6 Հոկտեմբեր, Կիր
25/07/2016
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ Մաքսիմ Ոսկանյանին: Արշակունյաց 5 հասցեում տեղակայված փոքր տնակում է ապրում և ստեղծագործում բանաստեղծը: «Ինձ հարկավոր էր աթոռ և աշխատասեղան, ուրիշ ոչինչ չեմ որոնել: Իմ որոնածը միայն մշակություն անելն էր և փառք Աստծո, դժգոհության նշույլ իսկ չունեմ»,- ասաց բանաստեղծը: Այցը մեծ ուրախություն
24/07/2016
Հուլիսի 24-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Գևորգ սրկ. Համբարձումյանի գլխավորությամբ, մեկնեց ուխտագնացության Ծաղկաձորի Կեչառիս և Մեղրաձորի Թեժառույգի վանական համալիրներ: Վաղ առավոտյան երիտասարդները միասնաբար աղոթեցին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցուն կից Սբ. Անանիայի մատուռ-դամբարանում, որտեղից և շարունակեցին աղոթքի իրենց ուղին, որ նվիրված էր Հայոց աշխարհի խաղաղությանը
22/07/2016
Հուլիսի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցեց «Իմ Հայաստան» փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համահայկական այս փառատոնը երրորդն է և այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Միջոցառումը
22/07/2016
Հուլիսի 22-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կրկին անգամ այցելեց 3-ամյա Հայկ Եղիազարյանին: Փոքրիկի մոտ մեկ ամիս առաջ ախտորոշել էին գլխուղեղի հիմքի բազմակոմպոնենտ գոյացություն: Հիշեցնենք, որ, ըստ բուժստուգումների արդյունքի, Հայկին անհապաղ հարկավոր է վիրահատություն անցկացնել Մոսկվա քաղաքում մինչև հուլիս ամսվա վերջը: Եղիազարյան ընտանիքը, սոցիալապես անապահով վիճակում
20/07/2016
Հուլիսի 20-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Նիկոլյան ընտանիքին, որ բնակվում է Բագրատունյաց 28/4 հասցում: Քառանդամ ընտանիքը երեք տարի առաջ Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել է Հայաստան և այժմ սոցիալապես ծանր վիճակում է: Նիկոլյան Հասմիկը (40 տ.) միայնակ է խնամում իր երեք անչափահաս երեխաներին: Նա թարգմանչուհի է, գիդ էքսկուրսավար, տիրապետում է մի քանի լեզուների, բայց
18/07/2016
Հուլիսի 18-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց կարիքավոր, բազմանդամ՝ տասը հոգուց բաղկացած Եղիազարյան ընտանիքին: Սիլիկյան թաղամասի Փիրումյան միկրոշրջանի 2/13 հասցեի չորս սենյականոց կիսակառույց տանն է բնակվում ընտանիքը: Մեկ ամիս է, ինչ սոցիալապես անապահով ընտանիքն առավել մեծ խնդրի առջև է կանգնել.
16/07/2016
Գրիգորիսն ու Հուսիկը Սուրբ Վրթանեսի երկվորյակ որդիներն են և ուխտի զավակներ: Ծնվել են Կեսարիայում, 295թ-ին: Երբ Սուրբ Վրթանեսը 310թ-ին Կեսարիայից գալիս է Հայաստան, իր հետ բերում է Գրիգորիսին ու Հուսիկին, ովքեր կրթվում ու դաստիարակվում են հայոց արքունիքում: Գրիգորիսը նախնական կրթությունը ստանում է Կեսարիայում: Հակառակ հայոց արքունիքում ապրելուն և կրթվելուն, հոգևոր ծառայության է անցնում իր ճգնակենցաղ հորեղբոր՝ Արիստակեսի մոտ և նրանից կուսակրոն
16/07/2016
Արիստակեսը Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Մարիամի կրտսեր որդին է: Ծնվել է 264թ-ին Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Մանկությունից իսկ դաստիարակվել է աստվածպաշտական հոգով և ստացել քրիստոնեական կրթություն: Արիստակեսը, իր կենսագրի բառերով «Աստվածապաշտության ծառայության համար էր դաստիարակված...»: Երբ Լուսավորիչն իր կնոջից փոխհամաձայնությամբ բաժանվում է, Մարիամը մտնում է կուսանոց: Եվ քանի որ Արիստակեսը դեռ մեկ տարեկան էր, ըստ մի ավանդության,