6 Հոկտեմբեր, Կիր
10/08/2016
Աստծո հանդեպ սիրո հիմքում մերձավորի հանդեպ սերն է: Աստծո պատկերը կրողի հանդեպ սեր և հարգանք ցուցաբերողի սրտում գործում է աստվածային սերը, որն անսահման է, քանի որ այդ սերը Ինքն անսահմանելի Աստվածն է (Ա Հովհաննես 4:16): Մերձավորի հանդեպ սիրո չափը հստակ որոշեց Տերը, երբ ասաց. «Այն ամենը, ինչ կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց, որովհետև այդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթեոս 7:12): Եկեղեցու հայրերից Հայր Սավվան այս պատվիրանի
09/08/2016
Այս տարի օգոստոսի 14-ին Հայ Առաքելական Սբ. եկեղեցին նշում է Վերափոխումն Սբ. Մարիամ Աստվածածնի տոնը, որին նախորդում է շաբաթապահք: Քրիստոնյան տոնին նախապատրաստվում է պահք պահելով: Ինչո՞ւ է Հայ եկեղեցին տարվա կեսը սահմանել որպես պահքի օրեր, որոնք բաժանված են օրապահքերի, շաբաթապահքերի և քառասնօրյա պահքի: Պահքի նշանակության մասին Սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Պահք պահիր, քանի որ մեղք ես գործել, պահք պահիր, որպեսզի չմեղանչես: Պահք պահիր, որպեսզի
08/08/2016
Արևը նույնիսկ ձմռանն այնպես է այրում, ինչպես Սինայում, որովհետև մթնոլորտում նոր օզոնային անցքեր են բացվել: Եթե հյուսիսային քամի չի փչում, ապա անհնար է արևի տակ կանգնել: - Հա՛յր, իսկ օզոնային շերտի հետ այդ խնդիրը ե՞րբ է լուծվելու: - Մի փոքր համբերիր, մինչև գիտնականները հինգ կիլոգրամ ծեփամածուկ վերցնեն ու անցքը փակեն: Այո-այո, թող գնան ու օզոնային շերտի անցքերը փակեն… Տեսնեն, որ Աստված ամեն ինչ մեծագույն իմաստությամբ ու ներդաշնակությամբ
01/08/2016
Օգոստոսի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցու բակում տեղադրված երկու խաչքարերը: Սրբազան հորը եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ համայնքի անդամներից կազմված թափորը դիմավորեց աղուհացով: Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը,
01/08/2016
Ամեն մի ուխտագնացություն ուխտավորի առջև նոր հոգևոր հորիզոններ և պատուհաններ է բացում դեպի հոգևոր աշխարհ տանող: Հուլիսի 31-ին վաղ առավոտյան Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի գլխավորությամբ, եկեղեցում միասնաբար աղոթելուց հետո մեկնեց ուխտագնացության Գավառի Սբ. Աստվածածին և Սբ. Կարապետ եկեղեցիներ, Այրիվանք, Վանեվանի և Մաքենյաց վանքեր: Թվով երեսուն ուխտավորների հոգևոր ընթացքն ուղղված էր Հայոց
31/07/2016
Հուլիսի 31-ին՝ հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կատարվեց Հանրապետական մաղթանք. աղոթք բարձրացվեց մեր հայրենիքի և մեր ժողովրդի խաղաղության, անսասանության ու բարօրության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար: Հուլիսի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Վանական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ որոշվեց Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում
30/07/2016
- Հա՛յր, ինչո՞ւ այսօր համբերություն չունենք: - Այն, ինչ այսօր է տեղի ունենում՝ մարդկանց օգուտ չի բերում: Նախկինում և՛ կյանքն էր խաղաղ, և՛ մարդիկ էին խաղաղ, շատ տոկուն էին ու համբերատար: Այսօր աշխարհ մտած այդ շտապողականությունը մարդկանց անհամբեր է դարձրել: Նախկինում մարդը գիտեր, որ հունիսի վերջից է սկսելու ուտել լոլիկ: Նրա մտքով էլ չէր անցնում ժամանակից շուտ լոլիկ ուտել: Մարդիկ մինչև օգոստոս սպասում էին, որպեսզի ձմերուկ ուտեն, գիտեին երբ
27/07/2016
Հուլիսի 27-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հինգ ամիս անց կրկին անգամ այցելեց Ղուկասյան ընտանիքին: Սոցիալապես անապահով ընտանիքը վարձակալությամբ է ապրում Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Շրջանային 2/5 հասցեում գտնվող երկու սենյականոց խոնավ բնակարանում, որը զուրկ է պատուհաններից և գտնվում է անմխիթար վիճակում: Ղուկասյան Գայանեն միայնակ է խնամում իր երեք անչափահաս երեխաներին