7 Հոկտեմբեր, Բշ
27/10/2014
Ապաշխարություն. հաշտեցում Աստծո հետ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ապաշխարությունը յոթ խորհուրդներից երրորդն է: Այն քրիստոնեական նոր կյանքի սկիզբն է: Մարդու ներքին և արտաքին կյանքի փոփոխությունն է, բաղկացած մեղքի վճռականորեն մերժումից և ցանկություն ապրելու Աստվածային կամքի համաձայն: Ապաշխարությունը ենթադրում է կյանքի ֆունդամենտալ, այսինքն՝ հիմքային փոփոխություն: Մեղավորը ճշմարիտ զղջումով և խոստովանությամբ թողություն է ստանում
26/10/2014
Խունկի պատրաստումը և խորհուրդը Երկար դարերի, հազարամյակների պատմություն ունեն անուշաբույր խեժերը, որոնք օգտագործվել են բոլոր ժամանակներում, նույնիսկ նախաքրիստոնեական շրջանում: Խունկը որևէ տեղ չի աճում, այն ստացվում է տարբեր խեժերի խառնուրդից: Կան բույսեր աշխարհի տարբեր տեղերում աճող, որոնց կեղևը հատելիս բնափայտից արտազատվում են հեղուկ ձյութեր, որոնք արագորեն պնդանում են՝ վերածվելով խեժի գունավոր կտորների, իսկ տաքացնելիս հաճելի
26/10/2014
Սիրո խորհուրդ Սուրբ Հաղորդությունը Հացն ու գինին, Տեր կենդանին, Մարութա բարձր Աստվածածին: Ծանոթ տողեր են մեզ քաջ ծանոթ «Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսից: Ինչո՞ւ է հացն ու գինին համարվել Տեր կենդանին: Այդ հացն ու գինին այսօր ե՞րբ, որտե՞ղ և ո՞ր դեպքում է, որ կարող ենք ճաշակել որպես Տեր կենդանի: Խորհրդի հաստատումը Քրիստոնյա դառնում ենք այն ժամանակ, երբ սկսում ենք ապրել Քրիստոսով, երբ մասնակից ենք լինում եկեղեցական կյանքին
24/10/2014
Աղոթքը հոգևոր կյանքի զարգացման կարևորագույն բաղադրիչներից է: Առանց դրա մարդն ավելի խոցելի և տկար է: Աղոթքը վահան է և զորություն: Հայրաբանական գրականության մեջ եկեղեցական հայրերը բազմիցս անդրադարձել են աղոթքի կարևորությանը: Քրիստոնյայի համար էական նշանակություն ունի իմանալ, թե սուրբ հայրերն ինչ խորհուրդներ, խրատներ են տալիս, որովհետև նրանց թողած հոգևոր ժառանգությունը մարդուն օգնում է ավելի շատ գիտելիք և փորձառություն ձեռք բերել և բազմաթիվ
24/10/2014
«Աստծոյ երկրպագեսցուք» Սուրբ Պատարագի ժամանակ սարկավագի կողմից ասված այս խոսքերին անմիջապես հաջորդում է մի գործողություն: Ներկաները, երեսները խաչակնքելով և խոնարհվելով, երկրպագում են: Երկրպագությունը հոգևոր բարեպաշտական արարողություն է, այն աստվածպաշտության ժամանակ կատարվող սրբազան գործողություն է, որ կատարվում է Սբ. Պատարագի և մյուս խորհրդակատարությունների ընթացքում: Բոլոր եկեղեցական արարողությունները, ծեսերը, տոները,
24/10/2014
«Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի: Այլ երբ ընդունելություն անես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը» (Ղուկաս 14.12-14): «Մայր Մաշտոցի»
22/10/2014
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Արք. Կճոյանը հանդիպեց Արարատյան Հայրապետական թեմից զորակոչված և ծառայության ժամանակ զոհված զինվորների մայրերին, ովքեր «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով աջակցություն են ստացել: «Մենք ուզում ենք շնորհակալություն ասել մեզ չմոռանալու և մեր որդիների հիշատակը վառ պահելու համար: Յուրաքանչյուրիս զավակը հերոս է, որ իր կյանքի գնով պահել է մեր Հայրենիքը: Ես հպարտ եմ, որ հերոս զավակի
21/10/2014
Սիրելի երիտասարդներ, երիտասարդության հիմնախնդիրներին նվիրված խոսքս ուզում եմ սկսել սուրբ Հովհան Ոսկեբերանի մի ասույթով, որը, կարծում եմ` լավագույնս կխտացնի այն, ինչ պիտի ասեմ քիչ ուշ. ՙԵթե դեռևս չկարծրացած հոգում դրոշմված լինեն վեհ ուսմունքներ, ամրանալուց հետո դրանք ոչ ոք չի կարող ջնջել, ճիշտ այնպես, ինչպես չեն ջնջվում մոմե կնիքները՚: Յուրաքանչյուր ոք, ով այս կամ այն կերպ առնչվում է երիտասարդության խնդիրներին, լինեն նրանք մանկավարժներ,