6 Հոկտեմբեր, Կիր
08/06/2016
Կատարվեց: Մեկ տարուց ավելի հոգումս փայփայած երազանքը կյանքի կոչվեց: Կրկին մեկնում եմ Երուսաղեմ, որտեղ մեկ տարի առաջ թողեցի սրտիս մի մասը՝ վերադառնալու հույսով: Հույզերը փոթորկում են հոգիս, չեմ կարողանում կենտրոնանալ, նույնիսկ այս տողերը գրելիս եմ զգում սրտիս անհանգիստ զարկերը: Փորձում եմ նկարագրել աննկարագրելին ու անբացատրելին: Տիրոջ հետքերով ենք գնալու: Գիտեմ՝ անարժան եմ, թույլ եմ ու տկար հոգևոր կյանքում, բայց հոգիս ցնծում է: Ցնծում
07/06/2016
Գերաշնորհ Սրբազան հա´յր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության քահանայական ձեռնադրության տարեդարձի առթիվ: 1987թ. այս օրը հանձն առաք քահանայական ձեռնադրության բարձր պատիվն ու պատասխանատվությունը, որը տարիների ընթացքում արդյունավորվեց ինչպես հովվական-եկեղեցաշեն, այնպես էլ կրթական, մշակութային, ազգային գործունեությամբ: Ձեր հայրական նվիրումի
06/06/2016
Աստված սեր է և Նա մշտապես գործում է: Քրիստոնյայի համար մեծ արժանիք է Աստծո պատկերը կրելը, ուստի այդ պատկերը կրողի խոսքն էլ պետք է գործով արտահայտվի, քանի որ հավատքը կենդանի է միայն գործով (Հակոբոս 2:26): Ճշմարիտ հավատը դա կենդանի և ստեղծարար գործն է: Սբ. Պողոս առաքյալը կողոսացիներին ուղղված իր նամակում հորդորում է՝ ասելով, որ Քրիստոսի խոսքը թող ձեր մեջ բնակվի իր ողջ հարստությամբ և ինչ էլ որ անեք, խոսքով թե գործով, միշտ արե՛ք Տեր Հիսուսի անունով՝
04/06/2016
Հունիսի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ գրաբարի երկրորդ օլիմպիադայի մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Լևոն Սարգսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս
04/06/2016
Հունիսի 4-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հերթական տնայցով եղավ Ամիրշաթյան ընտանիքում, որ վարձակալությամբ է ապրում Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան 54 հասցեում: Ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է, քանի որ ընտանիքի հայրը՝ Ամիրշաթյան Սայաթը (53տ.), մշտական աշխատանք չունի, որպեսզի հոգա կնոջ,
02/06/2016
Աստված ամենուր է, բայց շատ հաճախ մարդիկ չեն նկատում Նրան, և Քրիստոսահիմն եկեղեցին օգնում է, որ մարդն իր հոգու աչքերով տեսնի և այցելի Քրիստոսին: Ամեն անգամ Քրիստոսին տեսնելու երանությունն է վայելում նա, ով փնտրելով գտնում է այն վայրը, ուր կան կարիքի մեջ հայտնված մարդիկ: Ինքը Տերը մարդկանց կարիքների, հիվանդությունների կամ խնդիրների միջոցով կանչում է մարդուն դեպի Իրեն: Այս կերպ Քրիստոս այն մեծագույն պարգևն ու հնարավորությունն է տալիս մարդուն,
01/06/2016
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանի գլխավորությամբ «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղի դահլիճում հանդես եկավ համերգային ընդգրկուն ծրագրով: «Զարթիք փառք իմ» շարականի երգեցողությամբ «Զորավոր մանկունք»-ը մուտք գործեց դահլիճ՝ ազդարարելով ելույթի սկիզբը: Հանդիսատեսը՝
01/06/2016
Սիրելի՛ մանուկներ, Ամառային այս լուսապայծառ օրն առավել քան արժևորվում է ձեզ նվիրված տոնի բերկրալից ակնթարթներով: Արև և պայծառություն, լույս և ներդաշնակություն, ժպիտ և հուզում. այս ամենն արտացոլումն են ձեր խինդառատ աչքերի և անմեղ ու անաղարտ հոգիների, ձեր վարակիչ անմիջականության: Ձեզանով մենք՝ մեծերս, դառնում ենք առավել բարի և սիրով լի, այլ խոսքով՝ մենք էլ ձեր պես մանուկ ենք դառնում: Դուք մեր կյանքի բուրավետ ծաղիկներն եք: Տատիկ-պապիկների