի հիշատակը: Տոնական օրվա արարողություններն սկսվեցին վաղ առավոտից. Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին ուռենու ճյուղեր և բաժանվեցին ներկաներին, ապա Ս. Պատարագ մատուցվեց, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց «Դռնբացեք»-ի արարողություն: Զորավոր
07/04/2017
Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին և մեր բարեմաղթանքները՝ մայրության բերկրանքին սպասող կանանց, բոլոր մայրերին և օրիորդներին: Սիրելիներ, այսօր մեր Սուրբ Եկեղեցու խորաններից Տիրամոր բարեխոսությամբ օրհնություն է բաշխվում բոլոր հավատացյալներին, օրհնվում են մայրության բերկրանքին սպասող կանայք և փոխանցվում է Սուրբ
07/04/2017
«…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար Մեզ աշխարհում ծնած, սնած, Մեզ աշխարհում շահած, պահած, Մեզնից երբեք չկշտացած, Փոշի սրբող, լվացք անող, Անվերջ դատող, անվերջ բանող ա’յս ձեռքերը` Թող որ ճաքած ու կոշտացած, Բայց մեզ համար մետաքսի պես խա՜ս ձեռքերը…»: Պարույր Սևակ Սևակյան այս տողերի բարձրագույն գնահատմամբ յուրաքանչյուր զավակ խոնարհվում է իրեն կյանք պարգևող էակի առջև, ով ի վերուստ «մայր» կոչվելով՝ դարձել
07/04/2017
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է անշարժ տոներից Ավետումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը: Այդ առթիվ Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Աստվածամորը նվիրված տոնը բազմաթիվ հայորդիների քայլերն ուղղորդել էր դեպի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Ներկաները վաղ առավոտյան մասնակցեցին Գիշերային և Առավոտյան ժամերգություններին, ապա Ս. Պատարագին իրենց աղոթքները միահյուսեցին Տիրամորը նվիրված բարեխոսական