6 Հոկտեմբեր, Կիր
06/04/2016
«Այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան…» Հիշյալ մարգարեական խոսքերը սուրբ Մարիամն ասաց այն ժամանակ, երբ այցելեց իր բարեկամուհի Եղիսաբեթին՝ Հովհաննես Մկրտչի մորը, ով բավական առաջացած տարիքում էր և հղի էր: Եվ երբ Եղիասբեթը սբ. Մարիամի ողջույնն առավ, մանուկը ցնծալով խայտաց նրա որովայնում՝ ճանաչելով իր Փրկչին: Եվ այդժամ, ինչպես պատմում է ավետարանիչը, Եղիսաբեթը, առաջինը համայն մարդկության կողմից ասաց. «Օրհնյա¯լ ես դու
05/04/2016
Ապրիլի 5-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, IDT-ARM ՍՊԸ-ի աջակցությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իր հերթական այցով եղավ Շահումյան 2-րդ փողոցի 25-րդ տանը բնակվող սոցիալապես անապահով ընտանիքում: Վեց հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է երկու փոքր և խոնավ սենյակներում: Ընտանիքի անդամներից երեքը հոգեկան առողջության խնդիրներ ունեն, նրանցից ոչ ոք չի աշխատում, իսկ ընտանիքն ապրում է հաշմանդամության կենսաթոշակներով
05/04/2016
Յուրաքանչյուրիս պատմությունից հայտնի է մեր ազգի հերոսական ու փառահեղ էջերը, մեր Հայ Զինվորի մարտական ոգին, նրա արիությունն ու հավատը: Մեր հայ քաջերը, արհամարհելով մահը, իրենց մահով կյանք պարգևեցին գալիք սերունդներին: Այսօր էլ, անկասկած, Հայ Զինվորը, ինչպես Պաուլո Կոելիոն կասեր, Լույսի Զինվոր է՝ Քրիստոսի ճշմարիտ Զինվոր է: Իսկ Լույսը անմահ է, այն չի ոչնչանում: Ահա թե ինչու Աստված Լույս է: Իսկ հայ հոգին մշտավառ պահեց իր Լույսը Լուսավորչի Կանթեղի
04/04/2016
Սիրելի´ հայորդիներ, Մեր Հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին բոլորս կոչված ենք համախմբվելու և գործնականում զորավիգ լինելու հայոց բանակին, զինվորագրվելու հայրենի սահմանների ու խաղաղության հաստատման մեր արդար պայքարին: Արարատյան Հայարպետական թեմի բոլոր հոգևոր հայրերին, ծխականներին, հավատացյալներին հորդորում ենք հնարավոր բոլոր միջոցները ներդնել՝ սահմանում ծառայող զինվորներին ու կամավորներին
04/04/2016
Ապրիլի 4-ին, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար կատարվեց միասնական աղոթք: Արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Աղոթքին մասնակցում էին նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ ու
03/04/2016
Ապրիլի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի ապահովության և անսասանության համար: Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ բարձրացավ Ավագ խորան, որտեղից իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին` անդրադառնալով ապրիլի 1-ից 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի
03/04/2016
Ինչպես Մեծ պահքի, այնպես էլ Սբ. Զատկին հաջորդող Հինանց շրջանում, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է իր տնայցերը սոցիալապես անապահով ընտանիքներին: Այս անգամ՝ ապրիլի 3-ին, համայնքը, IDT-ARM ՍՊԸ-ի աջակցությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Անդրանիկի 45/28 հասցեում բնակվող հինգ հոգուց բաղկացած սոցիալապես անապահով
02/04/2016
Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի ու խաղաղ բնակչության