7 Հոկտեմբեր, Բշ
04/01/2015
«Ահա կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ծնի, և նրան պիտի կոչեն ԷՄՄԱՆՈՒԵԼ, որ նշանակում է՝ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ» (Մատթեոս 1:23) Սուրբ Ծննդյան խորհուրդը պարզ է, միևնույն ժամանակ վսեմ: Աստված Հիսուս Քրիստոսի մեջ դարձել է Էմմանուել, այսինքն՝ Աստված մեզ հետ: Քրիստոսի ծննդյամբ Աստված Իր շոշափելի, առարկայական ներկայությունն է հաստատում մեր կյանքից ներս, գալիս է բնակվելու մեր մեջ, հայտնվում է այնտեղ, որտեղ մենք ապրում ենք մեր կյանքի ամեն վայրկյանը՝
03/01/2015
Հայաստանի քրեակատարողական հիմնարկների հոգևոր հովիվ, Հայր Ռուբեն աբեղա Զարգարյանը Tert-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՔԿՀ-ներում բանտարկյալների հետ տարվող աշխատանքներին, ինչպես նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նրանց առօրյա և հոգևոր սպասումներին. «Բանտային հոգևոր ծառայության մեջ ներգրավված բոլոր հոգևորականներն էլ պատրաստակամ են նաև ազատության մեջ հոգեխնամ առաքելություն իրականացնելու նախկին ազատազրկվածների կյանքում»: -Ինչպե՞ս
02/01/2015
Հայ ժողովուրդն իր պատմության մեջ ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ և Ամանոր անուններով: Դեռևս վաղնջական ժամանակներում հայերը նոր տարին ազդարարել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով: Հայոց երկրորդ նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին,(
01/01/2015
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ավանդույթի համաձայն Նոր տարվա նախաշեմին Նոր տարվա մուտքն ազդարարում է աղոթքով: Այս գիշեր բաց են բոլոր եկեղեցու դռները: Ամանորը աղոթական, երկնառաք խաղաղությամբ խորհրդավոր դարձնելու նպատակով շատերը գոհաբանական զգացումներով իրենց քայլերն ուղղում են դեպի եկեղեցի: Տարին աղոթքով սկսելու բարի սովորության համաձայն՝ Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Սուրբ Աստվածածինը նույնպես մարդաշատ էր: «Արդեն
28/12/2014
Դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ընթացքում հրապարակուեց Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակը: Հայրապետական Սրբատառ կոնդակում ասւում է. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ, ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ
27/12/2014
«Ես շատ եմ ուզում, որ իմ մայրիկը ժպտա», «Երազում եմ, որ բոլոր հիվանդ մարդիկ Աստծո օգնությամբ առողջանան», «Երազում եմ, որ իմ հայրիկն ու մայրիկը միշտ առողջ լինեն», «Ուզում եմ, որ մայրիկս ինձ միշտ համբուրի», «Ինձ ոչինչ հարկավոր չէ, ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ սիրեն և հարգեն միմյանց», «Իմ միակ ցանկությունն է, որ իմ երկնային Փրկիչը բժշկի բոլոր երեխաներին, ծնողներին», «Ուզում եմ մեծ երգչուհի դառնալ, լինեմ սիրված
25/12/2014
Դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս նախասարկաւագ եւ առաջին մարտիրոսի տօնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցուեց սուրբ եւ անմահ Պատարագ, որի ընթացքում կատարուեց նաեւ սարկաւագական ձեռնադրութիւն: Նախորդ օրը` երեկոյեան ժամերգութեան ընթացքում, տեղի ունեցաւ կիսասարկաւագութեան եւ դպրութեան տվչութեան արարողութիւն: Դպրութեան աստիճան ստացան Գեւորգեան հոգեւոր
24/12/2014
Ներկայացում, ուր վկայություն են տալիս հայոց մտավորականներն ու հայդուկները, նորահարսերն ու մանուկները, լեռներն ու դաշտերը. Դեկտեմբերի 24-ին՝ 19:00-ին, ԱՀԹ ս.Երրորդություն եկեղեցու դահլիճում հանդիսատեսի դատին հանձնվեց «Լսի՛ր Թուրքիա, մենք հիշում ենք և պահանջում» ներկայացումը, որ բեմադրել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները: Ներկայացումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկաներին փոխանցեց Տ.Նավասարդ