6 Հոկտեմբեր, Կիր
29/10/2016
- Հա՛յր, մարդիկ այսօր ինչո՞ւ են այդքան տառապում: - Որովհետև խուսափում են աշխատանքից: Հարմարավետություն, ահա, թե որն է մարդկանց հիվանդությունների և տառապանքի պատճառը: Մեր ժամանակաշրջանում հարմարությունները բթացրել են մարդկանց: Իսկ փափամազիկությունն ու քնքշակեցությունը բազմաթիվ հիվանդություններ են իրենց հետ բերել: Առաջ մարդիկ որքա՜ն էին տանջվում, երբ ցորեն էին աղում: Ինչպիսի՜ աշխատանք էր, բայց ախր այն ժամանակվա հացն էլ որքա՜ն քաղցր էր:
28/10/2016
Հոկտեմբերի 28-ին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարադ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Հույսի ավանի 2-րդ թաղամասի 4/99 հասցեում բնակվող Չիլինգարյան ընտանքին: 52-ամյա Ագապի Չիլինգարյանը միայնակ է խնամում իր երեք զավակներին: Տասնհինգ տարի առաջ նրա ամուսինը մեկնել է Ռուսաստան` արտագնա աշխատանքի և անհետ կորել: Այդ ընթացքում Չիլինգարյան
27/10/2016
Օրերս, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու և «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ, թարգմանաբար հրատարակվել է Եկատերինա Սավինայի «Ապաքինման այբուբեն» գրքույկը: Գարիկ Գևորգյանի մեկենասությամբ հրատարկված գրքույկը ռուսերենից թարգմանել է ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ծրագրի համակարգող Էմիլիա Ապիցարյանը: Նշենք,
26/10/2016
Իր պատմության առաջին իսկ օրերից քրիստոնեությունը գործում է իբրև համախոհ և միահոգի համայնք, որից կազմված եկեղեցին, որպես մայր, խնամում և հոգ է տանում իր զավակներին: «Եկեղեցին Քրիստոսի սիրո իրագործումն է»,- ասել է Սբ. Կիպրիանոս Կարթագենացին: Եկեղեցու մարմինը կազմող համայնքը՝ աստվածային սիրով միավորված, իրականացնում է ոչ այլ ինչ, եթե ոչ աստվածադիր սիրո առաքելությունը: Եվ սիրո առկայությամբ և ընդհանուր սիրո հաղորդությամբ է օր-օրի աճում
25/10/2016
Չե՞ս հասկանում, թե ուրիշներն ինչու են լալիս: Ի՞նչը ստիպեց այդ կնոջն արտասվել, նախքան նրան որևէ բան ասելը: Նա արտասվում է, որովհետև զգում է, որ Տիրոջ առջև է կանգնած, սուրբ խորհրդի՝ խոստովանության, Սուրբ Պատարագի, Սուրբ Հաղորդության առջև, կանգնած է Եկեղեցու խորհրդի առջև և հաղորդակից է լինում դրան: Քրիստոսն է: Քրիստոսը պետք է սիրտդ մտնի, հասկանո՞ւմ ես, որպեսզի յուրաքանչյուր բջիջդ արթնացնի, որպեսզի փոփոխի քեզ, որպեսզի կյանքի բոլոր դժվարությունները
24/10/2016
Հոկտեմբերի 23-ին՝ Գյուտ խաչի տոնին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, Գևորգ սարկավագ Համբարձումյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Հայոց Սրբություն Սրբոց Սբ. Էջմիածին: Աղոթքների և շարականների երգեցողության ներքո անցավ երիտասարդ ուխտավորների ճանապարհը: Դարեր շարունակ և այսօր էլ նվիրական զգացումով է հայ ուխտավորը ոտք դնում Հայոց հոգևոր կենտրոն՝ հագեցնելու համար հոգևոր իր ծարավը: Սբ. Էջմիածնի դարավոր
22/10/2016
Օրերս մի տղամարդ զանգահարեց ինձ ու հարցրեց, թե իրավունք ունի արդյո՞ք Սուրբ Հաղորդություն ստանալու, քանի որ ընկերների հետ վիճաբանել է եկեղեցական որոշ հարցերի շուրջ: Զանգահարողն ասաց, որ ընկերները ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս իր հետ և դա սարսափելի բարկացրել էր նրան: - Այդ ի՞նչ ես ասում, որդյա՛կ: Մի՞թե չէի խնդրել, որ չվիճես այդ հարցերի շուրջ: Չի՛ կարելի ուրիշին համոզելու համար ափերից դուրս գալ ու վիճել հանուն Քրիստոսի: Մարդկանց հանգիստ
21/10/2016
Հոկտեմբերի 21-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իրականացրեց իր հերթական տնայցը, ինչը մեծ ուրախություն պատճառեց 66-ամյա Ռաիսա Վարոսյանին: Տիկին Ռաիսան ամուսնու մահից հետո արդեն տասնութ տարի բնակվում է Ադոնցի 8 շենքի հարակից տարածքում գտնվող տնակում: Առ այսօր տնակը զուրկ է ջրամատակարարումից և միայն վերջին շրջանում է, որ տիկին Ռաիսային հոսանք է մատակարարվել: Ամեն օր խմելու