6 Հոկտեմբեր, Կիր
13/09/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, սեպտեմբերի 13-ին հերթական ուխտագնացությամբ մեկնեց Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Սիրիահայերից յուրաքանչյուրի համար կարևոր է ուխտի ճանապարհը՝ որպես հոգենորոգ ճանապարհ: Աղոթքով և շարականների երգեցողությամբ նրանք անցան հոգենորոգ այդ ճանապարհը: Հոգևոր
13/09/2016
Սբ. Գրքի բազում պատգամների և պատվիրանների լրումը հանդիսացող գերագույն պատվիրանը սիրո պատվիրանն է: «Գերագույն պատվիրանը սերն է՝ անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատից բխած սերը»,- ասել է Սբ. Պողոս առաքյալը (Ա Տիմոթեոս 1:5): Աստծո հանդեպ մարդու սերը վաղ թե ուշ արտահայտվում է մերձավորի հանդեպ սիրով: Տիրավանդ պատգամ է սիրել մերձավորին, ինչպես ինքդ քեզ, այսինքն՝ տեսնել, գնահատել և սիրել դիմացինի մեջ առկա աստվածային պատկերը:
12/09/2016
Հոգեհանգիստը ննջեցյալի համար կատարվող արարողություն է: Այն բառացի նշանակում է «հանգիստ հոգու համար»: Ողջերը, հիշելով ննջեցյալներին, հոգեհանգստի ընթացքում նրանց հոգիների հանգստության համար աղոթում են և ողորմություն հայցում Աստծուց: Հոգեհանգստյան օրերը և արարողության ընթացքը Հոգեհանգիստ կատարվում է մահվանից հետո, թաղման հաջորդ օրը, յոթնօրյակին, քառասունքին, մահվան տարելիցին: Թաղման հաջորդ օրը կատարվող սովորությունը հնում
11/09/2016
Սեպտեմբերի 11-ին Հայաստանյաց Առաքելական Սբ. եկեղեցին տոնախմբեց հինգ տաղավար տոներից Խաչվերացը՝ խաչի տոներից ամենահինը, որ պատմական սկզբնավորությամբ մինչև քրիստոնեական ակունքներ է հասնում: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում տոնական Սբ. Պատարագի մասնակիցները ևս մեկ անգամ հաղորդ դարձան տոնի սուրբ և զորավոր խորհրդին: Պատարագիչը՝ խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար նշեց. «Քրիստոսի խաչելությունը
08/09/2016
Սեպտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների, կատարվեց Հանրապետական մաղթանք՝ Արցախ աշխարհի խաղաղության և բարօրության համար։ Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, այլ պաշտոնատար անձինք, զինվորականներ և շուշեցիներ: Եկեղեցու
08/09/2016
Սեպտեմբերի 8-ի առավոտյան Արցախում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանի, այցելեց մարտական դիրքեր՝ հայրապետական իր օրհնությունը բերելով առաջնագծում իրենց ծառայությունն իրականացնող ՊԲ հրամանատարներին և զինվորներին։ Նորին Սրբությանն ուղեկցում էին նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամները։ «Մեր օրհնությունը, գնահատանքն
07/09/2016
«Երջանիկ լինել Աստծով, նշանակում է. սիրել, ինչպես Նա է սիրում, օգնել, ինչպես Նա է օգնում, տալ, ինչպես Նա է տալիս, ծառայել, ինչպես Նա է ծառայում»,- ասել է Մայր Թերեզան: Այս խոսքերը դեպի իրական երջանկություն տանող իրական ճանապարհ են հանդիսանում՝ դարավոր փորձառությամբ հաստատված ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը (Գործք Առաքելոց 20:35): Եվ իրապես այս պատգամն իրագործողի սիրտն անմիջապես լիանում է երջանկության մի զգացումով, որ աստվածատուր է և
05/09/2016
Յուրաքանչյուր անձ բարին արարելու հնարավորություն ունի, որ իրեն շնորհված է Տիրոջ կողմից: «Աստված մարդուն տալիս է այնքան, որքան անհրաժեշտ է նրան և նաև նրա համար, որպեսզի կարողանա բարին գործել»,- ասել է Սիմեոն վանականը: Սաղմոսերգուն էլ երանի է տալիս նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին՝ նշելով, որ փորձանքի օրը Տերը կփրկի նրան (Սաղմոս 40:2): Բարին արարելու մեծ պատրաստակամությամբ՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արք. Կճոյանի