6 Հոկտեմբեր, Կիր
06/10/2016
Հոկտեմբերի 6-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովին, որ նախաձեռնվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի կողմից, մասնակցում
06/10/2016
Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իր աշխատանքը սկսեց «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացմանը ‹‹Էջ Միածինն ի Հօրէ›› շարականի երգեցողության ներքո բերվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Աստվածաշնչի հայերեն տպագրության
06/10/2016
Երիտասարդ, գեղեցիկ, խիզախ, կրթված, հարուստ ընտանիքից. թերևս նա առաջինն էր, ում անվանում էին բժիշկ Աստծուց. Սբ. Պանդալեոն՝ բուժող և պաշտպան, նաև՝ զինվորների բարեխոս: Հայտնի բժիշկ Պանդալեոնն ապրել է 3-4-րդ դարերում ժամանակակից Թուրքիայի տարածքում: Նա շատ համբերատար էր, բարի, բուժում էր հիվանդներին, անտուններին, աղքատներին և բանտարկյալներին՝ իր բժշկության դիմաց ոչինչ չակնկալելով: Ինչո՞ւմն էր նրա գաղտնիքը, ինչպե՞ս էր կարողանում բուժել կույրերին,
05/10/2016
Հոկտեմբերի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ հանդիպում և դրամաբաշխություն արցախյան վերջին քառօրյա պատերազում զոհված զինվորների ընտանիքների անդամներին: Հանդիպումն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Հայոց բանակի հոգևոր առաջնորդության առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Հանդիպման
05/10/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում իրականացվող սոցիալական ծրագրերի շարքն իր արձագանքներն է ունենում: Բազում հավատավոր հայորդիներ՝ թե՛ Հայաստանից և թե՛ արտերկրից, արձագանքելով ծրագրին, փորձում են իրենց աջակցությունը բերել այն ընտանիքներին, որ սոցիալապես անապահով վիճակում են հայտնվել: Այս անգամ ծրագրին արձագանքեց սփյուռքահայ մի բարերար, ով չցանկացավ, որ իր անունը
04/10/2016
Վարդագեղ և շուշանափայլ Սբ. Վարվառե կամ Վարվառա կույսը Փյունիկիայի Հելիոպոլիս քաղաքից էր: Ապրել է 3-րդ դարի վերջերում: Միամոր դուստրն էր Դիոսկորոս անունով հարուստ հեթանոս իշխանի: Վերջինս մոլի կռապաշտ էր: Քանի որ Վարվառեն չափազանց գեղեցիկ էր, Դիոսկորոսը նրան հետաքրքրասեր աչքերից հեռու պահելու համար, մի բարձր աշտարակ է կառուցել տալիս և դստերը ծառայողներով հանդերձ այնտեղ բնակեցնում մինչև Վարվառեի ամուսնության տարիքը: Այն ժամանակ, երբ թագավորում
03/10/2016
2012 թ.-ից Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով Հայաստան ներգաղթեցին բազմաթիվ սիրիահայ ընտանիքներ: Սույն թվականին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սիրիահայերից ձևավորված համայնքի հոգևոր հովիվ նշանակվեց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Այսօր Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքում ընդգրկված սիրիահայերը՝ որպես գործուն համայնք, իրենց ակտիվ մասնակցությունն են բերում թե՛ եկեղեցական արարողություններին
01/10/2016
Հոկտեմբերի 1-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Արթիկի թեմի Լմբատավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցի: Օրը և սրբավայրը պատահաբար ընտրված չէր. արդեն մի քանի տարի է, որ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը հռչակվել է որպես Լմբատավանքի ուխտի օր: Համայնքի թվով երեսուն ուխտավորները, աղոթքի ճանապարհ անցնելով, միացան Արթիկի, հարակից գյուղերի և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած ուխտավորների